Արտաշէս Բ. Կարինեան
Արտաշէս Բ. Կարինեան | |
---|---|
Ծննդեան անուն | հայ.՝ Արտաշես Բալասիի Գաբրիելյան |
Ծնած է | 24 Նոյեբմեր, 1886-ին: |
Ծննդավայր | Պաքու |
Մահացած է | 29 Մային 1982-ին: |
Մահուան վայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
Քաղաքացիութիւն |
![]() ![]() |
Ուսումնավայր | Սան Փեթերսպուրկի համալսարանի իրաւաբանական բաժանմունք[1] |
Կոչում | ակադեմիկոս[1] |
Մասնագիտութիւն | կուսակցական աշխատող, պետական գործիչ, գրաքննադատ, պատմաբան և Յեղափոխական |
Աշխատավայր | Բաքվի կոմունա?[1], Հայկական գործերի կոմիսարիատ?[1], Հ.Հ. ԳԱԱ Գրականութեան համալսարան և Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիա |
Անդամութիւն | Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիա |
Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն[1] |
Արթաշէս Բալասիի Կարինեան (Գաբրիէլեան), ծնած է Պաքու, (24 Նոյեմբեր 1886[1], Բալախանի, Պաքուի գաւառ, Պաքուի նահանգ, Ռուսական Կայսրութիւն[3] - 29 Մայիս 1982[2], Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն), խորհրդային կուսակցական ու պետական գործիչ, գրականագէտ, պատմաբան։ ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1956)[4], Սոցիալիստական աշխատանքի հերոս (1976)։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1905-ին կ'աւարտէ ծննդավայրի միջնակարգ դպրոցը ու կ'անցնի Բեթերսպուրկ, ու մուտք կո գործէ տեղւոյն համալսարանի իրաւաբանական բաժանմունքը, որուն ընթացքը կ'աւարտէ 1910-ին: Ապա կը վերադառնայ Պաքու, եւ սակայն քաղաքական պատճառներով կը դատապարտուի հեռանալ քաղաքէն: 1918-ին Ա. Կարինեան կրկին կը վերադառնայ Պաքու: Ապա կ'անցնի Մոսկուա, ուր աշխատանքի կը կոչուի Ազգութիւններու կոմիսարիատին կից Հայկական գործերու կոմիսարիատի բաժնի վարիչի պաշտօնով: Այստեղ ան միաժամանակ կը խմբագրէ «Կոմինիստ» ամսագիրը եւ «Կարմիր Դրօշակ» թերթը: Ապա: 1924-ին կը հաստատուի Երեւան, ուր մինչեւ 1930 կը ստանձնէ պետական մէկէ աւելի պատասխանատու պաշտօններ: 1929-1930 թուականներուն կը խմբագրէ «Անդրկովկասի Ժողովրդական Տնտեսութիւն»(ռուսերէն) եւ «Նոր Ուղի» պարբերականները: 1941-էն սկսած, Ա. Կարինեան ամբողջապէս կը նուիրուի գիտական աշխատանքի: 1943-ին պաշտօնի կը կոչուի գիտութիւններու Ակադեմիայի Գրականութեան Ինստիտուտին մէջ՝ իբրեւեւ աւագ գիտաշխատող, ուր ապա իրեն կը վստահուի բաժնի վարիչի պաշտօնը: 1956-ին կ'ընտրուի Հայաստանի Գիտութիւններու Ակադեմիայի ակադեմիկոս: 1960-1963 թուականներուն կը վարէ Ակադեմիայի Հասարակական Գիտութիւններու բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարի, իսկ 1963-1965 թուականներուն ՝ Ակադեմիայի փոխ նախագահ պաշտօնները:
