Անտրոս
Կղզի | |
---|---|
Անտրոս | |
Երկիր | Յունաստան |
Տարածութիւն | 381,398 քմ² |
ԲԾՄ | 995 մեթր |
Բնակչութիւն | 9221 մարդ (2011) |
Կը գտնուի ափին | Էգէական Ծով |
Ժամային գօտի | UTC+2 եւ UTC+3։00 |
Անուանուած է | Andreus? |
Պաշտօնական կայքէջ | andros.gr(անգլերէն)(ֆր.)(գերմ.)(իտալ.)(ռուս.) |
Անտրոս (յուն․՝ Άνδρος), Էգէական Ծովուն Քիքլատես կղզեխումբին հիւսիս-արեւելեան կողմը գտնուող լեռնային կղզի, Էվիա կղզիին հարաւ-արեւելքը, Յունաստան։ Մայրաքաղաքն է Հորա կամ Անտրոս, իսկ նաւահանգիստն է՝ Ղավրիօ։ Կը կապուի Յունաստանի մայր ցամաքամասին հետ Րաֆինա նաւահանգիտին (Ատիկէ նահանգին արեւելքը, Էվիա կղզիին դիմացը) միջոցով։ Ծանօթ է իբրեւ նաւատէրերու, նաւավարներու եւ նաւապետներու կղզի։
Ընդհանուր տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աշխարհագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կը գտնուի Էվիա կղզիին հարաւ արեւելքը եւ Սիրոս կղզիին հիւսիս արեւելքը։ Կղզին կ՛երկարի հիւսիս արեւմուտքէն դէպի հարաւ արեւելք։ Տարածութիւնն է 381 քռ․քմ․ եւ բնակչութեան թիւն է՝ 9․170։ Մայրաքաղաքն է Անտրոս կամ՝ Հորա։ Նաւահանգիստն է՝ Ղաւրիօ։ Կղզիին լայնքին եւ երկայնքին շարուած կը գտնուին 4 լեռնաշղթաներ․ անոնք կղզին 5 զուգահեռ մասերու կը բաժնեն։
Կղզիին հարաւ-արեւելքը՝ 1 ծովային մղոն հեռաւորոթեամբ, կը գտնուի Թինոս կղզին։ Հակառակ անոր թէ կղզին չեն ճեղքեր գետեր, Անտրոս հարուստ է ակերով եւ հեղետաներով, որոնք սակայն ամառը կը ցամքին։ Ունի նաեւ բազմաթիւ աղբիւրներ․ ամենածանօթն է «Սարիզա»ն, Ափիկքիա շրջանը։
Անտրոսի հողը կը պարունակէ մեծ քանակութեամբ երկաթ եւ մական, ինչպէս նաեւ փոքր քանակութեամբ պղինձ, կապար, զինկ, նիքել եւ տալկ։
Բուսական եւ կենդանական աշխարհ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Անտրոս լեռնային կղզի ըլլալով, դաշտեր չունի, սակայն ունի բերրի հովիտներ որոնք կ՛ օգտագործուին բնակչութեան կողմէ։ Կը մշակուին խտղատու ծառեր, ձիթենիներ եւ անսահման այգեստաններ։
Վայրի կենդանիներ չկան, սակայն բարձրադիր ապառաժներուն վրայ կը հանդիպինք արծիւներ, բազէներ, վայրի աղաւնիներ, կաքաւներ։ Կան նաեւ այծեր, նապաստակներ, ոզնիներ, ախազներ եւ օձեր.
