Ֆորմիւլա 1
Ֆորմիւլա 1 (Formula 1 կամ F1), աշխարհի ախոյեանութեան ծիրին մէջ տեղի ունեցող մրցաշարք։ Դասուած է որպէս բաց-անիւակառքի միայնակ նստելատեղով միջազգային տարողութեամբ մրցաշարք, հաստատուած Ինքնաշարժի Միջազգային Դաշնակցութեան կողմէ (Fédération Internationale de l'Automobile (FIA․ անգլ․՝ International Automobile Federation)։
Ինքնաշարժի Միջազգային Դաշնակցութեան կողմէ կազմակերպուած Ֆորմիւլա 1 Համաշխարհային Ախոյեանութիւնը եղած է ինքնաշարժներու աշխարհի առաջին մրցաշարքներէն (1950)։ Ֆորմիւլա բառը «կանոններու հաստատում» է եւ բոլոր մասնակցողները պարտաւոր են հետեւելու։ Ֆորմիւլա 1(մէկ)-ի մէկ եղանակ մը (շրջան) կ՛ընդգրկէ մրցումներու շարք մը, ծանօթ որպէս կրան բրի (Grands Prix)։ Կրան բրիներ տեղի կ՛ունենան բազմաթիւ երկիրներու եւ ցամաքամասերու մէջ, յատուկ պատրաստուած/կառուցուած շրջագիծերու (տե՛ս օրինակ՝ Մոնաքոյի Շրջագիծը) եւ կամ յատկապէս մրցաշարքին օրուան համար փակուած հանրային ճամբաներու վրայ։
Կրան բրիներուն ընթացքին երկու ստուգանիշեր կը հաստատեն աշխարհի տարեկան երկու ախոյեանութիւնները․ մէկ վարորդներուն համար եւ մէկ ինքնաշարժ կառուցիչներուն (խումբերուն) համար։ Իւրաքանչիւր արհեստավարժ վարորդ անհրաժեշտ է ունենալ ի զօրու Գեր-արտօնագիր մը (FIA Super Licence)՝ FIA մրցաշարքներուն գերագոյն արտօնագիրը, եւ մրցաշարքները պարտաւոր են կատարուիլ դասուած ուղիներու վրայ (grade one tracks)։ Իսկ Ֆորմիւլա 1 ինքնաշարժները կը համարուին աշխարհի կանոնաւորուած ամենէն արագ սուլացող մրցակառքերը։ Ինքնաշարժները կախեալ են ելեկտրոնաբանութենէն, օդի եւ կազի յարուցած դիմադրութենէն, առկախութփնէն եւ անիւի հեցերէն։
Պատմական ակնարկ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ֆորմիւլա 1 աշխարհի առաջին ախոյեանութիւնը տեղի կ՛ունենայ Սիլվըրսթոն շրջագիծին (Միացեալ Թագաւորութիւն), 13 Մայիս 1950։ Ախոյեան կը հանդիսանայ Ճիւզեբէ Ֆարինա, Ալֆա Ռոմէօ ինքնաշարժով։ Իսկ Մայքըլ Շումախըր եւ Լուիս Համիլթոն եօթ անգամ Ֆորմիւլա 1-ի աշխարհի ախոյեան հանդիսացած են։ Սակայն մրցաշարքներուն ընթացքին, լուրջ արկածներ տեղի ունեցած են եւ վարորդներ իրենց կեանքը կորսնցուցած են․ Թոմ Բրայս (1977), Ռոնի Բիթերսըն (1978) եւ Բաթրիք Տըբայէ (1980)։
Ախոյեանութեան կը մասնկացնին բաւական ծանօթ խումբեր - ինքնաշարժ կառուցողներ, ինչպէս օրինակ՝ Ֆերարի, Ռենօ, Մաքլարեն, Մերսետես։
Արկածներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ֆորմիւլա 1-ի մրցաշարքերուն ընթացքին անպակաս եղած են լուրջ արկածները։ Ինչպէս օրինակ՝
26 Մայիս 1955-ին, իտալացի Ալպերթօ Ասքարի (1952-ի եւ 1953-ի ախոյեան) 36 տարեկան հասակին կեանքը կը կորսնցնէ երբ ինքնաշարժով Մոնցա շրջագիծը կը փորձէր։