Հասարակական ու գիտական իր ծառայութիւններուն համար Ա. Կարինեան կը պարգեւարտուի «Լենին»ի, «Հոկտեմբերեան Յեղափոխութեան», «Աշխատանքային Կարմիր Դրօշ»ի շքանշաններով, իսկ 1976-ին, ան կ'արժանանայ «Սոցեալիստական Աշխատանքային Հերոս»կոչումին:
Հարուստ է Ա. Կարինեանի գրականագիտական, պատմագրական ու մատենագիտական վաստակը: Առանձին հատորներով լոյս տեսած են անոր՝
- ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ ԵՒ ԿԵԱՆՔ (1906)
- ԻՄԲԵՐԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ (Երեւան, 1924
- ՍՏԵՓԱՆ ՇԱՀՈՒՄԵԱՆ (Երեւան, 1925)
- ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԵՒ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐ ԱՆԴՐԿՈՎԿԱՍԻ ՄԷՋ 1905-ԻՆ (Երեւան, 1924)
- ՄԻՔԱՅԷԼ ՆԱԼԲԱՆԴԵԱՆԸ ԵՒ 19-ՐԴ ԴԱՐԻ 60-ԱԿԱՆ ԹՈՒԱԿԱՆՆԵՐՈՒՆ ՈՒ ՌՈՒՍ ԱՌԱՋԱՏԱՐ ԳՈՐԾԻՉՆԵՏԵ (Երեւան, 1949)
- ԳՐԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆԳՆԵՐ (Երեւան, 1955)
- ԱԿՆԱՐԿՆԵՐ ՀԱՅ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ (Երեւան, Ա. Հատոր, 1956, Բ. Հատոր, 1960)
- ԳՐԱԿԱՆ-ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՅՕԴՈՒԱԾՆԵՐ (Երեւան, 1962)
- ՅՈՎՀԱՆՆԷՍ ԹՈՒՄԱՆԵԱՆ (Երեւան, 1971)
- ԵՂԻՇԷ ՉԱՐԵՆՑ (Երեւան, 1972)
- ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԵՂԲԱՅՐՈՒԹԵԱՆ ԴՐՕՇԻ ՆԵՐՔՈՅ (Երեւան, 1976)
- ՄԵԾ ՀՈՒՄԱՆԻՍՏ-ԳՐՈՂ ՅԱԿՈԲ ՊԱՐՈՆԵԱՆԸ (Երեւան, 1979) աշխատասիրութիւնները:
Ա. Կարինեանի երկերի մատենագիտութիւն[5]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Կովկասյան պրոլետարիատի պատմությունից։ Կազի Մամեդ եւ Ազիզբեկով, Մոսկուա, Հայպետհրատ, 1919, 36 էջ։
- Կովկասյան պրոլետարիատի պատմությունից։ Ալյոշա Ջափարիձե, Մոսկվա, 1919, 40 էջ։
- Հայաստանի ապագան, Մոսկուա, 1919, 36 էջ։
- «Հին» եւ «նոր» գեղարվեստը, Մոսկուա, 1920, 54 էջ։
- Օսկար Ուայլդի «Հեքիաթները», Մոսկուա, 1920, 18 էջ։
- Նավթը եւ «Հայկական հարցը», Մոսկուա, 1922, 40 էջ։
- Քաղաքացիական պատերազմը Հայաստանում եւ նրա դրդապատճառները, Երեւան, 1922, 14 էջ։
- Իմպերիալիստական պատերազմը եւ Հայաստանը (փաստեր, դակումենտներ), Երեւան, 1924, 60 էջ։
- Իմպերիալիստական պատերազմը եւ Հայաստանը, Աթենք, 1925։
- Թեոֆիլ Ստեյնլեն, Մոսկուա, Պետհրատ, 1925, 15 էջ։
- Լենինը եւ պետությունը, Մոսկուա, 1925, 17 էջ։
- Ստեփան Շահումյան, 1878-1918 (կյանքը եւ գործունեությունը), Մոսկուա, 1925, 71 էջ։
- Դաշնակցությունը փաստերի դեմ, Թիֆլիս, տպարան «Զարյա Վոստոկա»-ի, 1926, 88 էջ։
- «Խենթը» եւ «Աբեղան»։ Ռուսահայ գրականության եւ ռուսահայ մտավերականությունը, ռեֆերատ կարդացված Լենինգրադում 1925 թուականին, Փարիզ, 1926, 50 էջ։
- Հայ ազգայնամոլների ուղին, Մոսկվա, ՀՍԽՀ պետհրատ, 1926, 248 էջ։
- Հեղափոխական եւ ազգային շարժումները Անդրկովկասում 1905 թուականին, Մոսկուա, ԽՍՀՄ ժող. կենտր. հրատ., 1927, 104 էջ։
- Դեմքեր եւ դեպքեր (քննական ակնարկներ), Երեւան, Պետհրատ, 1928, 267 էջ։
