Jump to content

Արա Պարթեւեան

Արա Պարթեւեան
Ծննդեան անուն Արա Պարթեւեան
Ծնած է 1903[1] կամ 1902[2][3][4][…]
Ծննդավայր Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն[1]
Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն
Մահացած է 23 Յուլիս 1986(1986-07-23) կամ 1986[2][3][4][…]
Մահուան վայր Փարիզ, Ֆրանսա
Քաղաքացիութիւն  Օսմանեան Կայսրութիւն
 Ֆրանսա
Ազգութիւն Հայ[1][5]
Ուսումնավայր Փարիզի երգիչների դպրոց?[1]
Փարիզի երաժշտանոց
Փարիզի երգիչների դպրոց?
Մասնագիտութիւն երգահան, խմբավար, խմբավար
Աշխատավայր Սիբան-Կոմիտաս

Արա Պարթեւեան (1903[1] կամ 1902[2][3][4][…], Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն[1]
Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն - 23 Յուլիս 1986(1986-07-23) կամ 1986[2][3][4][…], Փարիզ, Ֆրանսա), հայ երաժշտահան եւ խմբավար:

Կեանք եւ գործունէութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած է Պոլիս: Երաժշտական սկզբնական կրթութիւնը ստացած է Պոլսոյ հայազգի յայտնի երաժշտահաններէն՝ Էտկար Մանասեանէն։

1923 թուականին տեղափոխուած է Փարիզ եւ երաժշտական կրթութիւնը շարունակած է Փարիզի երաժշտանոցէն ներս, ուրկէ շրջանաւարտ եղած է 1933 թուականին:

Ան իր առաջին երգերը սկսած է յօրինել 1929 թուականին, որմէ ետք սկսած է երաժշտութիւններ յօրինել Աւետիք Իսահակեանի, Պետրոս Դուրեանի, Միսաք Մեծարենցի, Վահան Տէրեանի, Սարմէնի եւ այլ յայտնի գրողներու խօսքերով:

Անոր առաջին մեծ համերգը տեղի ունեցած է 1932 թուականին:

Պարթեւեան 1934 թուականին Փարիզի մէջ հիմնած է հայկական «Սիփան-Կոմիտաս» երգչախումբը եւ բազմաթիւ առիթներով հանդէս եկած հայրենասիրական եւ ազգային երգերով, համերգներուն իբրեւ անուն ունենալով «Հայ երգի օր» խորագիրը:

1942 թուականին հիմնած է այլ երգչախումբ մը՝ «Փարիզի հայկական երգչախումբ» անունով, որ նոյնպէս բազմաթիւ առիթներով հանդէս եկած է:

Պարթեւեանի նշանաւոր գործերէն է Կոստան Զարեանի «Տատրագոմի հարսը» օփերան, «Գեղջկական համերգ»ը, «Անտառի մէջ», «Պատարագ»ը եւ այլ ստեղծագործութիւններ:

Պարթեւեան առաջին անգամ Հայաստանի մէջ հանդէս եկած է 1963 թուականին. մինչ այդ բազմաթիւ առիթներով հանդէս եկած է եւրոպական տարբեր երկիրներու մէջ, ինչպէս նաեւ Պոլսոյ մէջ:

Մինչեւ իր մահը Պարթեւեան եղած է Փարիզի հայկական եկեղեցւոյ երգչախումբի խմբավարն ու երգեհոնահարը[6]:

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 — հատոր 9. — է. 199–200.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://www.naxos.com/person/277402.htm
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Երաժշտություն
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
  5. Krikorian A., Heratchian H. Le dictionnaire biographique: Arméniens d'hier et d'aujourd'huiMaisons-Alfort: 2021. — P. 95. — ISBN 978-2-905686-93-0
  6. «ԱՐԱ ՊԱՐԹԵՒԵԱՆ (1902-1986)»։ www.jamanak.com։ արտագրուած է՝ 2022-07-25 

Արտաքին յղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Այս յօդուածի նախնական տարբերակը կամ անկէ մաս մը վերցուած է Հայկական Սովետական Հանրագիտարանէն, որուն նիւթերը հրատարակուած են` Քրիէյթիվ Քամմընզ Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։