Աննա Պոյաճեան
Աննա Պոյաճեան | |
|---|---|
| Ծնած է | 29 Օգոստոս 1954 |
| Ծննդեան վայր | Երեւան, Խորհրդային Միութիւն |
| Մահացած է | 29 Յունուար 2015 (60 տարեկանին) |
| Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
| Քաղաքացիութիւն |
|
| Գործունէութեան ոլորտ | մասնիկային կենսաբանութիւն |
| Գործատու | Մասնիկային կենսաբանութեան հիմնարկ |
| Կրթութիւն | Երեւանի Պետական Համալսարան |
| Տիրապետած լեզուներ | հայերէն |
| Պարգեւներ եւ մրցանակներ | Անանիա Շիրակացիի շքանշան |
Աննա Սուրէնի Պոյաճեան (29 Օգոստոս 1954, Երեւան, Խորհրդային Միութիւն - 29 Յունուար 2015, Երեւան, Հայաստան[1]), բուսաբան-սնկաբան։ Կենսաբանական գիտութիւններու դոկտոր (1996), դասախօս (2001)։ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2014)։ Վիեննայի միջազգային համալսարանի պատուաւոր դասախօս։
Մանկավարժական գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աշխատանքին զուգընթաց դասաւանդած է շարք մը յառաջատար ուսումնական հաստատութիւններու մէջ։ 1996-2003-ններուն դասաւանդած է Մաքս Փլանքի կենսաբնագիտական տարաբանութեան հիմնարկին մէջ (Գերմանիա), Թագաւորական քոլէճին մէջ (Անգլիա), Մաքս Պլանքի հոգեբանութեան հիմնարկին մէջ (Գերմանիա), Օքսֆորտի համալսարանին մէջ (Անգլիա), Միւնխենի արուեստագիտական հիմնարկին մէջ (Գերմանիա), Սան-Ֆրանսիսքոյի համալսարանին մէջ (ԱՄՆ), Էսթոնիոյ Կենսաբանութեան կեդրոնին մէջ, Ռուսիոյ Կենսարուեստագիտական գիտահետազօտական հիմնարկին մէջ, Միջուկային հետազօտութիւններու միացեալ հիմնարկին մէջ (Դուբնա, ՌԴ)։ Աննա Պոյաճեան առաջին հայ գիտնականն է, որ 2014-ին մրցութային հիմունքներով դարձած է գիտական խումբի ղեկավար Կեմերովոյի արուեստագիտական հիմնարկին[2]:
Պարգեւներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Անանիա Շիրակացիի շքանշան
- ՀՀ Ազգային Ժողովի պատուոյ շքանշան
- Անգլիոյ Կլոպալ Ռեյթինկ կազմակերպութեան «Գիտութեան եւ արուեստագիտական զարգացման համար» ոսկեայ շքանշան, 2003
Երկեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Дофамин-Б-монооксигеназа хромаффинных гранул, Е., 1987;
- Реконструкция цепи переноса электронов мембран хромаффинных гранул, Е., 1996.:
- M. Di Napoli, A. Arakelyan, A. Boyajyan, A Godoy, F. Papa. // Chapter III: The acute phase inflammatory response in stroke: systemic inflammation and neuroinflammation. Progress in Inflammation Research (Editor: J. A. Pitzer), Nova Science Publishers, 2005. (ISBN 1-59454-277-5).