Արշակ Ադամեան
Արշակ Ադամեան | |
---|---|
Ծնած է | 22 Ապրիլ 1884[1][2] |
Ծննդավայր | Պաքու, Ռուսական Կայսրութիւն[1][2] |
Մահացած է | 17 Փետրուար 1956[1][2] (71 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[1][2] |
Քաղաքացիութիւն |
Ռուսական Կայսրութիւն Խորհրդային Միութիւն |
Ազգութիւն | Հայ[1][2] |
Ուսումնավայր |
Շտերնի անվան կոնսերվատորիա?[1] Սան Փեթերսպուրկի համալսարանի իրաւաբանական բաժանմունք[1] |
Մասնագիտութիւն | խմբավար, երգահան, երաժշտագէտ, համալսարանի դասախօս |
Աշխատավայր |
Սեն Փեթերսպուրկի Երաժշտանոց Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիա Երեւանի Պետական Գեղարուեստաթատերական հիմնարկ Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոց[1] Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ?[1] |
Անդամութիւն | Հայարտուն? |
Արշակ Ադամեան (22 Ապրիլ 1884[1][2], Պաքու, Ռուսական Կայսրութիւն[1][2] - 17 Փետրուար 1956[1][2], Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[1][2]), երգահան, մեր լաւագոյն երգահաններէն մին որ առանձնապէս ուսումնասիրած է երաժշտութեան փիլիսոփայութիւնը։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Պաքու 1884-ին։ Աշակերտած է Քարա-Մուրզայի եւ Ռէժինսկիի։ Իր քոյրերն Հեղինէ եւ Եւգինէ Եւրոպայի մէջ հռչակ հանած են իբրեւ դաշնակահարուհիներ։ Տակաւին 6 տարու՝ իր եղբայրներուն եւ քոյրերուն հետ սկսած է դաշնամուր եւ ջութակ նուագել։ Ուսուցչի տուած դասը մէկ անգամ լսելով կը նուագէր։ Միջնակարգ ուսումը Բագուի լիսէին մէջ կը ստանայ. այդ շրջանին արդէն կը սկսի երաժշտական կտորներ հեղինակել եւ միանգամայն Մարքսի պատմական Մաթերիալիզմը ուսումնասիրել։ Լիսէն աւարտելէ ետք Ս. Պետերբուրկ կ՚անցնի, համալսարան կը մտնէ, ու կ՚ուսումնասիրէ իրաւարանութիւն, փիլիսոփայութիւն եւ երաժշտութեան թէորին։ Հոն 18 տարեկանին մէլօտէկլամացիա մը կը գրէ եւ ընկերներու խորհուրդով կը ներկայացնէ Ռուսաստանի ամենամեծ հրատարակիչ Եուրգենսոնին։ Իր այս առաջին ստեղծագործութիւնը կը գնահատուի եւ հոնորար կը ստանայ։ Այնուհետեւ Պերլին կ՚անցնի եւ Սթէրն երաժշտանոցը կը մտնէ ուր աւելի կը խորանայ իր երաժշտական մասնագիտութեան մէջ։ Պերլին երկար չի մնար, կ՚այցելէ Եւրոպայի գլխաւոր կեդրոնները։ Համաշխարհային պատերազմի նախօրեակին Բագու կը վերադառնայ եւ զանազան պաշտօններ կը վարէ, իրաւաբան կը դառնայ. իսկ Ռուսիոյ Խորհր. Իշխանութեան շրջանին Բագուի եւ Աստրախանի համալսարաններուն մէջ փիլիսոփայութեան դասախօսութիւններ կը կարդայ։ Կ՚անցնի Թիֆլիս ու մօտ երկու տարի Հայ Ար. Տան նախագահութիւնը եւ միաժամանակ երաժշտական խումբ մը կը վարէ։ 1923-24-ին Թիֆլիսի Պետ. Ժողովրդ. Ա. դպրոցին մէջ երաժշտական դասեր կու տայ։ 1924-ին Հ. Ս. Խ. Հ. Լուսժողկոմատի կողմէ Երեւանի կոնսերվաթորիային վերատեսուչ կը նշանակուի։ Ադամեան արժէքաւոր է նաեւ իբրեւ մանկավարժ-ուսուցիչ եւ իբրեւ ղեկաբար։ 1925-ին մեծ յաջողութեամբ ղեկավարեց ամենաառաջին սիմֆոնիկ օրգեստրը։ Իբրև ստեղծագործ ունի շատ մը բազմերանգ երաժշտական կտորներ, որոնք դրուած են դաշնամուրի համար։ Գլուխ-գործոցը պէտք է համարել երկրորդ սօնատը, յետոյ Զարգահը, որ արեւելքի և արեւմուտքի երաժշտութեան սինթէսն է, որ հիսուած է արեւելեան յայտնի չարգահ թէմայի շուրջ և գրուած է սիմֆոնիք պոէմայի ձևով։ Ներկայիս Ադամեան Երեւան կը գտնուի։ (Արամ Երեւանի «Սեւան»էն)։
Աղբյիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայ Հանրագիտակ, Հայր Մկրտիչ Վարդապետ Պոտուրեան, 1913, Պուքրէշ, Ա. հատոր, էջ 34։
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.