Արտաշէս Յովսէփեան (քանդակագործ)
| Արտաշէս Յովսէփեան | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 22 Յունիս 1931[1] |
| Ծննդավայր | Սառնակունք, Սիսիանի շրջան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն[1] |
| Մահացած է | 6 Յուլիս 2017[2] (86 տարեկանին) |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[1] |
| Ուսումնավայր | Փանոս Թէրլեմէզեանի անուան գեղարուեստի ուսումնարան և Ի. Ե. Ռեփինի անուան գեղանկարչութեան, քանդակագործութեան եւ ճարտարապետութեան հիմնարկի[1] |
| Երկեր/Գլխաւոր գործ | Սուրբ Վարդան եկեղեցի?, Ալեքսանդր Թամանեանի Յուշարձան, Սասունցի Դաւիթ, Արմեն Տիգրանյանի հուշարձան?, Նիկողայոս Ադոնցի հուշարձան?, Օրբելի եղբայրների հուշարձան, Սասունցի Դավիթ որմնաքանդակ? և Արծիվ? |
| Մասնագիտութիւն | քանդակագործ |
Արտաշէս Յովսէփեան (22 Յունիս 1931[1], Սառնակունք, Սիսիանի շրջան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն[1] - 6 Յուլիս 2017[2]), Հայաստանի ժողովրդական գեղանկարիչ-քանդակագործ։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Սիսիանի Սառնակունք գիւղը։ Սերած է Պարսկաստանի Սալմաստ գաւառի Սաւրա գիւղի Խաչատրեան տոհմէն։ Նախնական կրթութիւնը ստացած է Սիսիանի շրջկեդրոնի միջնակարգ դպրոցը, աշխատած է իբրեւ բանուոր, ապա՝ 1954 թուականին, ընդունուած է Թէրլէմեզեանի անուան ուսումնարանը, երկրորդ քուրսէն գործուղուած է Լենինկրատ՝ ուսանելու Ռեփինի անուան գեղանկարչութեան, քանդակագործութեան ու ճարտարապետութեան հիմնարկին մէջ, որ աւարտած է 1961 թուականին։
Հեղինակն է Երեւանը զարդարող նշանաւոր քանդակներու, ինչպէս` Ալեքսանդր Թամանեանի, Արմէն Տիգրանեանի եւ Օրբէլի եղբայրներու արձաններուն, Ջիւանիի յուշակոթողին, Ս. Սարգիս եկեղեցւոյ որմնաքանդակներուն եւ Երեւանի մեթրոյի Սասունցի Դաւիթ կայարանի բարձրաքանդակներուն[3]:
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Արմէն Տիգրանեանի յուշարձան (Երեւան)
- Նիկողայոս Ադոնցի յուշարձան (Սիսիան)
- Ալեքսանդր Թամանեանի կիսանդրին համանուն թանգարանի առջեւ
- «Սասունցի Դաւիթ» կայարանի բարձրաքանդակներ
- Սասունցի Դավիթ (որմնաքանդակ)
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 6 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 https://avproduction.am/?ln=am&page=person&id=3007
- ↑ «Քանդակագործ Արտաշէս Յովսէփեան Ոչ Եւս Է»։ aztag32.rssing.com։ արտագրուած է՝ 2023-05-08