Կղզիին արահետները 4․000 տարուայ պատմութիւն ունին։ Անոնց երկարութիւնն է 200 քլմ․։ Կ՛ օգտագործուէին մինչեւ 1930-ական թուականներուն, երբ կը սկսի կղզիին ճանապարհաշինութիւնը։ Իսկ 1997-ին կը սկսի արահետներու քարտէսագրումը եւ Հոկտեմբեր 2015-ին կը փաստագրուին անոնց մէկ մասը եւ կը ներառնուին քայլարշաւի Եւրոպական քարտէսին մէջ։
Մետաղահանքեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]ԺԹ․ եւ Ի․ դարերուն թափ առած մետաղանքերուն շահագործումը կ՛ օգնէ տնտեսութեան։
Պատմական
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հնադար - ԺԸ․ դար
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կը նկատուի թէ կղզին առաջին անգամ բնակուած է Նոր Քարէ Դարու շրջանին, Ք․Ա․ 4-րդ հազարամեակին, Սթրոֆիլա բնակավայրին մէջ։ Առաջին բնակիչները եղած են Քարեսներ, Փիւնիկեցիներ, Կրետացիներ, Փելասղի եւ Իոնես (յոնիացիներ)։
Յունապարսկական պատերազմին ընթացքին մաս կը կազմէ Աթէնքի Դաշինքին[1]։
Հելենիստական, Հռոմէական, Բիւզանդական եւ Օսմանեան ժամանակաշրջաններուն պատմութիւնը կը հետեւի Քիքլատեսի պատմութեան[2]։
Յունական Ապստամբութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Յունական Ապստամբութեան ընթացքին Անտրոսին բնակիչները մասնակցեցան Պելոպոնեսի, Փսարա եւ Իտրա կղզիներու կռիւներուն։ Իր փոքր նաւատորմիղը՝ 40 առագաստանաւեր, լուրջ ներդրում ունեցաւ ապստամբութեան։
1870-ի տասնամեակին, Անտրոսի նաւատէրերը առագաստանաւերը կը փոխարինեն շոգենաւորով եւ նաւագնացութիւնը արագօրէն կը զարգանայ։ Էփամինոնտաս Էմպիրիքոս նաւատէրին ներդրումը կենսական է․ 1898-ին կղզին կը հաշուէր 8 շոգենաւեր, իսկ 1914-ին՝ 60։
Ի․ Դար
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ի․ դարասկիզբին, Հորային մէջ Տիմիթրիս Մորայիթիս կը հիմնէ «Անդրխաղաղական Ազգային Շոգենաւարկութեան» ընկերութիւնը որ կը կատարէ Յունաստան - Նիու Եորք երթեւեկութիւնը․ 1908-ին ընկերութեան ղեկը կ՛ անցնի Ղուլանտրիս ընտանիքին։
1939-ին Անտրոս կը հանդիսանայ նաւերու քանակութեամբ Յունաստանի երկրորդ նաւահանգիստը՝ 80 նաւերով։ Սակայն, Բ․ Համաշխարհային Պատերազմի ընթացքին մեծ վնաս կը կրէ․ կը ռմբակոծուին նաւատէրուն բնակարանները եւ նաւերը։ 1950-ական թուականներուն, բնակչութեան փոքր մաս մը կը գաղթէ դէպի Փիրէա եւ Ա․Մ․Ն․։
Ժամանակակից շրջան
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կղզին վերագտած է իր տնտեսութիւնը, շնորհիւ նաւատէր ընտանիքներուն տնտեսական ներդրումին եւ զբօսաշրջիկութեան։ Տեղացի նաւատէրերու եւ նաւապետներու համբաւը մեծ է։
Բնակչութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Տարի | Բնակչութիւն | |
---|---|---|
2011 | 9221 մարդ |
Տնտեսութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մինչեւ ԺԹ․ դարասկիզբին, Անտրոսի տնտեսութիւնը յենուած էր հողագործութեան եւ անասնապահութեան։ Յունաստանի ազատագրումէն ետք բնակիչները սկսան զբաղիլ նաւագնացութեամբ եւ առեւտուրով, մանաւանդ երբ Փսարա կղզիէն գաղթականներ կը հաստատուին։ Կղզին կը դառնայ նաւարկութեան եւ տնտեսութեան կեդրոն։
Նաւագնացութեան զարգացում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կղզին ծննդավայրն է միջազգային տարողութեամբ նաւատէրերու, ինչպէս օրինակ Ղուլանտրիս եւ Էմպիրիքոս ընտանիքները, որոնք մեծ ներդրում բերած են ու կը բերեն կղզիին զարգացման։