- Նավթը եւ «Հայկական հարցը», Մոսկուա, ՀՍԽՀ մշակույթի տուն, 1929, 40 էջ։
- Նացիոնալիզմի «նոր դիրքերը», Մոսկուա, ՀՍԽՀ պետհրատ, 1929, 64 էջ։
- Դաշնակցությունը եւ իր զինակիցները, Ե., Պետհրատ, 1932, 170 էջ։
- Երկերի ժողովածու, հ. 1, Երեւան, Պետհրատ, 1934, 452 էջ։
- Գրական-բանասիրական հետախուզումներ, գիրք 1 (գրքի մեջ տեղ է գտել Ա. Կարինյանի «Սոցիալական պայքարի արձագանքները հին հայ գրականության մեջ» գործը), Երեւան, ՀԽՍՀ ԳԱ, 1946, 374 էջ։
- Միքայել Նալբանդյանը եւ 19-րդ դարի 60-ական թվականների ռուս առաջավոր գործիչները, Երեւան, 1949, 38 էջ։
- Անտոն Չեխով, Երեւան, ՀԽՍՀ ԳԱ, 1954, 86 էջ։
- Գրական արձագանքներ (գրական-քննադատական ակնարկներ), Երեւան, Հայպետհրատ, 1955, 244 էջ։
- Ակնարկներ հայ պարբերական մամուլի պատմության, հ. 1, Երեւան, ՀԽՍՀ ԳԱ, 1956, 499 էջ։
- Ակնարկներ հայ պարբերական մամուլի պատմության, հ. 2, Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1960, 635 էջ։
- Գրական-քննադատական հոդվածներ, Երեւան, ՀԽՍՀ ԳԱ, 1962, 322 էջ։
- Հովհաննես Թումանյան (յուշեր, յօդուածներ), Երեւան, ՀԽՍՀ ԳԱ, 1971, 93 էջ։
- Եղիշե Չարենց (յօդուածներ եւ յուշեր), Երեւան, ՀԽՍՀ ԳԱ, 1972, 96 էջ։
- Մ. Մամուրյանը մշակույթի պատմության մասին, Երեւան, ՀԽՍՀ ԳԱ, 1973, 64 էջ։
- Ժողովուրդների եղբայրության դրոշի ներքո (գրական-քննադատական, գիտական-հրապարակախօսական յօդուածներ), Երեւան, ՀԽՍՀ ԳԱ, 1976, 584 էջ։
- Միքայել Նալբանդյանը եւ 19-րդ դարի 60-ական թվականների ռուս առաջավոր գործիչները (յօդուածներ), Երեւան, ՀԽՍՀ ԳԱ, 1979, 119 էջ։
- Մեծ հումանիստ գրող Հակոբ Հակոբյանը, Երեւան, «Գիտելիք», 1980, 20 էջ[6]։
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Մ. Մխիթարյան «Արտաշես Կարինեան» (Ծննդեան 90-ամեակի առթիւ), պատմաբանասիրական հանդէս №1, 1976, էջ 231-236
- Ռուս-հայ գրական կապերի մասին։ «Գրական թերթ», 1948, № 1:
Արտաշէս Կարինեան կը մահանայ 29 Մային 1982-ին Երեւանի մէջ:
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայկազեան Հայագիտական Հանդէս, Պէյրութ 1982-1984 ,էջ (360-361)
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ 2,0 2,1 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ 3,0 3,1 Каринян Арташес Баласиевич // Большая советская энциклопедия: [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ»։ արտագրուած է՝ 2023 թ․ հունիսի 1
- ↑ (հայերեն) Արտաշես Կարինյան, 2025-01-20, https://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D6%80%D5%BF%D5%A1%D5%B7%D5%A5%D5%BD_%D4%BF%D5%A1%D6%80%D5%AB%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6, վերցված է 2025-04-02
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Արտաշես Կարինյան»։ արտագրուած է՝ 2023 թ․ հունիսի 1