Նիքոլօ Մաքիավելլի
Նիքոլօ Մաքիավելլի իտալ.՝ Niccolò di Bernardo dei Machiavelli | |
---|---|
| |
Ծնած է | 3 Մայիս 1469[1][2][3] |
Ծննդավայր | Ֆլորանս, Ֆլորանսի Հանրապետութիւն[1][2] |
Մահացած է | 21 Յունիս 1527[1][3][2] (58 տարեկանին) |
Մահուան վայր |
Sant'Andrea in Percussina, Ֆլորանսի Հանրապետութիւն Ֆլորանս, Ֆլորանսի Հանրապետութիւն[1][2] |
Քաղաքացիութիւն | Ֆլորանսի Հանրապետութիւն |
Կրօնք | Կաթոլիկութիւն |
Ուսումնավայր | Ֆլորենցիայի համալսարան? |
Երկեր/Գլխաւոր գործ | Տիրակալը? եւ Դիսկուրսներ Լիվիոսի մասին? |
Մասնագիտութիւն | գրագէտ, քաղաքական գործիչ, պատմաբան, փիլիսոփայ, քաղաքական տեսաբան, ռազմական տեսաբան, թարգմանիչ, բանաստեղծ, դիւանագէտ, թատերագիր |
Ամուսին | Thomas Fontaine? |
Ծնողներ | հայր՝ Bernardo di Niccolò Machiavelli?, մայր՝ Bartolomea di Stefano Nelli?[4] |
Երեխաներ | Piero Macchiavelli?, Bartolomea Machiavelli?, Bernardo Macciavelli?, Ludovico peluche? եւ Guido Machiavelli? |
Ստորագրութիւն |
Նիքոլօ Մաքիավէլլի (3 Մայիս 1469[1][2][3], Ֆլորանս, Ֆլորանսի Հանրապետութիւն[1][2] - 21 Յունիս 1527[1][3][2], Sant'Andrea in Percussina, Ֆլորանսի Հանրապետութիւն
Ֆլորանս, Ֆլորանսի Հանրապետութիւն[1][2]), իտալացի պատմաբան , քաղաքական գործիչ, դիւանագէտ, փիլիսոփայ, մարդասէր, գրող, որ ճանչցուած է որպես հիմնադիր՝ ժամանակակից քաղաքագիտութեան[5][6]։
Ան երկար տարիներ եղած է Ֆլորենսայի հանրապետութեան պաշտօնեայ, դիւանագիտական եւ զինուորական գործերու պատասխանատուութիններով։ Ան նաեւ գրած է կատակերգութիւններ, մեծ տօնախմբութեան երգեր եւ բանաստեղծութիւններ։
Ան ճանչցուած է իբրեւ արդի քաղաքագիտութեան հայրը[7]։ Ան եղած է Ֆլորենսայի բարձրագոյն ատեանի ատենապետ 1498-էն 1512։ Գրած է իր ամենանշանաւոր գիրքը՝ «Արքայազն» 1513-ին, երբ մետիչիները վերականգնեցին իրենց իշխանութիւնը, ան այլեւս Ֆլորենսայի իշխանութեան մէջ պաշտօն չէ ստանձնած։ Եղած է ուժեղ ղեկավար, որ կը մտածէր թէ ղեկավար մը խիստ պէտք է վարուի իր հպատակներուն հետ եւ թշնամիները ամենայն հաւանականութեամբ ազդուած եղած են իտալական քաղաք-պետութիւններէն, որ խոցելի եղած են անմիաբան ըլալու պատճառով, հակառակ երկիր պետութիւններու, ինչպէս՝ Ֆրանսան:
Մաքավելլանիզմը լայնօրէն օգտագործուող բացասական բնութագրում է այն քաղաքական գործիչներուն, որոնք անբարեխիղճ են, ինչպէս բացատրուած է «Արքայազն» գիրքին մէջ։ Այս գիրքը ինքնին մեծ համբաւ ձեռք բերած է, քանզի ընթերցողները հաւաստիացուցած են, որ գրագէտը սորվեցուցած եւ սատարած է չար եւ անբարոյ վարքագիծ։ Այդ պատճառով Մաքավելլական եզրը յաճախ կապուած է խաբէութեան, փառասիրութեան, եւ դաժանութեան հետ։ Թէեւ Մաքիավէլլի ամենայն հաւանականութեամբ միայն օգտագործած է որպէս ձեւական գործիք, որպէսզի գրաւէ ընթերցողներուն ուշադրութիւնը։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Mansfield H. Encyclopædia Britannica
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Inglese G. Dizionario Biografico degli Italiani — 2006. — Vol. 67.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 BeWeB
- ↑ 4,0 4,1 4,2 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ Niccolò Machiavelli
- ↑ Niccolò Machiavelli Biography
- ↑ Montesquieu (1689–1755) is a rival for this role. Mikko Lahtinen (2009)։ Politics and Philosophy: Niccolò Machiavelli and Louis Althusser's Aleatory Materialism։ BRILL։ էջեր 115–16
|