Ալեքսանդր Արաքսմանեան
Ալեքսանդր Արաքսմանեան | |
---|---|
Ծննդեան անուն | հայ.՝ Ալեքսանդր Արմենի Մանուկյան[1] |
Ծնած է | 3 Յունիս 1911[1][2] |
Ծննդավայր | Գիւմրի, Երեւանի նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[1][2] |
Մահացած է | 12 Մարտ 1982[2] (70 տարեկանին) |
Մահուան վայր | Եալթա, Խրիմ, Ուկրաինական ԽՍՀ, Խորհրդային Միութիւն[2] |
Քաղաքացիութիւն |
Ռուսական Կայսրութիւն Խորհրդային Միութիւն |
Ազգութիւն | Հայ[1] |
Մասնագիտութիւն | թատերագիր, արձակագիր, թատերագէտ, հեղինակ, լրագրող, Խմբագիր |
Աշխատավայր |
Գաբրիէլ Սունդուկեանի անուան ակադեմական թատրոն Հայֆիլմ |
Անդամութիւն | Խորհրդային Հայաստանի Գրողներու Միութիւն |
Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն[1] |
Ամուսին | Վալենտինա Արաքսմանյան? |
Երեխաներ | Գուժ Մանուկեան |
Ալեքսանդր Արաքսմանեան (բուն անունով Ալեքսանդր Մանուկեան, 3 Յունիս 1911[1][2], Գիւմրի, Երեւանի նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[1][2] - 12 Մարտ 1982[2], Եալթա, Խրիմ, Ուկրաինական ԽՍՀ, Խորհրդային Միութիւն[2]), արձակագիր, թատերագիր, լրագրող եւ արուեստի վաստակաւոր գործիչ։ 1936 թուականին դարձած է Գրողներու միութեան անդամ։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է ծնած է Կիւմրի: Իր կրթութիւնը ստացած է Թիֆլիսի Ստեփան Լիսիցեան դպրոցէն ներս, ուրկէ շրջանաւարտ ըլլալէ ետք զբաղած է ուսուցչութեամբ: Փոքր տարիքէն սկսած է մասնակցիլ թատերական ներկայացումներու։
1943 թուականին հաստատուած է Երեւան, ուր սկիզբ առած է իր գրական գործունէութիւնը։
Վարած պաշտօններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ան որոշ ժամանակ աշխատած է Երեւանի Գաբրիէլ Սունդուկեանի անուան թատրոնին մէջ։ Եղած է «Սովետական Հայաստան» թերթի խմբագրութեան անդամ։ 1968-1973 թուականներուն վարած է «Էկրան» հանդէսի խմբագիրի պաշտօնը:
Աշխատութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Վեպեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Իր առաջին աշխատութիւնը՝ «Ճանապարհ դէպի Կամիշին» վէպը առաջին անգամ տպագրած է 1945 թուականին, որուն յաջորդած են «Գեազբել լեռան գաղտնիքը», «Ճանապարհորդութիւն ապակու աշխարհում», «Ազատութիւնն աքսորական» եւ այլ աշխատութիւններ:
Թատերգութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Վէպի եւ պատմուածքներու կողքին Արաքսմանեան գրած է նաեւ թատերական ներկայացումներ, որոնցմէ են․
- «Կեանքի երգը»,
- «Քո սիրտի կրակը»,
- «Երբ տանն աչքեր չկան»,
- «Պատեր անդունդի եզրին» եւ ուրիշներ:
Շքանշաններ եւ մրցանակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Շնորհիւ իր վաստակին՝ Արաքսմանեան արժանացած է «Աշխատանքային կարմիր դրօշ» եւ «Ժողովուրդներու բարեկամութիւն» շքանշաններուն:
Իր «Հինգ րոպէ ճշմարտութիւն» թատերախաղի համար 1980 թուականին արժանացած է Սունդուկեանի անուան մրցանակի[3]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԷՆ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ ԱՅՍՕՐ»։ www.jamanak.com։ արտագրուած է՝ 2022-03-13