Մայոթ
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Մայոթ | |||||
| |||||
Երկիր | Ֆրանսա[1] | ||||
Ներքին բաժանում | canton of Acoua?, canton of Bandraboua?, canton of Bandrélé?, canton of Bouéni?, Canton of Chiconi?, canton of Chirongui?, canton of Dembeni?, canton of Dzaoudzi?, canton of Kani-Kéli?, canton of Koungou?, canton of Mamoudzou-1?, canton of Mamoudzou-2?, canton of Mamoudzou-3?, canton of Mtsamboro?, canton of M'tsangamouji?, canton of Ouangani?, canton of Pamandzi?, canton of Sada?, canton of Tsingoni?, Մամուձու?, Ouangani?, Bandraboua?, Mtsamboro?, Koungou?, Dzaoudzi?, M'Tsangamouji?, Pamandzi?, Sada?, Acoua?, Chirongui?, Chiconi?, Tsingoni?, Dembeni?, Bouéni?, Kani-Kéli? եւ Bandrele? | ||||
Ben Issa Ousseni? | |||||
Հիմնադրուած է՝ | 1974 | ||||
Տարածութիւն | 374,0 քմ² | ||||
Պաշտօնական լեզու | Ֆրանսերէն, Maore? եւ Bushi? | ||||
Բնակչութիւն | 320 901 մարդ (Յունուար 2024)[2] | ||||
Կը գտնուի ափին | Հնդկական Ովկիանոս[1] | ||||
Ժամային գօտի | UTC+3։00 եւ Indian/Mayotte?[3] | ||||
Շրջագայութեան պետ-համարագիր | 976 | ||||
Պաշտօնական կայքէջ |
mayotte.fr mayotte.pref.gouv.fr | ||||
Մայոթը (ֆրանսերէն՝ Mayotte), ֆրանսական ծովային տարածք է եւ անդրծովեան տիրոյթ, որ բաղկացած է գլխաւոր Կրանտ-Թերր, աւելի փոքր՝ Փթիթ-Թերր եւ քանի մը այլ կղզիներէ։
Կղզեխումբը կը գտնուի Հնդկական ովկիանոսին մէջ, Մոզամպիքի նեղուցքին հիւսիսային հատուածին մէջ, բառացիօրէն հիւսիս-արեւմտեան Մատակասքարի եւ հիւսիս-արեւելեան Մոզամպիքի միջեւ։
Տարածքը 374 քառակուսի քմ է, բնակչութիւնը՝ 194.000 հոգի։
Բնակչութեան խտութիւնը մեծ է՝ 520 մարդ/քկմ։
Ամէնէն մեծ քաղաքը եւ վարչատարածքային միաւորը Մամուձուն է։
Պետական լեզուն ֆրանսերէնն է։
Աշխարհագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հիմնական կղզին Մայոթն է, իր երկրաբանական կառուցուածքով հնագոյնը Քոմորեան կղզիներուն մէջ, երկայնքը 39 քմ է, լայնքը՝ 22 քմ, ամէնէն բարձր կէտը՝ Պենարա լեռը (ֆրանսերէն՝ Mont Bénara, 660 մ)։
Հրաբխային ծագման պատճառով, կարգ մը շրջաններու մէջ հողը բաւական պտղաբեր է։
Մարճանէ խութը, որ կը շրջապատէ կղզիին մեծ մասը, ձուկ կը հայթայթէ եւ կը պաշտպանէ տեղի նաւերը։
Ծաուծի (ֆրանսերէն՝ Dzaoudzi) քաղաքը, որ կը գտնուի Փամանզիի վրայ, եղած է Քոմորեան կղզիներու մայրաքաղաքը մինչեւ 1968 թուական։
Մայոթը կը հանդիսանայ Հնդկական ովկիանոսի յանձնախումբին մեկուսացած անդամը (անգլերէն՝ Indian Ocean Commission (COI))՝ Քոմորեան կղզիներէն առանձին։
Կլիմայ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մայոթ ունի ծովային արեւադարձային կլիմայ։
Առանձնայատուկ է երկու եղանակով՝ խոնաւ ու տաք՝ նոյեմբերէն Ապրիլ, եւ պաղ՝ մնացեալ ամիսներուն։
Օդի միջին ջերմաստիճանը կը տատանի +24 °С մինչեւ +27°C, իսկ տաք օրերուն կը հասնի մինչեւ +36 °С:
Օդի համեմատական խոնաւութիւնը մինչեւ 85% է։
Բնակչութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բնակչութեան թիւը 246 489 (2016) է[4]։
Բնակչութեան խտութիւնը 657 հոգի/քմ² է։
Տարեկան աճը 3,2% է (8-րդ տեղը աշխարհի մէջ)։
Կեանքի միջին տեւողութիւնը 61 տարի է տղամարդոց մօտ, եւ 66 տարի՝ կանանց մօտ։
Ժողովրդագրական կազմը հետեւեալն է՝ քոմորցիներ կամ մայորեներ (արաբներու յետնորդներ՝ ձուլուած մալաքասցիներու եւ սեւամորթներու հետ)։
Լեզուներն են՝ քոմորեան լեզու (մայորեան բարբառ), որ սուահիլիի շառաւիղն է, ֆրանսերէնին (պաշտօնական) կը տիրապետէ բնակչութեան շուրջ 35%-ը։
Կրօնը՝ իսլամներ (97%), քրիստոնեայ (գլխաւորաբար՝ կաթոլիկ, 3%)։
Երկրաշարժեր եւ հրաբուխ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մայոթ կղզիին վրայ անդադար երկրաշարժեր տեղի կ'ունենան: Հնդկաց ովկիանոսին մէջի այս փոքրիկ ֆրանսական կղզին կրնայ օրական մինչեւ 5 անգամ շարժիլ:
2018-ին կղզիէն 50 քմ հեռու, 3500 մեթր ծովուն տակ, նոր հրաբուխ մը կը սկսի կազմուիլ: Լաւան կը ժայթքի երկրագունդի կեդրոնէն եւ կը դիզուի:
Հրաբուխը կ'արձակէ 800 մեթր բարձրութեամբ եւ 4 քմ լայնքով ծուխեր, որոնք կը բարձրանան մինչեւ 2 քմ եւ հետեւաբար կը հասնին մակերես:
Հրաբուխին կազմուելէն ի վեր Մայոթ կղզին 13 սմ ընկղմած է եւ տեղափոխուած` 10 սմ: Գիտնականները արդէն հոն կը գտնուին մօտէն ուսումնասիրելու համար այս հազուադէպ երեւոյթը[5]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 https://www.comptoiroutremer.org/decouvrez-les-outremers/mayotte
- ↑ Institut National de la Statistique et des Études Économiques — 1946.
- ↑ https://data.iana.org/time-zones/tzdb-2020f/africa
- ↑ «World Population Prospects: The 2017 Revision» (անգլերեն)։ United Nations, Department of Economic and Social Affairs, Population Division։ 2017-10։ արտագրուած է՝ 2017 թ․ նոյեմբերի 2
- ↑ Մայոթ կղզին