Jump to content

Աբաս Բագրատունի (Կարսի թագաւոր)

Աբաս Բագրատունի
Ծնած է անհայտ[1]
Մահացած է 1029[1]
Մասնագիտութիւն գերիշխան
Վարած պաշտօններ Հայոց արքայ
Ամուսին Kata?
Ծնողներ հայր՝ Մուշեղ Ա. Բագրատունի[1], մայր՝ Անանուն Բագրատունի?
Երեխաներ Գագիկ Կարսեցի?

Աբաս Բագրատունի (ծննդեան թուականը անյայտ - 1029), Կարսի (Վանանդի) թագաւոր 984 թուականէն, հայոց թագաւոր Աբաս Բագրատունիի թոռը։

Աբասը յաջորդեց հօրը՝ Մուշեղ Ա-ին՝ ժառանգելով Կարսի թագաւորութիւնը։ Աբաս թագաւորը կէսդարեայ կառավարման ընթացքին, պատմիչներու վկայութեամբ, բարեկարգած է երկիրը, վերացուցած «գողութիւնն ու աւազակութիւնը», ստեղծած է մշտական բանակ, ռազմաքաղաքական սերտ յարաբերութիւններ հաստատած Շիրակի Բագրատունեաց գահակալող ճիւղերու հետ։

Ինչպէս Կարսի Մուշեղ թագաւորը, այնպէս ալ Աբասը որոշ նկրտումներ ունէին Հայաստանի հիւսիս-արեւելեան մասերուն մէջ գտնուող Փառիսոսի թագաւորութեան նկատմամբ։ Այդ ժամանակ այնտեղ կը թագաւորէին եղբայրներ Սենեքերիմ եւ Գրիգոր «Փառաւոր», «Բարեպաշտ» պատուանունները կրող թագաւորները, իսկ անոնց քոյրը Կարսի թագուհին էր՝ Մուշեղ թագաւորի կինը եւ Աբասի մայրը։ Այդ թագաւորներու մահէն ետք Կարսի թագուհին կարող էր ժառանգորդ համարուիլ Փառիսոսի ապագայ թափուր գահի։

Գործունէութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Աբաս Կարսեցին մասնակցած է Ատրպատականի ամիրա Մամլանի դէմ համատեղ պայքարին եւ 998-ին Ծումբի ճակատամարտին։ Ստեփանոս Տարօնեցիին Աբաս Բագրատունիին բնութագրած է իբրեւ «փառահեղ մարդ՝ լի հանճարով եւ իմաստութեամբ»[2]։

Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցի

Աբաս թագաւորի օրով քաղաքին մէջ կը ծաղկին արհեստներն ու առեւտուրը։ Կարսը առեւտուրային սերտ կապեր ունէր հեռաւոր երկիրներու հետ ալ։ Քաղաքը կը բարեկարգուի, կը շէննայ։ Կարսի բնակչութիւնը Բագրատունեաց եւ Զաքարեաններու տիրապետութեան շրջանին կ'անցնէր 50.000-ը, որ այն ժամանակուան քաղաքային բնակչութեան համար մեծ թիւ էր։

Վանանդ գաւառը իր բարձր լեռնային սարահարթով նպաստաւոր պայմաններ ունէր երկրագործութեան եւ հացահատիկային բոյսերու աճեցման համար։ Արաքսիի հովիտը՝ Երասխաձորը իր մեղմ եւ տաք կլիմայով հնարաւորութիւն կու տար ունենալու զարգացած այգեգործութիւն եւ անոր հետ կապուած գինեգործութիւն ու պարտիզագործութիւն։ Մեծրաց լեռներու անտառները շինանիւթ էին մատակարարի մէջ։ Կարմիր փորակ ջրբաժան լեռնաշղթայի եւ Արջո-Առիճ հրաբխային զանգուածի ալպեան մարգագետինները նպաստաւոր պայմաններ ունէին անասնապահութեան զարգացման համար։

