Jump to content

Ֆրանք ՄքՔորթ

Ֆրանք ՄքՔորթ
անգլերէն՝ Frank McCourt
Ծննդեան անուն անգլերէն՝ Francis McCourt
Ծնած է 19 Օգոստոս 1930(1930-08-19)[1][2][3][…]
Ծննդավայր Պրուքլին, Նիւ Եորք, Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Մահացած է 19 Յուլիս 2009(2009-07-19)[4][1][2][…] (78 տարեկանին)
Մահուան վայր Մենհեթըն, Նիւ Եորք, Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Քաղաքացիութիւն  Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Մայրենի լեզու անգլերէն
Ուսումնավայր Նիւ Եորք Համալսարան
Մշակույթի, Կրթության և Մարդու զարգացման Սթեինհարդթի դպրոց?
Մասնագիտութիւն ուսուցիչ, գրագէտ, ինքնակենսագիր, հեղինակ, վիպասան
Աշխատավայր Նյու Յորքի քաղաքային համալսարան?
Ստորագրութիւն

Ֆրանսիս «Ֆրանք» ՄքՔորթ (անգլերէն՝ Francis "Frank" McCourt, 19 Օգոստոս, 1930, Պրուքլին, Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ19 Յուլիս, 2009, Մանհեթեն, Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ) ամերիկացի-իռլանտացի Գրող, հեղինակ եւ ուսուցիչ մըն էր։ Ֆրանք շահած է Pulitzer մրցանակը իր Angela's Ashes գիրքին համար, որ կը պատմէ իր մանկութեան դժուարութիւններուն մասին[5]:

Ֆրանք ՄքՔորթ ծնած է Պրուքլին, Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներուն մէջ, 19 Օգոստոս, 1930 թուականին: Անոր հայրն էր՝ Մալաշի ՄքՔորթ (1899–1985), իսկ մայրը՝ Անճելա Շիհան (1908–1981)[6][7]: Ֆրանք ապրած է Նիւ Եորքի մէջ իր 4 փոքր քոյր ու եղբայրներուն հետ, որոնք են՝ Մալաշի (1931), զոյգերը՝ Օլիվըր եւ Ուէկեն, (1932), եւ Մարկարէթը (1935) որ կը մահանայ 7 շաբաթ ետք[6]: Մեծ ճգնաժամին ընթացքին Ամերիկայի մէջ, ՄքՔորթ ընտանիքը կը գաղթէ Իռալնտա, սակայն Մալաշին հաստատ գործ մը չգտնելով, անոնք կը կորսուին աղքատութեան մէջ[6]: Անոնք կը բնակէին փոքրիկ տան մը մէջ, ուր Անճելան, Մալաշին ու անոնց զաւակները կը քնանային մէկ անկողնոյ վրայ։ Զոյգերը՝ Օլիվըրն ու Ուէկենը կը մահանան իրենց փոքր տարիքին հիւանդութեան եւ ուտելիքի կորուստի պատճառներով: Սակայն Ֆրանք ունի 2 ուրիշ եղբայր՝ Մայքըլ, որ յետոյ կը բնակի Սան Ֆրանսիսքոյի մէջ մինչեւ իր մահը, Սեպտեմբեր, 2015 եւ Ալֆոնսըս, որ կը մահանայ 2016 թուականին:

Ֆրանքին դպրոցական կեանքը աւարտեցաւ իր 13 տարեկանին, երբ իռալնտական քրիստոնեայ դպրոցը զայն մերժեց որպէս աշակերտ: Յայնժամ Ֆրանք սկսաւ աշխատիլ իր մօրը եւ եղբայրներուն օգտակար դառնալու համար:

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. Բրոքհաուզի հանրագիտարան
  4. http://www.nytimes.com/2009/07/20/books/20mccourt.html?_r=1&hpw
  5. Grossman Lev (19 July 2009)։ «Frank McCourt, 'Angela's Ashes' Author, Dies»։ TIME։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 26 August 2013-ին։ արտագրուած է՝ 4 April 2013։ «For most of his life, until he was well into his 60s, Frank McCourt wasn't a writer; he was a teacher. But it is as a writer, the author of the wildly successful memoir Angela's Ashes, that he will be remembered. He died on July 19 in New York of meningitis. He was 78 years old.» 
  6. 6,0 6,1 6,2 Telegraph "Frank McCourt " obituary. 20 July 2009
  7. Grimes William (2009-07-19)։ «Frank McCourt, Whose Irish Childhood Illuminated His Prose, Is Dead at 78»։ Նյու Յորք Թայմս։ արտագրուած է՝ 2011-01-08 

Արտաքին յղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Michael McCourt obituary