Մինոասեան արուեստ
Մինոասեան արուեստ (յուն․՝ Μινωική τέχνη), Պղնձադարի Էգէականի հարաւային տարածքին բարգաւաճած Մինոասեան քաղաքակրթութեան արուեստ, մօտաւորապէս Ք․Ա․ 3000 մինչեւ Ք․Ա․ 1100 ժամանակաշրջանին։ Մինոասեան արուեստի հաւաքածոյին գլխաւոր մասը կը հիւրասիրուի Իրաքլիոնի Հնագիտական Թանգարանին մէջ։
Ընդհանուր տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մինոասեան արուեստը Էգէականի արուեստի գլխաւոր ներկայացուցիչն է։ Ազդած է Քիքլատեան արուեստի զարգացման։ Իսկ ինք ազդուած է հին Եգիպտոսի եւ հին մերձաւոր արեւելքի մշակոյթներէն։
Նիւթեր եւ ոճ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մինոասեան արուեստը հարուստ է նիւթերու բազմազանութեամբ։ Կը պատկերացուի կաւագործութեան, մետաղագործութեան, որմանկարներու եւ սովորութիւններու՝ պարարուեստ, խաղեր, երաժշտութիւն, յարդարանքի․․․․ միջոցով։
Որմանկարներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Նաւագնացութիւն․ Աքրոթիրի հնավայր
-
«Շուշաններու իշխան»ը, Ք․Ա․ 1550
-
Քնոսոսի պալատ, (դլփիններու սրահ)ը
-
Քնոսոսի պալատ
-
Նաւագնացութիւն, Աքրոթիրի հնավայր
-
Շքերթ, Քնոսոսի պալատ
-
Քնոսոս պալատ
-
Քնոսոսի պալատ
-
Կապոյտ կապիկի որմանկար, Աքրոթիրի հնավայր
Մարզական - պար - զաթրիքօ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քուրիթեսները՝ Կրետէի առաջին բնակիչները, ըստ դիցաբանութեան, Ողիմպիական Խաղերու հիմնադիրները եղած են։ Հինգ եղբայրները Պելոպոնեսի անտառը արշաւի ելած էին եւ դադարի պահու մը իրարու միջեւ վազքի մրցումի կ՛ ելլեն։ Փէոնէոս կը յաղթէ եւ ձիթենիի ճիւղով կը պսակաւորուին։ Իբրեւ յիշատակ այս եղելութեան, ամէն հինգ տարի՝ եղբայրներուն թիւին համաձայն, կը կազմակերպուին համապատասխան խաղեր։[1]
Մինոասցիները հնարած էին «Փիրիհիօ»ն՝ յունական հնագոյն մարտական պարը, որպէսզի Քրոնոս չլսէ Տիաս մանուկին լացը։
Բռնցկամարտի պահ մը պատկերացնող որմանկարներ գտնուած են, ինչպէս նաեւ ցուլամարտի՝ ցուլացայտողներ, որոնք կրօնական բնոյթ ունին։
Հնագիտական պեղումները յայտնաբերած են նաեւ պատկերիկներ, որոնք պարողներ կը պատկերացնեն, ինչպէս նաեւ սեղանի խաղ մը՝ Զաթրիքիօ (ճատրակի հին տեսակը)։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Քնոսոսի պալատի հնագիտական պեղումներէն յայտնաբերուած Զաթրիքիօ խաղը
-
«Փիրիհիօ»․ յունական հնագոյն մարտական պարը պատկերացնող քանդակ - Աթէնքի Հնագիտական Թանգարան
-
Ք․Ա․ 1350-1300, կիներու շրջապար պատկերացնող կաւարուեստ, Փալեքասթրօ
-
Քուրիթեսներ կը պարեն Զեւս մանուկին շուրջ․ թրծակաւի վրայ քանդակ
-
Բռնցկամարտի որմանկար․ Աքրոթիրի հնավայր, Մինոասեան արուեստ
-
Պատկերիկ որ կը պատկերացնէ ցուլացայտող, Քնոսոսի պալատ, Ք․Ա․ 1500
Կաւագործութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մինոասեան քաղաքակրթութեան ժամանակաշրջանին կաւագործութիւնը մինոասեան արուեստի գլխաւոր ներկայացուցիչն է եւ աստիճանաբար կը զարգանայ․-
- Պարզ կարմիր, սրճագոյն կամ մելանի գոյներով ուղիղ գիծեր բաց կամ դեղնագոյն մակերեսի վրայ,
- Անօթներուն մակերեսը աւելի գոց գոյնով եւ թեթեւ ոսկեգծով,
- Բազմաթիւ սպիտակագոյն ձեւեր մութ կարմիր մակերեսի վրայ,
- Սրճագոյն-կարմիր ներկով պատուած ամաններ, անօթներ,
- Վառ գոյներով զարդարանք՝ Քամարեան ոճ,
- Կաւէ իրեր ծովու եւ բուսականութեան նիւթերով եւ աւելի լաւ որակի․ կ՛ եփուին քարաշէն բուռերու մէջ,
- Հսկայ կարասներ, որոնց մէջ ուտեստեղէն, հեղուկ կ՛ ամբարուէր։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Մինոասեան սկզբնական շրջանի անօթներ, Ք․Ա․3000-2600
-
Քամարեան անօթներ, Քնոսոս, Ք․Ա․ 1800 - 1700
-
Ք․Ա․ 2600-1900
-
Թռչնաձեւ անօթ, Ք․Ա․2600-2300, Մեսարա, Կրետէ
-
Ք․Ա․ 2400-2200, թէյաման
-
Թէյաման․ Ք․Ա․ 2300-2000
-
Ք․Ա․ 2300-1900
-
Ֆեսթոս պալատ
-
Ք․Ա․2100-1950
-
Քամարեան ոճ, Ք․Ա․ 1800-1700
-
Ծովու նիւթով անօթ, Ք․Ա․ 1500
-
Բուսականութեան նիւթով անօթ՝ պապիրոս, Ք․Ա․ 1500-1450
-
Մինոասեան «ռիթոն», կը պատկերացնէ ցուլի գլուխը, Ք․Ա․1550-1500
-
Ռիթոն ոճ
-
Կարաս, Քնոսոս
-
Կարասի շտեմարան, Ֆեսթոսի պալատ, Կրետէ
-
Անօթ, Ֆեսթոսի պալատ, Ք․Ա․ 1800-1700
-
Աղօթող զոյգ, Ք․Ա․ 1650-1500
-
Ֆեսթոսի պալատ, սկուտեղ
Քարէ կնիքներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թանկագին քարերէ շինուած կնիքներ, որոնք կը կրեն քանդակուած պատկերացումներ, գիրեր եւ կամ խորհրդանշաններ․ նամակներ եւ կամ հրամանագրեր կնքելու համար կը գործածուէին։
Քարի եւ մետաղի արուեստ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մինոասցի քարտաշները կը շինէին զանազան ձեւերով անօթներ եւ տնային իրեր։
Մետաղագործները կը պատրաստէին անասուններու եւ աղօթողներու պատկերիկներ։
Մետաղէ ամաններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ք․Ա․ 2500-էն մինոասցիները կը պատրաստէին մետաղէ ամաններ, մեծ մասը յարգի մետաղներէ։
Զէնքեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պղինձեայ նուրբ զարդարանքով եւ տարբեր արուեստի հմտութեամբ զէնքեր գտնուած են Կրետէի տարածքին․ սուրեր, դաշոյներ, եւայլն։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Քարէ՝ մարմարէ, ամաններ - Ք․Ա․ 3000 - 2100
-
Ք․Ա․ 1500-1450
-
Ոսկեպատեայ պղինձէ դաշոյն, Մալիա, Կրետէ Ք․Ա․ 1800-1700
-
Պղինձէ պատկերիկ, Թիլիսոս, Ք․Ա․1600-1450
-
Ոսկեայ զարդարանք
-
Մետաղէ դրամ, Ֆեսթոս պալատ
-
Քամարեան ոճի անօթ, Ք․Ա․ 1750-1700, Ֆեսթոսի պալատ
-
կնիք, մինոասեան քաղաքակրթութեան սկզբնական շրջան
-
