Jump to content

Ալեքսանտր Սոլժենիցին

Ալեքսանտր Սոլժենիցին
ռուս.՝ Александр Исаевич Солженицын
Ծնած է 11 Դեկտեմբեր 1918(1918-12-11)[1][2][3][…]
Ծննդավայր Քիսլովոտսք, Խորհրդային Ռուսաստան[4]
Մահացած է 3 Օգոստոս 2008(2008-08-03)[5][1][2][…] (89 տարեկանին)
Մահուան վայր Մոսկուա, Ռուսիա[4]
Քաղաքացիութիւն  Խորհրդային Ռուսաստան,  Խորհրդային Միութիւն,  Ռուսիա[4] և առանց քաղաքացիության
Մայրենի լեզու ռուսերէն
Կրօնք Ռուս ուղղափառ եկեղեցի?
Ուսումնավայր Ռոստովի պետական համալսարան?
Երկեր/Գլխաւոր գործ Իվան Դենիսովիչի մեկ օրը?, Առաջին շրջանում?, Cancer Ward?, Գուլագ արշիպելագը?, Երկու հարյուր տարի միասին? և Q116926527?
Տեսակ վիպակ, պատմուածք, հրապարակախօսութիւն, էսսե?, Փշուրիկներ?, բառարանագրություն?, Q14914597? և նորավէպ
Մասնագիտութիւն գրագէտ, պատմաբան, վիպասան, հեղինակ, թատերագիր, բանաստեղծ, հանրային գործիչ, արձակագիր, հրապարակախօս, դպրոցի ուսուցիչ, զինուորական, ռազմական ակտիվիստ, գրագէտ, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի իսկական անդամներ, ուսուցիչ և վիպասան
Անդամութիւն Խորհրդային Հայաստանի Գրողներու Միութիւն, Սերպեան գիտութիւններու եւ արուեստներու կաճառ, Ռուսաստանի Գիտութիւններու Ակադեմիա[6], Արուեստներու եւ գիտութիւններու ամերիկեան կաճառ և Բավարիայի գեղարվեստի ակադեմիա?
Ամուսին Natalia Solzhenitsyna?, Natalya Reshetovskaya? և Natalya Reshetovskaya?
Ծնողներ հայր՝ Isaacky Semyonovich Solzhenitsyn?[7], մայր՝ Taisiya Zakharovna Shcerbak?[7]
Երեխաներ Ignat Solzhenitsyn?
Կայքէջ solzhenitsyn.ru(ռուս.) և solzhenitsyncenter.org(անգլերէն)
Ստորագրութիւն

Ալեքսանտր Իսաեւիչ Սոլժենիցին (11 Դեկտեմբեր 1918(1918-12-11)[1][2][3][…], Քիսլովոտսք, Խորհրդային Ռուսաստան[4] - 3 Օգոստոս 2008(2008-08-03)[5][1][2][…], Մոսկուա, Ռուսիա[4]), ռուս արձակագիր, հրապարակախօս, հանրային գործիչ, Նոպէլեան Մրցանակ ստացած է (1970)։

Ծնած է Քիսլովոտսք։ Հայրը զոհուած է դժբախտ պատահարէն, որսին ատենը իր ծննդեան տարուան։ Մայրը՝ ծնունդով Ռայիսա Շչերպակ յեղափոխութենէն ետք զբաղած է սղագրութեամբ եւ զաւակին հետ տեղափոխուած է Տոն Ռոսթով, ուր Ալեքսանտրը աւարտել է միջնակարգը, ապա ստացած է ֆիզիքամաթեմաթիքական բարձրագոյն կրթութիւն, նաեւ սորված է փիլիսոփայութիւն։

1940-ին ամուսնացած է Նաթաշա Ռեշեթովսքայային հետ։

Պատերազմի տարիներուն անոնք զբաղած են մանկավարժութեամբ՝ Տոնի Ռոսթովի մօտի Մորոզովքա փոքր քաղաքին մէջ։ Հոս Ալեքսանտրը դասաւանդած է թուագիտութիւն եւ աստղագիտութիւն։

Այնուհետեւ զօրակոչուած է բանակ, դարձած է հրետանաւոր։ 1942-ին եղած է ռազմաճակատին՝ Օրեոլէն մինչեւ Փրուսիա հասած է։ Արժանացած է մարտական շքանշաններու եւ մետալներու։

Ձերբակալութիւնը եւ արդարացում

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Հենց միայն Լենինը «Վովքա» եւ Սթալինը «Փախան» կոչելու համար Սոլժինիցինը 1945-ին ձերբակալուած է եւ աքսորուած ութ տարիով։ 1952-ին աքսորավայրին աշխոյժ մասնակցութիւն կ'ունենայ աքսորեալներու խռովութիւններուն։ Անտանելի դաժան աքսորային կեանքը շատ վատ ազդած է անոր առողջությանը, եւ ան երկու անգամ վիրահատութեան ենթարկուած է։ Ճամբարէն ազատուելով, ան ցմահ բանտարկութեան կը դատապարտուի եւ կը ղրկուէ Ճամպուլի մարզ։

1956-ին արդարացուած է, վերադարձած է Տոնի Ռոսթով, տեղի դպրոցներուն դասաւանդած է ֆիզիքա։ 1959-ին ռուս գրող Ալեքսանտ Թվարտովսքին, ստանալով Նիքիթա Խրուշչովի թոյլտվութւնը, իր խմբագրած «Նովի միր» ամսագրին մէջ տպագրած է «Իւան Տէնիսովիչի մեկ օրը» պատմուածքը, որ լայն ճանաչում կը բերէ հեղինակը։ Անոր ներկայացուցած են են Խրուշչովին, «Փրավտա»-ին մէջ կը տպագրուեն նոր պատմուածքներ։ Այդ ամէնէն ոգեւորուած Սոլժինիցինը կը գրէ իր գլուխգործոցը՝ «Կուլագ արշիփելակը», որն աքսորական տարիներուն հաւաքած նիւթերու գրական հանրագիտարանն է։ Սակայն, իհարկէ, անիկա չի տպագրուեր։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]