«Լորիս Ճգնաւորեան» խմբագրումներու միջեւ տարբերութիւն
No edit summary |
|||
Տող 1. | Տող 1. | ||
{{Տեղեկաքարտ |
{{Տեղեկաքարտ Անձ}} |
||
'''Լորիս Հայկազ Ճգնաւորեան''' ({{ԱԾ}}), Երեւանի պատուաւոր քաղաքացի: Յայտնի երաժշտահան, խմբավար եւ նկարիչ, [[Իրան]]ի հայ համայնքի ներկայացուցիչ [[Լորիս Ճգնաւորեան]]ին առաջարկած են դառնալ ՄԱԿ-ի խաղաղութեան դեսպան Իրանի կողմէ: Այս մասին կը հաղորդէ ԻՌնա գործակալութիւնը: գեղարուեստական եւ մարդասիրական գործունէութեան 70-ամեայ փորձ ունեցող Լորիս Ճգնաւորեանին առաջարկուած՝ «ՄԱԿ»-ի բարի կամքի եւ խաղաղութեան դեսպան Իրանի կողմէ» կոչումը, լաւատեսութեամբ ու խանդավառութեամբ ընդունուած է հայ հասարակութեան կողմէ: |
'''Լորիս Հայկազ Ճգնաւորեան''' ({{ԱԾ}}), Երեւանի պատուաւոր քաղաքացի: Յայտնի երաժշտահան, խմբավար եւ նկարիչ, [[Իրան]]ի հայ համայնքի ներկայացուցիչ [[Լորիս Ճգնաւորեան]]ին առաջարկած են դառնալ ՄԱԿ-ի խաղաղութեան դեսպան Իրանի կողմէ: Այս մասին կը հաղորդէ ԻՌնա գործակալութիւնը: գեղարուեստական եւ մարդասիրական գործունէութեան 70-ամեայ փորձ ունեցող Լորիս Ճգնաւորեանին առաջարկուած՝ «ՄԱԿ»-ի բարի կամքի եւ խաղաղութեան դեսպան Իրանի կողմէ» կոչումը, լաւատեսութեամբ ու խանդավառութեամբ ընդունուած է հայ հասարակութեան կողմէ: |
11:58, 2 Դեկտեմբեր 2021-ի տարբերակ
Լորիս Ճգնաւորեան | |
---|---|
| |
Ծնած է | 13 Հոկտեմբեր 1937[1] (87 տարեկան) կամ 12 Հոկտեմբեր 1937[2] (87 տարեկան) |
Ծննդավայր | Պորուճերտ, Լորեսթան Նահանգ, Իրան |
Քաղաքացիութիւն |
Պահլավական Իրան Իրան Հայաստան Աւստրիա[3] |
Ուսումնավայր | Միշիկընի Համալսարան, |
Տեսակ | օփերա |
Մասնագիտութիւն | երգահան, խմբավար, երաժշտութեան ուսուցիչ |
Երեխաներ | Էմանուել Ճգնաւորեան |
Լորիս Հայկազ Ճգնաւորեան (13 Հոկտեմբեր 1937[1] կամ 12 Հոկտեմբեր 1937[2], Պորուճերտ, Լորեսթան Նահանգ, Իրան), Երեւանի պատուաւոր քաղաքացի: Յայտնի երաժշտահան, խմբավար եւ նկարիչ, Իրանի հայ համայնքի ներկայացուցիչ Լորիս Ճգնաւորեանին առաջարկած են դառնալ ՄԱԿ-ի խաղաղութեան դեսպան Իրանի կողմէ: Այս մասին կը հաղորդէ ԻՌնա գործակալութիւնը: գեղարուեստական եւ մարդասիրական գործունէութեան 70-ամեայ փորձ ունեցող Լորիս Ճգնաւորեանին առաջարկուած՝ «ՄԱԿ»-ի բարի կամքի եւ խաղաղութեան դեսպան Իրանի կողմէ» կոչումը, լաւատեսութեամբ ու խանդավառութեամբ ընդունուած է հայ հասարակութեան կողմէ:
Կենսագրութիւն
Ծնած է Իրան 1937 թուականին։ 1950-1954 թուականներուն ուսանած է Թեհրանի երաժշտանոցի (ջութակի բաժինը), 1961 թուականին աւարտեր է Վիեննայի երաժշտական ակադեմիայի, ջութակի եւ երաժշտահանութեան բաժինները, 1963-1964 թուականներին կատարելագործուեր Ձալցպուրկի Մոցարթէումի (Mozarteum) մէջ եւ 1965-1966 թուականներուն՝ Միշիկընի համալսարանը։
1970-1975 թուականներին՝ Իրանի մշակոյթի նախարարութեան ժողովրդական երաժշտութեան արխիւի տնօրէն եւ ներկայացուցիչ-երգահան, օփերային թատրոնի գլխաւոր խմբավար-ղեկավար, Փեհլեւի մշակութային հիմնադրամի գլխաւոր երաժշտական տնօրէն։ 1975 թուականէն ի վեր ապրեր եւ աշխատեր է Վիեննա, Նիւ Եորք, Լոնտոն:
1978 թուականին Լոնտոնի մէջ հիմներ է Հայ երաժշտութեան հիմնարկը։ 1989 թուականին գործունէութիւն ծաւալեր է Հայաստանի մէջ, 1989-1998 եւ 1999-2000 թուականներուն՝ Հայաստանի ֆիլհարմոնիք նուագախումբի գեղարուեստական ղեկավար եւ գլխաւոր խմբավար[4]: 2010 թուականէն ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Կլեյնտել քաղաքի սիմֆոնիք նուագախումբի գեղարուեստական ղեկավարն ու գլխաւոր խմբավարն է[5][6][7]:
Ստեղծագործութիւններ
Գրած է 5 օպերա, Ռեքվիեմ եւ բազմաթիւ երաժշտական ստեղծագործութիւներ։ 1988 թուականի Մեծ երկրաշարժէն յետոյ ԱՄՆ-էն տեղափոխուեր է Հայաստան եւ 1991 թուականին ոտքով քալած է մինչեւ Գիւմրի, որպէսզի երկրաշարժէն քանդուած քաղաքի համար դրամահաւաք կազմակերպէ եւ քաղաքի մէջ մշակութային Ակադեմիա ստեղծէ, այդ օրերուն նկարահանուեցաւ շարժապատկեր մը՝ «Ուխտագնացութիւն դէպի Գյումրի», որու սցենարի հեղինակը Հրաչուհի Տատուրեանն էր։ Ճգնաւորեանը մեծ ներդրում ունի նաեւ Հայաստանի անկախութեան ճանաչման գործին մէջ,ան այդ օրերուն կազմակերպեց մեծ համերգ՝ «Այո Անկախութեանը» ի նպաստ ժողովուրդի կողմէն անկախութեան ճանաչմանը։
Օփերաներ
- «Աղաւնու վանքը», 1961
- «Ռոստամ եւ Զոհրաբ», 1962-1964
- «Փարդիս եւ Փարիսա», 1972
Պալեթներ
- «Ֆանթասթիք», 1958-1961
- «Սիմորգ», 1975
- «Օթելլօ», 1984
Մրցանակներ
- «Հոմայուն» շքանշան, 1971, Իրան
- Հայ եկեղեցու Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ շքանշան, 1978
- Մովսէս Խորենացու մետալ, 1996
- Երեւանի պատուաւոր քաղաքացի, 1991
- ՀՀ Նախագահի հրամանագրով պարգեւատրուեր է «Հայրենիքին մատուցած ծառայութիւններու համար» 1-ին աստիճանի մետալով[8], 2012
- Աւստրիայի Նախագահի սահմանած «Ոսկէ մետալ»
- Մայեսթրօ Լորիս Ճգնաւորեանը դարձեր է «Books for Peace Awards 2020» մրցանակի դափնեկիր: «Books for Peace Awards 2020» մրցանակի դափնեկիրներու պարգեւատրման հանդիսաւոր արարողութիւնը տեղի պիտի ունենայ 12 Սեպտեմբեր 2020-ին, Իտալիայի մայրաքաղաք Հռոմի մէջ[9]:
Ֆիլմեր
- «Ուխտագնացութիւն դէպի Գյումրի» «Հայկ» կինոստուդիա - 1991, 52 րոպե, ռեժիսոր՝ Լեւոն Մկրտչեան, սցենարի հեղինակ՝ Հրաչուհի Տատուրեան
- «Յաղթանակներու ճանապարհով», (Աւստրիա, Գերմանիա, Յունաստան)1993
- Ֆիլմի Առաջին ներկայացումը Թեհրանի մէջ - Ֆիրտուսի, Ռոստամ եւ Սոհրապ», 2001
Ընտանիք
- Քոյրը՝ Արշալոյս Հայկազի Ճգնաւորեան-Այզենպաուեր (13.10.1937, Պորուճերդ), քիմիական գիտութիւններու դոկտոր։ Եղեր է ՄԱԿ-ի արդիւնաբերական ճարտարագիտութեան բաժնի տնօրէն։
Ծանօթագրութիւններ
- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
- ↑ Լորիս Ճգնաւորեանի մասին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիք նուագախումբի կայքի մէջ
- ↑ Լորիս Ճգնաւորեանը ղեկավարելու է Կլենտեյլի սիմֆոնիք նուագախումբը
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ Լորիս Ճգնաւորեանի կենսագրութիւնը avproduction.am կայքում
- ↑ Հայաստանի Հանրապետութեան շքանշանով եւ մետալով պարգեւատրելու մասին
- ↑ Մայեսթրօ Լորիս Ճգնաւորեանը՝ «Books for Peace Awards 2020» մրցանակի դափնեկիր
Արտաքին յղումներ
- Ճգնաւորեանի պաշտօնական կայքը
- Լորիս Ճգնաւորեան - Հայաստան
- Կողմէ ՄԱԿ-ի Խաղաղութեան Դեսպան Կը Նշանակուի Լորիս Ճգնաւորեան
- Լորիս Ճգնաւորեան . ազատութԵան ոգին
- Ժամականակից իրանահայ խմբավար եւ երգահան Լորիս Ճգնաւորեան
- Մայեստրօ Լորիս Ճգնաւորեանը՝ «Books for Peace Awards 2020» մրցանակի դափնեկիր
- Ճգնաւորեան՝ Պիտի Պարգեւատրուի