Նաւագնացութեան զարգացումը սկսած է 1770-էն, երբ ռուսերը կղզին կը հասնին։ Բնակիչներուն նաւերը ազատ կը շրջէին Էգէական եւ մնացեալ ծովերը, ունենալով ռուսերուն պաշտպանութիւնը։ Հորա կը դառնայ առեւտրական կեդրոն։
Ժողովրդակագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բնակչութեան թիւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ըստ 2011-ի մադահամարին, կղզիին մնայուն բնակչութեան թիւն է 9 221։ Պատմութեան ընթացքին բնակչութեան թիւը կը խաղար 10 000 - 20 000-ի միջեւ։ Յունական ապստամբութեան (1821) նախօրեակին կղզին կը հաշուէր 16 000 բնակիչ։
Բնակիչները գլխաւորաբար կը զբաղին նաւագնացութեամբ եւ վաճառականութեամբ, այսպէս կղզին դարձած է նաւային եւ տնտեսական կեդրոն։
Գլխաւոր բնակավայրեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մայրաքաղաքն ՝ Հորա* կամ Անտրոս։ Գլխաւոր բնակավայրերն են՝ Քորթի, Այիա Մարինա, Րողօ, Քափարիա, Այտոնիա, Քոհիլոս, Էքսօ Վունի, Մեսա Վունի, Սթաւրոս, Սինեթի, Սթենիես, Մենիթես։
Հորա․ յունական կղզիներու մայր գիւղին կամ քաղաքին տրուած անուն, որ կ՛ ընկերակցի տուեալ գիւղին կամ քաղաքին բուն անունին (մայրաքաղաքի իմաստ ունի)։
Թանգարաններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Անտրոս կղզին բաղմաթիւ թանգարաններ ունի՝ հնագիտական, Արդի Արուեստի, Քիքլատեսի ձիթենիի, եւայլն։ Հնագիտական թանգարաններ կան Հորա (Անտրոս) եւ Փալէոփոլիս։
Անձնաւորութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Յունաստանին տուած է նշանաւոր անձնաւորութիւններ․ կաթողիկոսներ, քաղաքագէտներ, հանրածանօթ նաւատէրեր (յատկապէս միջազգային տարողութեամբ, ինչպէս՝ Ղուլանտրի եւ Էմպիրիքոս ընտանիքները), համալսարանի դասախօսներ, բանաստեղծներ, հնագէտներ, բանասէրներ, գրագէտներ, նախարարներ, եւայլն։
Տեսարժան վայրեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Անտրոս, Հորա
-
Հորա, Նաւագնացութեան թանգարանի առջեւ զետեղուած յուշարձան
-
Պացի
-
Պացի եւ Ղավրիոնիսիա
-
Ղավրիօ
-
Քորթի եւ համանուն ծոցը
-
Քորթի
-
Լամիրա շրջան․ արահետ
-
Նոր Փալէոփոլիս
-
Ք․Ա․5-րդ դար, գտնուած Փալէոփոլիս հնավայրը
-
Սթենիես
-
Հորա․ Վենետիկեան բերդ
-
Հին կամուրջ
-
Մեսա Քասթրօ
-
Այիա Էքաթերինի
-
Այիոս Փեթրոս աշտարակ
-
Աղաւներուն, Քորթի
-
Մենիթես
-
Հորա․ աղբիւր Հնագիտական թանգարանին առջեւը, կառուցուած 1818
-
Մենիթես, աղբիւր
-
Հորա
-
Հորա
-
Հին ջրաղաց
-
Փիտիմաս Ղրիաս ծովափ
-
Փիթարաս ջրվէժ, Ափիքիա
-
Էփիսքոփիօ գիւղին մօտերը
-
Արահետ
-
Լամիրա
-
Հորա
-
Էմպիրիքիոն Ծերանոցը եւ Անտրէաս Էմպիրիքոսի կիսանդրին
[3] [4] [5] [6] [7] [8] [9] [10] [11]
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Յունաստան#Յունապարսկական պատերազմներ
- ↑ Քիքլատես#Պատմական անդրադարձ
- ↑ Անտրոս, պատմութիւնը
- ↑ Սթրոֆիլա, Նոր Քարէ Դարու հնադար բնակավայրը
- ↑ Սթրոֆիլա, 2015-ի հնագիտական պեղումներ․ Մայիս 2015
- ↑ Փալէոփոլիսի հնագիտական պեղումներէն իրերու ցուցադրութիւն, 4-8-2017
- ↑ Անտրոս․ Քասթրօ
- ↑ Անտրոս․ Քիքլատեսի ձիթենիի թանգարան
- ↑ «androsportal - 2011-ի մարդահամարը»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2022-02-02-ին։ արտագրուած է՝ 2022-02-02
- ↑ Անտրոս․ Արդի Արուեստի թանգարան
- ↑ kathimerini օրաթերթ - Անտրոսի արահետները, 24-10-2015