Արթիւր Ադամով
Արթիւր Ադամով ռուս.՝ Артур Адамян | |
---|---|
![]() | |
Ծննդեան անուն | ֆրանսերէն՝ Arthur Adamian[1] |
Ծնած է | 23 Օգոստոս 1908[2][3][4][…] |
Ծննդավայր | Քիսլովոտսք, Թերեքի մարզ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[5][3][1] |
Մահացած է | 15 Մարտ 1970[1] (61 տարեկանին) |
Մահուան վայր | Փարիզի 5-րդ շրջան, Ֆրանսա[3][1] |
Քաղաքացիութիւն |
![]() |
Ազգութիւն | Հայ[6] |
Ուսումնավայր | Լականալ լիցեյ? |
Մասնագիտութիւն | թատերագիր, գրագէտ, արձակագիր, թարգմանիչ, դերասան և radio playwright |
Ամուսին | Ժակլին Օտրյուսո?[7] |
Արթիւր Ադամով (Յարութիւն Ադամեան, 23 Օգոստոս 1908[2][3][4][…], Քիսլովոտսք, Թերեքի մարզ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[5][3][1] - 15 Մարտ 1970[1], Փարիզի 5-րդ շրջան, Ֆրանսա[3][1]), հայ ֆրանսագիր թատերագիր, բանաստեղծ եւ թարգմանիչ։ Անհեթեթի թատրոնի հիմնադիրներէն մէկը։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Թիֆլիս, Կովկասի մէջ նաւթի հանքեր ունեցող հարուստ ընտանիքի մը մէջ։ Առաջին Համաշխարհային պատերազմի նախօրեակին ընտանիքին հետ մեկնած է շրջապտոյտի, սակայն պատերազմն ու որոշ իրադարձութիւններ պատճառ դարձած են, որ ան կանուխ տարիքէն անցնի Զուիցերիա եւ ապա` Փարիզ, ուր հաստատուած է վերջնականապէս։
Ան հետաքրքրուած է փիլիսոփայութեամբ, անդամակցած է Ֆրանսայի Համայնավար կուսակցութեան եւ մեծապէս տպաւորուած հոգեվերլուծումով եւ ռուսական թատրոնով։ Ֆրանսերէնի թարգմանած է` ֆրոյտեան դպրոցի այլախոհ եւ մշակութային թեքումով երեք սաներէն` Ֆռոմմ, Հոռնէ, եւ Եունկ։
Գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ան գրած է թատրերգութիւններ, բանաստեղծութիւններ։ Անհեթեթի թատրոնի հիմնադիր 3 անդամներէն մէկը եղած է, սակայն Փարիզի մէջ ստեղծագործող երեքը ֆրանսացիներ չէին: Անոնցմէ մէկը իրլանտացի էր, երկրորդը՝ ռումանացի, երրորդը՝ հայ: Դժբախտաբար հայ թատրոնը բացառապէս ծանօթ է իրլանտացիին, ռումանացիին, սակայն գրեթէ ծանօթ չէ երրորդին՝ հայուն:
Ադամով Անհեթեթի թատրոն եկած է գերիրապաշտներու դպրոցէն` անցնելով Անթոնին Արթոյի դպրոցէն, եւ դարձած է երեք սիւներէն մէկը անհեթեթի թատրոնին` գործածելով նաեւ Սթրինտպերկի երազահմայական (onirisme) ոճը մեծ յաջողութեամբ` իր «L’Invasion» («Ներխուժում» թատերախաղին մէջ:
Ադամով ցաւ զգացած է, որ ինք չէ յաջողած հաւատրիմ մնալ իր մայրենի լեզուին: Մինչդեռ անոր գործերը բեմադրուած են աշխարհի բազում հեղինակաւոր թատրոններու մէջ։
Անցեալ դարու յիսունականներուն զայն լուսանկարած է «Getty Images» հանրայայտ գործակալութիւնը, անոր մասին գրած է «Encyclopedia Britanika»ն, թէեւ ներկայացուած է իբրեւ ֆրանսացի, հեղինակ, որ ազգութեամբ հայ է, գրած է «Larousse»-ը, զայն յիշատակած են գրեթէ բոլոր ակադեմական շտեմարանները` «Oxford reference»էն մինչեւ «IMDb», անոր գիրքերը կը վաճառուին աշխարհի նշանաւոր գրախանութներու մէջ եւ առցանց միջոցներով։
Գործերը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արթիւր ստեղծագործած է երկու համաշխարհային պատերազմներուն ընթացքին․ ան գրած է․
- «Ներխուժումը» (1951),
- «Ծաղր եւ ծանակը» (1952),
- «Փինկփոնկը» (1955),
- «Ճանապարհի ուղղութիւնը» (1953),
- «Ինչպէս որ էինք»-ը (1954) ձաղկելով մարդոց իրեղէնացումն ու կեղեքումը դրամատէրներուն կողմէ:
Ադամով եւ իր ինքնութիւնը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ադամով իր ամբողջ կեանքին տեւողութեան ինքզինք անբախտ զգացած է` կանուխ տարիքէն զրկուած ըլլալով իր հայրենի միջավայրէն:
Ան իր «Confessions» («Խոստովանութիւններ») խորագրուած մտերիմ հատորին մէջ գրած է.
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 մահվան վկայական — է. 24.
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Roux P. d. Nouveau Dictionnaire des œuvres de tous les temps et tous les pays — 2 — Éditions Robert Laffont, 1994. — Vol. 1. — P. 15. — ISBN 978-2-221-06888-5
- ↑ 4,0 4,1 Encyclopædia Britannica
- ↑ 5,0 5,1 5,2 Адамов Артюр // Большая советская энциклопедия: [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ https://www.fnac.com/Arthur-Adamov/ia43785/bio