Ագապի Նասիպեան-Էքմէքճեան
Արտաքին տեսք
| Ագապի Նասիպեան-Էքմէքճեան | |
|---|---|
| Ծնած է | 1929 |
| Ծննդավայր | Լիմասոլ, Լիմասոլ, Կիպրոս |
| Մահացած է | 21 Դեկտեմբեր 2018[1] |
| Մահուան վայր | Լիմասոլ, Լիմասոլ, Կիպրոս[1] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Օքսֆորտի Համալսարան |
| Մասնագիտութիւն | պատմաբան |
| Աշխատավայր | Մելգոնեան Կրթական Հաստատութիւն |
Ագապի Նասիպեան-Էքմէքճեան (1929, Լիմասոլ, Լիմասոլ, Կիպրոս - 21 Դեկտեմբեր 2018[1], Լիմասոլ, Լիմասոլ, Կիպրոս[1]), պատմաբան, նախկին տնօրէն Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան Կիպրոսի Մելքոնեան կրթական հաստատութեան:
| «Հայ ժողովուրդը երախտապարտ պէտք է ըլլայ դոկտ. Ագապի Նասիպեան-Էքմեքճեանի ձեռնհասութեամբ տաղանդաւոր պատմագէտ- պատմաբան մը ունենալուն համար»: |
Ուսում եւ պաշտօն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ան նախակրթութիւնը ստացած է Նիկոսիոյ Ազգային Մելիքեան-Ուզունեան վարժարանին մէջ, ապա յաճախած է Մելգոնեան Կրթական Հաստատութիւն, որուն Վարժապետանոցի բաժինէն շրջանաւարտ եղած է 1947-ին:
- Համալսարանական ուսումը ստացած է Միացեալ Թագաւորութեան տարբեր համալսարաններէն. «Պսակաւոր Արուեստից» վկայականի տիրացած է Լոնտոնի Համալսարանէն, «Մագիստրոս Արուեստից»՝ Կլասքոյի Համալսարանէն:
- 1982-ին, Օքսֆորտի Համալսարանէն տիրացած է Պատմական Գիտութիւններու Դոկտորի աստիճանին, պաշտպանելով “Britain and the Armenian Question 1915-1923” (Բրիտանիա եւ Հայկական Հարցը 1915-1923) թեզը, որ ունեցած է երեք հրատարակութիւն՝ 1984-ին եւ 1985-ին, իսկ հայերէն թարգմանութեամբ՝ 1994-ին:
- 1951-էն 1975 (ընդմիջումներով), Մելգոնեան Կրթական Հաստատութենէն ներս դասաւանդած է աշխարհագրութիւն եւ ընդհանուր ազգաց պատմութիւն դասանիւթերը:
- 1985-էն 1988 վարած է Մելգոնեան Կրթական Հաստատութեան տնօրէնուհիի պաշտօնը:
- Տարբեր տարիներ եղած է Ազգային Առաջնորդարանի Աղքատախնամ մարմնին եւ Հ. Բ. Ը. Մ.-ի Նիկոսիոյ մասնաճիւղի Տիկնանց վարչութեան ատենապետուհին: *Վեթերան անդամ է Հ. Բ. Ը. Միութեան:
- 1984-էն 2006, պատմագիտական, կրթական եւ ընկերային նիւթերով զանազան դասախօսութիւններ տուած է Լոնտոնի, Նիկոսիոյ, Երեւանի, Աթէնքի, Հալէպի, Գահիրէի, Դամասկոսի, Ռովանիէմի (Ֆինլանտիա), Ժընեւի, Փուաթիէի (Ֆրանսա), Լոս Անճելըսի եւ Պէյրութի մէջ:
Շքանշան
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կրթական եւ մշակութային գործունէութեան համար 1997-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱԱրամ Ա. Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսին կողմէ շքադրուած է «Ս. Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, իսկ 2003-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին կողմէ՝ «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» շքանշանով:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 ՑԱՎԱԼԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ
- ↑ Հանդիսութիւն` Նուիրուած Դոկտ. Ագապի Նասիպեան-Էքմէքճեանի
- ↑ ՈՒՐԻՇ, ՄԻՒՍԸ ՈՒՐԻՇ ...[permanent dead link]
Տե՛ս նաեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մելգոնեան Կրթական Հաստատութիւն