Էմանուէլ Ճգնաւորեան
Արտաքին տեսք
| Էմանուէլ Ճգնաւորեան | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 22 Ապրիլ 1995 (31 տարեկան) |
| Ծննդավայր | Վիեննա, Աւստրիա |
| Քաղաքացիութիւն |
|
| Մասնագիտութիւն | ջութակահար |
| Ծնողներ | հայր՝ Լորիս Ճգնաւորեան |
| Կայքէջ | emmanueltjeknavorian.com |
Էմանուէլ Ճգնաւորեան (անգլերէն՝ Emmanuel Djeknavorian, 22 Ապրիլ 1995, Վիեննա, Աւստրիա), հայազգի աւստրիացի ջութակահար։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Էմանուէլ Ճգնաւորեան ծնած է Վիեննա՝ երաժիշտներու ընտանիքի մէջ։ Ջութակ սկսած է նուագել 5 տարեկանէն։ 7 տարեկանին ունեցած է իր առաջին հանրային համերգը, երկու տարի ետք՝ մենահամերգ, որմէ ետք արժանացած է Վլատիմիր Սփիւաքովի անուան հիմնադրամի կրթաթոշակին։ Նաեւ համերգ ունեցած է Մոսկուայի Չայքովսքիի անուան համերգասրահին եւ Մոսկուայի երաժշտանոցի մեծ դահլիճին մէջ։
Ուսումը ստացած է Վիեննայի համալսարանի երաժշտութեան եւ կատարողական արուեստի բաժնին մէջ, եղած է Կերհարտ Շուլցի աշակերտը։ Անոր ուսուցիչները եղած են նաեւ Պետրոս Հայկազեանը, Արտաշէս Մկրտչեանը եւ Արքատի Վինոքուրովը։ 2014 թուականին աւարտած է Վիեննայի «Sacred Heart» վարժարանը։
Մրցանակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Լաւագոյն դասական կատարող» - դասական երաժշտութեան պատանի երաժիշտներու «Եւրատեսիլ-2012» մրցոյթի 2-րդ դիրք[1][2]:
- Եոհաննէս Պրամս միջազգային մրցոյթի մրցանակակիր:
- Երիտասարդական երաժշտական մրցանակաբաշխութեան մրցանակ, 2012/2013, Վիեննայի համերգասրահ:
- Stefanie Hohl ջութակի մրցոյթի առաջին մրցանակ, 2013:
- Fritz Kreisler մրցանակաբաշխութեան 3-րդ մրցանակ, 2014[3][4]:
- Casinos Austria Rising Star Award, 2014[5]:
- Եան Սիպէլիուսի անուան ջութակահարներու 2015 թուականի մրցոյթի երկրորդ դիրք[6]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «16-Jähriger geigt für Österreich auf»։ Tageszeitung Österreich։ 2012-02-29։ արտագրուած է՝ 2015-01-23
- ↑ «Վիեննայի սիմֆոնիկը հիացած էր հայ պատանիով»
- ↑ «Fritz Kreisler Wettbewerb: Österreicher im Finale»։ Der Standard։ 2014-09-15։ արտագրուած է՝ 2015-01-23
- ↑ Stefan Ender (2014-09-19)։ «Der freie Mensch als Sieger der Selektion»։ Der Standard։ արտագրուած է՝ 2015-01-23
- ↑ «Förderpreis für 19-jährigen Geiger Tjeknavorian»։ Kleine Zeitung։ 2014-11-29։ արտագրուած է՝ 2015-01-23
- ↑ Էմանուել Ճգնավորյանը Սիբելիուսի անվան մրցույթում գրավել է 2-րդ տեղը[permanent dead link]