Jump to content

Happy (երգ, Ֆարել Ուիլիամզ)

"Happy"
Song
Թողարկուած 21 Նոյեմբեր, 2013
Ժանր Neo soul, Funk
Արտադրիչ Ֆարել Ուիլիամզ

Հեփփի («Happy»), ամերիկացի երգիչ Ֆարել Ուիլիամզի երկրորդ «GIRL» Ալպոմին առաջին երգը, հրապարակուած է 21 Նոյեմբեր 2013-ին: Ստեղծագործութիւնը գլխաւորած է Աւստրալիոյ, Պելճիքայի, Գերմանիոյ, Իրլանտայի, Նոր Զելանտայի եւ Ֆրանսայի երաժշտական հիթ-շարքերը: Դեկտեմբեր 2013-ին այս երգը կը դառնայ երգիչին երրորդ լաւագոյն երգը «UK Singles» ցանկին մէջ, որ կը գլխաւորէ շարքը, իսկ յաջորդ տարուան Փետրուարին, վերջին երգը կը գլխաւորէ «Billboard Hot» 100 շարքը: 2014-ին երգը կ'արժանանայ «Կրեմմի» մրցանակին՝ «լաւագոյն սոլօ փոփ կատարում» անուանակարգին մէջ:

Երգը հրապարակուած է 21 Նոյեմբեր 2013-ին եւ երաժշտական քննադատներու կողմէ արժանացած է դրական արձագանքներու, ինչպէս՝ Rolling Stone ամսագիրէն: 2014-ին «Հեփփի» երգը արժանացած է «Satellite Awards» մրցանակին, «լաւագոյն ֆիլմի երաժշտութիւն» անուանակարգին մէջ (Անճոռնի ես 2)[1]: Այնուհետեւ արժանացած է «Օսգարի»՝ «ֆիլմի լաւագոյն երաժշտութիւն» ցանկին մէջ[1][2]:

2013-ին երգը Անգլիոյ երաժշտական հիթ-շարքին մէջ կը գրաւէ առաջին դիրքը, վաճառելով աւելի քան 107, 000 օրինակ: Մէկ տարի ետք «Հեփփի» երգը անգլիական հիթ-շարքին մէջ երրորդն էր, զիջելով միայն «Blurred Lines» (4 շաբաթ առաջին տեղը, Յուլիսին) եւ «Get Lucky» (4 շաբաթ առաջին տեղը, Մայիսին) երգերուն[3]: Երգը Հոլանտայի հիթ-շարքին մէջ կը գրաւէ առաջին հորիզոնականը[4]:

2014-ին ԱՄՆ-ի մէջ երգը վաճառուած էր 6,45 միլիոն օրինակով[5], իսկ Ապրիլ 2015-ին աւելի քան 6,9 միլիոն օրինակով[6]:

ՇրջանՀաւաստագիրՎաճառք
Աւստրալիա (ARIA)10× լսնոսկի (Platinum)700 000^
Աւստրիա (IFPI Austria)Ոսկի15 000x
Պելճիքա (BEA)2× լսնոսկի60 000*
Գանատա (Music Canada)6× լսնոսկի480 000^
Դանիա (IFPI Denmark)լսնոսկի30 000^
Ֆրանսա (SNEP)ադամանդ335,000
Գերմանիա (BVMI)3× լսնոսկի900 000^
Իտալիա (FIMI)6× լսնոսկի180 000*
Ճափոն (RIAJ)լսնոսկի250 000^
Մեքսիքօ (AMPROFON)3× լսնոսկի180,000^
Նոր Զելանտա (RIANZ)6× լսնոսկի90 000*
Նորվեկիա (IFPI Norway)3× լսնոսկի30 000*
Շուէտ (GLF)4× լսնոսկի160 000x
Զուիցերիա (IFPI Switzerland)3× լսնոսկի90 000x
Անգլիա (BPI)] 3× լսնոսկի1,813,000
ԱՄՆ (RIAA)7× լսնոսկի խաչ6,900,000
Դանիա (IFPI Denmark)4× լսնոսկի10,400,000^
Սպանիա (PROMUSICAE)2× լսնոսկի16,000,000^

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1 2 2013 Nominations, December 2013.
  2. Татьяна Ершова, Кирилл Головастиков. Пой, худей, ругайся матом. Что надо знать о номинантах на «Оскар». 16 января 2014. Lenta.ru
  3. Daniel Lane. «Blurred Lines and Get Lucky collaborator Pharrell Williams claims his third chart topping single of 2013 and the final Number 1 of the year.»։ officialcharts.com։ 2013-12-29։ արտագրուած է՝ 2014-01-07
  4. Oitmann Pierre (October 11, 2013)։ «Pharrell Williams scoort eerste solo-nummer 1-hit» (Dutch)։ NU.nl news։ արտագրուած է՝ November 24, 2013
  5. Grein Paul (December 31, 2014)։ «It's Official: Pharrell Has 2014's Best-Selling Song»։ Yahoo! Music։ արտագրուած է՝ April 22, 2015
  6. «The Rise of Uptown Funk: Could It Become the All-Time #1 Seller?»։ Hits (HITS Digital Ventures)։ April 9, 2015։ արտագրուած է՝ April 9, 2015

Արտաքին յղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]