Սիերա Լէոն
Սիերա Լէոն Republic of Sierra Leone | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Կը ներառնէ | Հիւսիսային նահանգ, Հարաւային նահանգ, Արեւելեան նահանգ, Արեւմտեան նահանգ եւ Հիւսիս-արեւմտեան նահանգ | ||||
Պետական լեզու | անգլերէն եւ Քրիօլի | ||||
Մայրաքաղաք | Ֆրիթաուն | ||||
Օրէնսդիր մարմին | Սիերա Լէոնի Խորհրդարան | ||||
Երկրի ղեկավար | Ճիւլուս Մադա Պիօ | ||||
Կառավարութեան ղեկավար | David Sengeh? | ||||
Ազգաբնակչութիւն | 8 494 260 մարդ | ||||
Օրհներգ | High We Exalt Thee, Realm of the Free | ||||
Կարգախօս | Unity, Freedom, Justice եւ The freedom to explore | ||||
Հիմնադրուած է | 19 Ապրիլ 1971 թ. | ||||
Արժոյթ |
Լէոն (Leone (SLL)) | ||||
Ժամային համակարգ | UTC+0 եւ Ափրիկէ/Ֆրիթաուն[1] | ||||
Հեռաձայնային համակարգ | +232 | ||||
Համացանցի յղում | .sl | ||||
Մարդկային ներուժի զարգացման թիւ | 0,477[2] | ||||
statehouse.gov.sl |
Սիերա Լէոն, պաշտօնական անուանում՝ Սիերա Լէոնի Հանրապետութիւն․ (անգլ․՝ Sierra Leone, the Republic of Sierra Leone)։ Կը գտնուի արեւմտեան Ափրիկէի հարաւ-արեւմտեան ծայրամասին։ Հարաւ-արեւելքէն սահմանակից է Լայպիրիոյ, իսկ հիւսիսէն Կինիին հետ։
Անուանում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Անունը առած է Լայոն կամ Լիոն լեռնաշղթայէն։ Փորթուկալցի երկրախոյզ Փետրօ տէ Սինթրա (1462 ) երկիրը Սերա Լէօա անուանած է, որ կը նշանակէ «առիւծներու լեռնաշղթայ»։ Ներկայ անունը վենետիկցիները տուած են՝ ըստ իրենց ուղղագրական հնչումին։
Աշխարհագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սիերա Լէոն կը գտնուի արեւմտեան Ափրիկէի հարաւ-արեւմտեան ծայրամասին, Ադլանտեան Ովկիանոսի ափերուն։ Հիւսիսէն եւ արեւմուտքէն ահմանակից է Կինիին, հարաւ-արեւելքէն՝ Լայպիրիոյ եւ Ադլանտեան Ովկիանոսին արեւմուտքէն ու հարաւ-արեւմուտքէն։ Տարածութիւնն է 71․740քլ²։ Բնակչութեան թիւը 8 494 260 է։
Վարչական
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Վարչակարգ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սիերա Լէոն կ՛անխանայ 27 Ապրիլ 1961-ին։ Ֆրիթաուն Սիերա Լէոնի մայրաքաղաքն է։ Երկրին վարչակարգը Նախագահական Ժողովրդավարութիւնն է։ Երկիրը բաժնուած է 4 շրջաններու․ Հիւսիային, Արեւելեան, Արեւմտեան եւ Հարաւային։
Բնակչութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բնակչութեան 90% բաղկացած է ափրիկեան 20 տարբեր ազգախումերէ, 10% Քրէոլեցիներէ (Ճամայքայի ազատագրուած ստրուկներ, որոնք Ֆրիթաուն հաստատուած են ԺԸ․ դարավերջերուն) եւ Լայպիրիոյ ազգամիջեան պատերազմէն փախուստ տուող գաղթականներէ։ Կան նաեւ չնչին թիւով եւրոպացիներ, լիբանանցիներ, փաքիստացիներ եւ հնդիկներ։
Երկրին պաշտօնական լեզուն անգլերէնն է։ Բնակչութեան 30% միայն գրել ու կարդալ գիտէ։
Կրօնք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սիերա Լէոնի բնակչութեան 60% մահմետական է, 10% քրիստոնիա, իսկ 30% կը պատկանի տեղական պաշտամունքի զանազան հոսանքներու։ Կան նաեւ 2 093 Եէհովայի վկայի հետեւորդներ եւ 13 078 Մորմոններ։
Տնտեսութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սիերա Լէոն հարուստ է պոքսաքարի, ռուդիլի եւ ադամանդի հանքերով։ Միայն ադամանդի հանքերը լրջորէն կ՛օգտագործուին: Ադամանդի արտադրութիւնը երկրին արտադրութեան 50% ըլլալով հանդերձ, ժողովուրդին մեծամասնութիւնը կ՛ապրի աղքատութեան մէջ։
Հակիրճ պատմական ակնարկ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]ԺԸ․ դարուն ընթացքին շրջանը ստրուկներու վաճառականութեան կեդրոն էր եւ այս ուղղութեամբ ռազմավարական կարեւոր դիրք ունէր։ 1791-ին «Սիերա Լէոնէ Ընկերութեան» կողմէ կը հիմնուի որպէս Լոնտոնի թշուար սեւամորթներու բնակութեան վայր։ Նախ կը հիմնուի Ֆրիթաուն բնակավայրը, որ այժմ մայրաքաղաքն է։ 1808-ին «Բրիտանական Թագ»ին գաղթօճախը կը դառնայ եւ 1896-ին երկրին ներքնամասը Անգլիոյ խնամակալութեան տակ կ՛անցնի։
1961-ին Սիերա Լէոն կ՛անկախանայ, սակայն 1991-2000 թուականներուն ազգամիջեան պատերազմը երկրին մեծ վնասներ կը հասցնէ եւ կառոյցները կը քանդէ։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ https://data.iana.org/time-zones/tzdb-2020f/africa
- ↑ Human Development Report — Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր, 2022.
- ↑ բնակչութեան պաշտօնական գնարկում(անգլերէն)
- ↑ International Monetary Fund - Սիերա Լէոն, Ապրիլ 2017(անգլերէն)
- ↑ Սիերա Լէսնի կրօները(անգլերէն)
- ↑ Սիերա Լէոն, 22-3-2023
- ↑ merriam-webster բառարան․ Սիերա Լէոն(անգլերէն)
- ↑ Սիերա Լէոն պետութիւնը(անգլերէն)