Jump to content

Աղասի Այվազեան

Աղասի Այվազեան
Ծնած է 7 Սեպտեմբեր 1925(1925-09-07)[1][2][3][…]
Ծննդավայր Աբասթուման, Ախալցխայի գավառ, Ռուսական Կայսրութիւն[4]
Մահացած է 21 Նոյեմբեր 2007(2007-11-21)[2][3] (82 տարեկանին)
Մահուան վայր Երեւան, Հայաստան
Քաղաքացիութիւն  Խորհրդային Միութիւն
 Հայաստան
Ազգութիւն Հայ[4]
Ուսումնավայր Թիֆլիսի Գեղարուեստի Ակադեմիա[4]
Երեւանի Թատրոնի եւ Շարժապատկերի Պետական Հիմնարկ[4]
Մարմնակրթութեան հայկական պետական դպրոց
Երկեր/Գլխաւոր գործ Եռանկիւնի, Հայրիկ եւ Как дома, как дела??
Մասնագիտութիւն գրագէտ, գեղանկարիչ, ժապաւէնի բեմադրիչ, հեղինակ, Խմբագիր, արձակագիր
Աշխատավայր Գրական թերթ
Հայֆիլմ
Ստորագրութիւն

Աղասի Այվազեան (7 Սեպտեմբեր 1925(1925-09-07)[1][2][3][…], Աբասթուման, Ախալցխայի գավառ, Ռուսական Կայսրութիւն[4] - 21 Նոյեմբեր 2007(2007-11-21)[2][3], Երեւան, Հայաստան), հայ ար­ձա­կա­գիր թատերագիր, հրապարակախօս, բեմադրիչ, բեմագիր, խմբագիր եւ գեղանկարիչ, ՀԽՍՀ արուեստի վաստակաւոր գործիչ (1982)։

Կենսագրական գիծեր

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած է Խորհրդային Վրաստանի Աբասթուման աւանին մէջ, հայոց պատմական Կարին քաղաքէն գաղթած հայ ընտանիքի յարկին տակ։

Տիրացած է գեղարուեստական հիմնաւոր պատրաստութեան եւ մասնագիտական հմտութեան, աւարտած է Թիֆլիսի գեղարուեստական ակադեմիան (1942-ին), Թիֆլիսի պետական համալսարանի բանասիրական բաժինը, Երեւանի գեղարուեստաթատերական եւ բնագիտական կուլտուրայի հիմնարկները (1945-48)։

Գործունէութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Երիտասարդ տարիքէն ստեղծագործական ասպարէզ նետուելով՝ աշխատած է իբրեւ նկարիչ-մուլտիպլիկատոր, գծագրող, կոնստրուկտոր (վերականգնող) եւ լրագրող։ 1963-ին եղած է Հայաստանի Գրողներու Միութեան անդամ, 1965-էն 1973 թուականներուն եղած է Հ. Գ. Միութեան պաշտօնաթերթ «Գրական Թերթ»ի արձակի բաժինի վարիչը։

1973-81 ստանձնած է «Էկրան» ամսագիրի գլխաւոր խմբագիրի պատասխանատուութիւնը։ Տասնամեակներ, իբրեւ բեմադրիչ, աշխատեցած է «Հայֆիլմ» շարժապատկերի սթիւտիոներուն մէջ, ուր 1967-ին, հեղինակի մշակած բեմագրութեամբ, նկարահանուած է «Եռանկիւնին» շարժանկարը, որ երկրորդ մրցանակը շահած է 1968-ի լենինկրատեան համամիութենական փառատօնին։

1990ականներու սկզբնաւորութեան, Արցախեան Շարժման շրջանին, Այվազեան խմբագրած է «Հայութիւն» շաբաթաթերթը:

Ռուսերէն լոյս տեսած են անոր՝

  • «Ընտանիքի հայրը» (Մոսկուա, 1975),
  • «Փառահամար» (Երեւան, 1976), «Սինիոր Մարտիրոսի արկածները» (Երեւան, 1981),
  • «Թիֆլիսի ցուցանակները» (Երեւան, 1981),
  • «Եռանկիւնին» (Մոսկուա, 1983),
  • «Աղի կոմսը» (Երեւան, 1985),
  • «Մեր տխրութիւնը Կեժոյի շուրջ» (Երեւան, 1986) գիրքերը։

Լիթուաներէն լոյս տեսած է՝ «Վիպակների ժողովածու» (Վիլնյուս, 1979), պուլկարերէն՝ «Սինիոր Մարտիրոսի արկածները» (Վառնա, 1981) գիրքերը։

Աղասի Այվազեանի պատգամկտակը

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Ժամանակակից սերունդն աւելի լայն հնարաւորութիւններ ունի ստեղծագործելու, իրեն արտայայտելու համար: Արուեստի սկիզբն ազատութիւնն է: Նախկինում արուեստը պատուած էր սեւով, այսօր այդ մթութեան մէջ մի փոքրիկ կրակ է առկայծում: Ես լաւատես եմ ու համոզուած եմ, որ սերունդների ջանքեր ու շնորհիւ այդ փոքրիկ կրակը կը մեծանայ, կը լուսաւորի ու կը ջերմացնի: Համոզուած եմ, որ կ’ունենանք նոր տաղանդներ՝ Թամանեաններ, Չարենցներ, Սարոյեաններ, եւ դա կը լինի մեր մեծ բարոյական յաղթանակը[5]:


Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]