Արշտա
Արշտա | |
---|---|
| |
Հայկական Խոհանոց[1] | |
Ենթատեսակ | լափշա? |
Բաղադրամասեր | |
Հիմնական | ալիւր, ջուր եւ աղ |
Արշտա (կ'ըսուի նաեւ ռշտա, էռիշտա)։ Ուտեստեղէն մը, որ կը պատրաստեն՝ ոչ համեմուած, պինդ խմորէ։ Խմորը կը բարակցնեն, ինչպէս լաւաշը եւ քանի մը յարկ ծալլելէ ետք, դանակով երիզաձեւ կը կտրեն, ապա արեւուն տակ կը չորցնեն, ինչպէս նաեւ թոնիրի կամ փուռի մէջ։
Կը համարուի ձմեռուան համար պահածոյ սննդամթերք։ Կ'օգտագործուի զանազան կերակուրներու մէջ՝ փիլաւ, ապուր եւ այլ ճաշեր պատրաստելու։ Բացի հայերէն, Արշտա կը պատրաստեն արեւելքի որոշ ժողովուրդներ։
Ծանօթ է նաեւ ռշտա անունով։ Անուանումն առաջացած է պարսկական ռեշտէէն (պարս.՝ رشته), ինչ որ կը նշանակէր «թելեր» կամ «շերտեր»։ Ի տարբերութիւն իրանական խոհանոցի լապշային՝ հայկական լապշան կապելլինիի պէս բարակ չէ։ Լապշան նմանատիպ բաղադրատոմսերով առկայ է նաեւ շատ մը խոհանոցներու մէջ, իսկ նմանատիպ անուանումով լապշա կայ թրքական քեսմէ, էրիշտէ եւ ազրպէյճանական (азерб. əriştə) էրիշտէ խոհանոցին մէջ (թրքերէն՝ kesme, erişte), բայց ի տարբերութիւն վերջիններուն, խմորի պատրաստման ժամանակ կաթ չ'օգտագործուիր:
Կրնայ պատրաստուիլ նաեւ արտադրական եղանակով։ Արիշտան կը պատրաստուի ալիւրով, ջուրով, աղով, պէտք է պատրաստել բաւականին պինդ խմոր։ Իւրաքանչիւր կտորը գրտնակել 1,5 մմ հաստութեամբ՝ լաւաշի նման, փաթաթել ռուլեթաձեւ, որ յետոյ պէտք է կտրտել բարակ շերտերով եւ չորցնել։ Չորցուած արիշտան թեթեւակի կը կարմրեցնեն չոր ափսէի մէջ, մինչեւ վարդագոյն-ոսկեգոյն երանգ ստանալը։ Առանց ձուի տարբերակը կ'օգտագործուի նաեւ որպէս նպարային խոհանոցի ուտեստ։ Արիշտայի համար դասական կերակրալցուկ կը համարուի հալած իւղը, մածունն ու սխտորը։
Գոյութիւն ունի արիշտայի երկու տարբեր տեսակներ՝ ճաշի եւ աղանդերի համար։ Քաղցր արիշտայէն կը պատրաստեն հրուշակ[2]։
- ↑ Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ (հայերեն) Արշտա, 2024-03-02, https://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D6%80%D5%B7%D5%BF%D5%A1, վերցված է 2024-10-17