Ալեքսանտր Պօղոսեան
Ալեքսանտր Պօղոսեան | |
---|---|
| |
Ծնած է | 22 Յուլիս 1937[1][2] |
Ծննդավայր | Ատիս Ապեպա, Եթովպիա |
Մահացած է | 4 Մայիս 2003[3][2] (65 տարեկանին) |
Մահուան վայր | Ուաշինկթըն, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Ազգութիւն | Ափրիկեցի-ամերիկացի[4] |
Քաղաքացիութիւն | Եթովպիա[5] |
Կրթութիւն |
Ֆելիքս Սլեյդի գեղեցիկ արվեստների դպրոց? Փարիզի Գեղարուեստի Բարձրագոյն Դպրոց Աքատեմի տը լա Կրանտ Շոմիէր |
Մասնագիտութնիւն | գեղանկարիչ, տեսողական արուեստագէտ, գծագրիչ |
Թեմաներ | Գեղանկարչութիւն |
Ներշնչուած է | Coptic art? |
Աշխատավայր | Հովարդի համալսարան? |
Alexander Boghossian Ուիքիպահեստում |
Ալեքսանտր "Սքունտեր" Պօղոսեան (22 Յուլիս 1937[1][2], Ատիս Ապեպա, Եթովպիա - 4 Մայիս 2003[3][2], Ուաշինկթըն, Ամերիկայի Միացեալ Նահանգներ), հայ եթովպիացի գեղանկարիչ եւ նկարչութեան ուսուցիչ։ կեանքին մեծ մասը ապրած եւ ստեղծագործած է Միացեալ Նահանգներուն մէջ[6]։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ալեքսանտր Պօղոսեան ծնած է 1937 թուականին Ատիս-Ապեպայի մէջ։ Անոր հայրը մեծահարուստ հայ էր, իսկ մայրը՝ ազնուական եթովպուհի։ Ան մանուկ հասակէն կը հետաքրքրուի ափրիկեան սրբապատկերներով, կենցաղի իրերով ու տեղացիներու արտասովոր տարազներով, որոնց մեծ տեղ յատկացուցած է իր նկարներուն մէջ։ Լեհ եթովպագէտ Ստանիսլաւ Խոյնացքիի խորհուրդով Պօղոսեան կը նուիրուի նկարչութեան։
1954 թուականին նկարիչը՝ Հայլէ Սելասիէ կայսեր պատուոյն կազմակերպուած պատանի տաղանդներու մրցոյթին, կ'արժանանայ երկրորդ մրցանակի, իսկ արդէն 1955 թուականին՝ կառավարութեան օժանդակութեամբ, ան կը մեկնի Անգլիա, ուր կ'ուսանի երեք տարբեր արուեստի դպրոցներու մէջ, սակայն յետագային կը մեկնի Ֆրանսա։ 1957-1966 թուականներուն Փարիզի մէջ ան կ՛ուսանի՝ Գեղեցիկ արուեստներու բարձրագոյն դպրոցին եւ Շումեր ակադեմիային մէջ։ Այստեղ կը հանդիպի իր ապագայ կնոջ եւ կ'ամուսնանայ։
Ֆրանսայի մէջ Պօղոսեան կը հրապուրուի Փոլ Քլէի, Ժորժ Պրաքի ու Մաքս Էռնստի արուեստով։ Դեռեւս 60-ականներուն ան կը ցանկար միաձուլած ափրիկեան սրբապատկերային արուեստը, ժամանակակից եւրոպական կերպարուեստի ձեռքբերումներուն։ 1964 թուականին «Լամբեր» պատկերասրահէն ներս կը կազմակերպուի անոր անհատական ցուցահանդէսը։ 1966 թուականին ան կնոջ ու դստեր հետ կը վերադառնայ Ատիս-Ապեպա, ուր 3 տարի կը դասաւանդէ տեղի արուեստի դպրոցէն ներս։ 1967 թուականին Սքունտեր Պօղոսեան՝ Գեղեցիկ արուեստներու բնագաւառէն ներս, ակնառու յաջողութիւններ գրանցելու կապակցութեամբ կ'արժանանայ Կայսրի մրցանակին։ 1969-2000 թուական Պօղոսեան կերպարուեստ կը դասաւանդէ ԱՄՆ-ի՝ Աթլանթայի եւ Հարուըրտի համալսարաններէն ներս։ 2000 թուականին Պօղոսեան կը վերադառնայ իր ստեղծագործական կեանքին։
Պօղոսեան մահացած է 2003 թուականին Նիւ Եորքի մէջ։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 Seyoum K. Boghossian, Skunder // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T096645
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան
- ↑ St. James Guide to Black Artists / խմբ. T. Riggs — Gale, Schomburg Center for Research in Black Culture, 1997.
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ Legesse Selamawit (2005)։ «Skunderism (The Third Annual Blen Art Show)»։ Blen։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-03-13-ին։ արտագրուած է՝ 2010 թ․ հոկտեմբերի 16
|