Անահիտ Տէր Մինասեան

Անահիտ Տէր Մինասեան
ֆրանսերէն՝ Anahide Ter Minassian
Ծննդեան անուն ֆրանսերէն՝ Anaïs Kévonian[1][2]
Ծնած է 26 Օգոստոս 1929(1929-08-26)[3][1]
Ծննդավայր Փարիզի 6-րդ շրջան, Փարիզ[2][1]
Մահացած է 10 Փետրուար 2019(2019-02-10)[4][1] (89 տարեկանին)
Մահուան վայր Ֆրեն[4][1]
Քաղաքացիութիւն  Ֆրանսա
Ազգութիւն Հայ[5][6]
Մասնագիտութիւն պատմաբան, թարգմանիչ, ուսուցիչ, համալսարանի դասախօս, գրագէտ
Աշխատավայր Հասարակական գիտությունների բարձրագույն դպրոց?[6]
Փարիզի Սորպոնի համալսարան[6]
France Culture?[6]
Երեխաներ Թալին Տեր Մինասյան?[6]

Անահիտ Տէր Մինասեան (Անահիտ Գեւոնեան, 26 Օգոստոս 1929(1929-08-26)[3][1], Փարիզի 6-րդ շրջան, Փարիզ[2][1] - 10 Փետրուար 2019(2019-02-10)[4][1], Ֆրեն[4][1]) ֆրանսացի պատմաբան, Հայկական ծագումով: Ան մասնագիտացած է Ներկայ Հայաստանի Պատմութեան մէջ, մանաւանդ՝ Հայաստանի իրավիճակը Սովետական Միութեան իշխանութենէն առաջ եւ ետք, ինչպէս նաեւ խորացած է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան պատմութեան մէջ[7]:

Կեանքը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Տէր Մինասեան ծնած է Փարիզ, 1929 թուականին: Անոր Հայ ծնողներն են՝ Լեւոն Գեւոնեան եւ Արմենուհի Տէր Կարապետեան: Անոնք իրեն սորվեցուցած են Հայ լեզուն եւ մինչեւ 7 տաերկան մերժած են իրեն ֆրանսական դպրոցներ ղրկել: Ամուսնացած է Հայ դիւանագէտ Ռուբէն Տէր Մինասեանի զաւակին՝ Լէոն Տէր Մինասեանին հԵՏ: Անոնք ունեցած են չորս զաւակներ, որոնցմէ մէկն է պատմաբան Թալին Տէր Մինասեանը[8]:

Անահիտ յաճախած է Սորպոն համալսարանը, ուր ուսանած է պատմաբանութիւն եւ աշխարհագրութիւն: Դասախօս դարձած է բարձրագոյն ընկերային գիտութիւններու դպրոցին եւ Փարիզ 1 Պանթէոն-Սորպոն համալսարանին մէջ: 1969 թուականին ան սկսած է աշխատիլ Սորպոն համալսարանին մէջ[9]:

40 տարի ետք, 2015 թուականին, Անահիտ նշանակուած է որպէս ասպետ, ստանալով Պատուոյ Լեգէոն Շքանշանը[10]:

Անահիտ Տէր Մինասեան մահացած է 2019 թուականին Ֆրեսնես գիւղին մէջ:

2020 թուականին հրատարակուած է Վահէ Օշականին «Օծում» բանաստեղծութիւնը Ֆրանսերէն լեզուով: Այս թարգմանութիւնը Հայերէն լեզուէն կատարած էր Անահիտ Տէր Մինասեանը [11]:

Աշխատանքներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • «Հայկական հարցը» [La Question Arménienne] (1983, Ֆրանսերէն)
  • «Ազգայնականութիւն ու ընկերվարութիւն Հայ յեղափոխական շարժման մէջ (1887-1912)» [Nationalism and Socialism in the Armenian Revolutionary Movement (1887-1912)] (1984, Անգլերէն)
  • «Հայաստանի Հանրապետութիւնը» [1918-1920-La République d’Arménie] (1989, Ֆրանսերէն),
  • «Ազգ եւ կրօնք» [Nation et Religion], (1981, Ֆրանսերէն)
  • «Խաչուած պատմութիւններ։ Սփիւռք, Հայաստան, Անդրկովկաս» [Histoires croisées: diaspora, Arménie, Transcaucasie] (1997, Ֆրանսերէն)
  • «Սմիրնա։ Մոռացուա՞ծ քաղաքը։ Յիշատակներ մեծ Օսմանեան նաւահանգիստէն, 1830-1930» [Smyrne, la ville oubliée?: mémoires d’un grand port ottoman, 1830-1930] (2006, Ֆրանսերէն)
  • «Մեր մանկութեան հողերը, Հայաստանի յիշատակներէն, Հուրի Վարժապետեանի հետ» [Nos terres d’enfance, l’Arménie des souvenirs, avec Houri Varjabédian] (2010, Ֆրանսերէն)

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Fichier des personnes décédées
  2. 2,0 2,1 2,2 2,3 ծննդական
  3. 3,0 3,1 https://www.editionsparentheses.com/la-question-armenienne?idart=195
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 http://nouvellesdarmenie.com/spip.php?page=article&id_article=7733
  5. Krikorian A., Heratchian H. Le dictionnaire biographique: Arméniens d'hier et d'aujourd'huiMaisons-Alfort: 2021. — P. 557–558. — ISBN 978-2-905686-93-0
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 https://www.cairn.info/revue-confluences-mediterranee-2019-1-page-217.htm#
  7. Staff Weekly (2019-02-13)։ «French-Armenian Historian Anahide Ter Minassian Dies at 85»։ The Armenian Weekly (en-US)։ արտագրուած է՝ 2021-04-05 
  8. Mirror-Spectator The Armenian (2019-02-14)։ «Obituary: Prof. Anahide Ter Minassian, Noted Historian»։ The Armenian Mirror-Spectator (en-US)։ արտագրուած է՝ 2021-04-05 
  9. Anahide Ter Minassian (թուրքերեն) 
  10. Décret du 31 décembre 2015 portant promotion et nomination, https://www.legifrance.gouv.fr/jorf/id/JORFTEXT000031741925, վերցված է 2021-04-05 
  11. «Onction»։ Editions Parenthèses (ֆրանսերեն)։ արտագրուած է՝ 2021-04-05