Վարազի որոսորդութիւն պատկերացնող կնիք
Երաժշտութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քիչ բաներ յայտնի են մինոասեան երաժշտութեան մասին։ Յայտնաբերուած արուեստի գործերէն, ի յայտ կու գայ թէ մինոասցիները կը գործածէին «սիսթրօ»ն՝ հարուածային գործիք մը, ինչպէս նաեւ քնարը եւ «ավլոս»՝ փչողական նուագարան։
-
Սիսթրօ
-
Ք․Ա․ 1370-1320 - Որմանկար, կը պատկերացնէ քնար նուագող կիներ, Այիա Թրիատա, Կրետէ
Հագստեղէն եւ յարդարանք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ոչխարի բուրդը գլխաւոր թելն է որ մինոասցիները կը գործածէին հագստեղէնի պատրաստութեան համար։
Կտաւատէն յառաջ եկած կտաւը՝ «լինօ», հաւանաբար Եգիպտոսէն եկած է։ Կան նաեւ ախտանիշեր մետաքսէ կերպասի պատրաստութեան համար, որովհետեւ շերամի խոզակներ գտնուած են։
Տղամարդիկ կը հագուէին «զոմա»ն․ կարճ փէշի նմանող եւ կամ մէջքին սեղմուած գոգնոց։ Իսկ կիները կը հագուէին նեղ կարճ թեւով ու նեղ եւ կամ ուռած թեզանիքներով երկայն շապիկ, որ հազիւ կը ծածկէր կուրծքը, ինչպէս նաեւ երկայն եւ լայն փէշեր (քղանցք), որոնք ընդհանրապէս շապիկին վրայէն կը հագուէին։
Որմանկարներուն մէջ մինոասցիները կը պատկերացուին մերթ բոպիկ, մերթ տրեխներով։
Տղամարդիկ եւ կիներ ունէին ըստ կանոնի, կարճ եւ գանգուռ մազեր։ Կիներուն մազերը զանազան յարդարանքի ենթակայ էին։
Ոսկերչութեան համար կը գործածուէին զանազան մետաղներ՝ ոսկի, արծաթ, պղինձ եւ ոսկեպատուած պղինձ։ Ինչպէս նաեւ թանկագին քարեր՝ բիւրեղ, սարդիոն, սուտակ, լազուարթ, օփսիտ, կարմիր, կապոյտ եւ կամ դեղին յասպիս։ Կը գործածէին սեւ մեղեսկի, ջնարակ, ճարպաքար, փղոսկրեայ, խեցի եւ ապակի։
[2] [3] [4] [5] [6] [7] [8] [9] [10] [11] [12] [13] [14]
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Քուրիթեսներ եւ Տաքթիլի https://chilonas.com/2018/09/17/https-wp-me-p1op6y-cfi-2
- ↑ Մինոասեան արուեստ - տեսերիզ(յունարէն)
- ↑ Բռնցկամարտին պատմութիւնը Ք․Ա․ 500-էն մինչեւ մեր օրերուն(յունարէն)
- ↑ Արդի ճատրակը յառաջ եկած է հին Զաթրիքիոն խաղէն․ կը հմայէ Քնոսոսի յայտնաբերումը՝ թագաւորներու խաղ, որ զարգացաւ Բիւզանդիոնի մէջ(յունարէն)
- ↑ Մինոասեան արուեստ․ կաւագործութիւն(յունարէն)
- ↑ Մինոասեան քաղաքակրթութիւն - Արուեստ եւ ճարտարարուեստ(յունարէն)
- ↑ Մինոասեան քաղաքակրթութիւն - Քամարեան անօթներ(յունարէն)
- ↑ Իրաքլիոնի հնագիտական թանգարան(յունարէն)
- ↑ Մինոասեան հագստեղէն եւ յարդարանք(յունարէն)
- ↑ []
- ↑ Մինոասեան ոսկերչութիիւն(անգլերէն)
- ↑ Քեմպրիճ․ Պղնձադարի զարդարանքները, Կրետէ, Nelson, E Charle(անգլերէն)
- ↑ Քեմպրիճ - Մինոասեան մետաղագործութիւն Hemingway, Séan (1 Յունուար 1996)(յունարէն)
- ↑ Էգէականի արուեստ, Rehak, Paul (1997)(անգլերէն)