Մեծ համբաւ ունէր լեռնագործութիւնը։ Յայտնի էին պղնիձի, արծաթի, արճճի եւ երկաթի հանքերը, հիմնականին Կեչուտն լեռներուն մէջ, որոնց հիմքի վրայ ալ քաղաքներուն մէջ, յատկապէս Կարսի մէջ, կը զարգանար արհեստագործութիւնը։ Զարգացող գիւղատնտեսութեան, լեռնագործութեան եւ արհեստագործութեան հիման վրայ կ՛ընդլայնուէր ապրանքափոխանակութիւնը, որ քաղաքային կեդրոններու կը նպաստէր եւ առաջին հերթին մայրաքաղաք Կարսի վերելքին։

Ըստ պատմիչներու՝ Աբասը իր երկրին մէջ աւազակութիւնը կը վերացնէ, որ այնպիսի չափերու հասած էր, որ մարդիկ իրենք իրենց ունեցուածքի տէրը չէին։ Ամենայն խստութեամբ կը պատժէ, կ՛ոչնչացնէ յանցագործներուն եւ կ'ապահովէ երկրի խաղաղ ու հանգիստ կեանքը։ Աբասը յատուկ ուշադրութիւն կը նուիրէ զինուած ուժերուն եւ կարմիր գոյնի յատուկ զինուորական համազգեստ կը մտցնէ։ Իր աշխարհազօրքով, Աբաս թագաւորը կը մասնակցի հայոց եւ վրաց համատեղ ռազմական արշաւանքներուն՝ ընդդէմ Հարաւային Հայաստանի արաբ ամիրաներու (994)։ Կարսի փոքրիկ թագաւորութեան վիճակը անկիւնացաւ Բիւզանդիոնի ու վրաց Բագրատունիներու միջեւ տեղի ունեցող արիւնահեղ պատերազմներու ժամանակ, որոնց պատճառը մահացած Դաւիթ Կիւրաղապատի ժառանգութեան շուրջ ծագած վէճն էր։ Այդ ընթացքին Կարսի թագաւորութեան տարածքը, որ կռուող կողմերու համար ռազմաբեմ դարձած էր, խիստ աւերածութիւններու ենթարկուեցաւ։

Աբասին յաջորդած է որդին՝ Գագիկը (1029-1065):

Կաղապար:Տոհմածառ/ավարտ

  • Ստեփանոս Տարօնեցի (Ասողիկ), Պատմութիւն տիեզերական, ՍՊԲ, 1885

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին։ Երեւան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչութիւն։ 2005։ էջ էջ 9 

Կաղապար:Տեղեկաքարտ Հաջորդականություն2

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Աբաս Ա.

(928-953)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Խոսրովանոյշ
 
Աշոտ Ողորմած

(953-977)
 
 
 
 
 
 
Մուշեղ Ա. Կարսեցի

Կարսի թագաւոր
(963-984)
 
Սևադա Բ-ի դուստր
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
(արեւմտահայերէն) Ամբատ Տիեզերակալ

(977-990)
 
Գագիկ Ա.

(990-1020)
 
Կատրանիդէ Բ.
 
Գուրգէն

Լոռիի Թագաւոր
(978-989)
 
 
Աբաս Ա. Կարսեցի

Կարսի թագաւոր
(984-1029)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
{{{՝}}}
 
 
 
 
{{{՝}}}
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Սենեքերիմ Արծրունի

Վասպուրականի թագաւոր
(1003-1021)
 
Խուշուշ
 
Յովհաննէս-Սմբատ

(1022-1041)
 
Աշոտ Քաջ

(1022-1040)
 
Աբաս
 
Կիւրիկեաններ
 
Գագիկ Ա. Կարսեցի

Կարսի թագաւոր
(1029-1065)
 
Գուրանդուխտ Ռուբինեան
 
 
Այս յօդուածի նախնական տարբերակը կամ անկէ մաս մը վերցուած է Հայկական Սովետական Հանրագիտարանէն, որուն նիւթերը հրատարակուած են` Քրիէյթիվ Քամմընզ Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։