Նիքիթա Խրուշչով
Նիքիթա Խրուշչով (ռուս.՝ Никита Сергеевич Хрущёв, 3 (15) Ապրիլ 1894[1], Կալինովկա, Կուրսկի նահանգ, Ռուսական Կայսրութիւն - 11 Սեպտեմբեր 1971[1][3][4][…], Մոսկուա, Խորհրդային Միութիւն[1])։[5]
Խորհրդային Միութեան Կոմունիստական Կուսակցութեան առաջին քարտուղար 1953-1964 թուականներուն, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւններու Միութեան նախարարներու խորհուրդի նախագահ 1958-1964 թուականներուն, Խորհրդային Միութիւն հերոս, Սոցիալիստական աշխատանքի եռակի հերոս։ Կոմունիստական կուսակցութեան եւ խորհրդային պետութեան ճանչցուած գործիչ։
1930-ական թուականներուն սկսած է զբաղեցնել բարձր պաշտօններ։ Եղած է Ուքրանիայի կոմունիստական կուսակցութեան առաջին քարտուղար։ Հայրենական պատերազմի տարիներուն (1941-1945)՝ տարբեր ռազմաճակատներու ռազմական խորհուրդի անդամ։[6]
1953 թ. Սթալինի մահէն յետոյ, յաղթած է իշխանութեան համար մղուող պայքարը։ Իշխանութեան գալէն յետոյ հանդէս եկած է Սթալինեան բռնութիւններու սուր քննադատութեամբ, չնայած որ ինքն ալ ժամանակին աչքի ինկած է յատուկ դաժանութեամբ հակակոմունիստական տարրերուն դէմ որպէս պայքարող։ Մեծ թիւով բռնադատուածներու ներում շնորհած է։ Փորձած է հաստատել ժողովրդավարութիւն, ազատականացնել տնտեսութիւնը։
Բայց կուսակցութեան յետադիմական ուժերը 1964 թուականին կազմակերպեցին դաւադրութիւն եւ զինք հեռացուցին իշխանութենէն։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Deutsche Nationalbibliothek Record #118638378 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ Указ Президиума ВС СССР от 15.10.1964 № 2917-VI: Об освобождении тов. Хрущёва Н. С. от обязанностей Председателя Совета Министров СССР — 1964.
- ↑ 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ 4,0 4,1 Gibney F. B. Encyclopædia Britannica
- ↑ «Խրուշչեվ Նիկիտա Սերգեյի»։ armeniatotalitaris.am։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2021 թ․ մայիսի 6-ին։ արտագրուած է՝ 2021 թ․ մարտի 26
- ↑ «Անհատի պաշտամունք»։ armeniatotalitaris.am։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2020 թ․ հուլիսի 4-ին։ արտագրուած է՝ 2021 թ․ մարտի 27