1976-ին Նիւրպուրկրինկ (Գերմանիա) կայացած մրցաշարքին երեք անգամ ախոյեան աւստրացի վարորդ Նիքի Լաուտա իր Ֆերարի ինքնաշարժով ճակատագրական արկած մը կ՛ունենայ եւ ինքնաշարժը հրոյ ճարագ կը դառնայ (ատկէ ետք կը լքէ Ֆորմիւլա 1-ի արհեստավարժ վարորդի ասպարէզը)։ Ան կը փրկուի երբ իտալացի վարորդ Արթուրօ Մերծարօ կը յաջողի զայն դուրս հանել, ձեռքերը եւ գլուխը լուրջ այրուցքներով։ Հետաքրքրական է թէ այդ մրցաշարքէն շաբաթ մը առաջ, Լաուտա հրապարակաւ կազմակերպիչներուն գանգատներ յայտնած էր շրջագիծին ապահովութեան համար։
Մայիս 1, 1994-ին, Իմոլայի կրան փրիին (Պոլոնիա) ընթացքին պրազիլիացի Այրթոն Սեննա 200 քմ արագութեան վրայ պատին զարնուելով կը կորսնցնէ իր կեանքը, երբ ղեկին սիւնը կ՛անջատուի: Իր պատկանած Williams խումբին անդամները իտալական դատարանի դատախազին կողմէն կ՛ամբաստանին մարդասպանութեան համար, սակայն որեւէ մէկը չի տադապարտուիր։
Համբաւի արժանացած ախոյեաններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ֆորմիւլա 1-ի քանիցս ախոյեաններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ֆորմիւլա 1-ի համբաւի արժանացած ախոյեան վարորդներն են՝
Եօթը անգամ ախոյեան
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մայքըլ Շումախըր (1994, 1995, 2000, 2001, 2002, 2003, 2004),
Լուիս Համիլթոն (2008, 2014, 2015, 2017, 2018, 2019, 2020)։
Հինգ անգամ ախոյեան
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Խուան Մանուէլ Ֆանճիօ (1951, 1954, 1955, 1956, 1957)։
Չորս անգամ ախոյեան
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ալեն Բրոսթ (1985, 1986, 1989, 1993)․
Սեպասթեան Ֆեթել (2010, 2011, 2012, 2013)։
Երեք անգամ ախոյեան
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Նելսոն Բիքէ (1981, 1983,1987)․
Ճաքի Սթիուարթ (1969, 1971, 1973)
Նիքի Լաուտա (1975, 1977, 1984)․
Այրթոն Սենա (1988, 1990, 1991)․
Մաքս Ֆերշսթաբեն (2015, 2016, 2023)։
Ֆորմիւլա 1-ի ծանօթ ախոյեաններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Մայք Հոթորն, 1958-ի ախոյեան
-
Ֆիլ Հիլ, 1960
-
Ճիմ Քլարք, 1963 եւ1965
-
Կրահամ Հիլ, 1962 եւ 1968
-
Ճոն Սըրթիս, 1964-ի ախոյեան
-
Տենի Հիուլմ, 1967-ի ախոյեան
-
Էմերսոն Ֆիթիբալտի, 1972 եւ 1974
-
Մարիօ Անտրեթի, 1978-ի ախոյեան
-
Ճոտի Սեքթըր, 1979-ի ախոյեան
-
Ալան Ճոնս, 1980-ի ախոյեան
-
Քեքէ Ռոզպերկ, 1982-ի ախոյեան
-
Նայճել Մանսել, 1992-ի ախոյեան
-
Տէյմոն Հիլ, 1996-ի ախոյեան
-
Ժաք Վիլնով, 1997-ի ախոյեան
-
Միքա Հաքինեն, 1998 եւ 1999
-
Ֆերնանտօ Ալոնսօ, 2005 եւ 2006
-
Քիմի Ռայքոնեն, 2007
-
Ճենսոն Պաթոն, 2009-ի ախոյեան
-
Նիքօ Ռոզպերկ, 2016-ի ախոյեան
[1] [2] [3] [4] [5] [6] [7] [8] [9] [10] [11] [12]
Տե՛ս նաեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Ինչ որ պէտք է գիտնանք Ֆորմիւլա 1-ին շուրջ․ նորութիւններ․ (անգլերէն)
- ↑ Ֆորմիւլա 1 պաշտօնական կայքէջ․ Նիքի լաուտա(անգլերէն)
- ↑ 1950-1959 ֆոմիւլա1 տասնամեակ(անգլերէն)
- ↑ The Economist․ Mr Formula One - Պարոն Ֆորմիւլա Մէկ, 13-3-1997
- ↑ the Guardian - Մաքս Ֆեշսթաբեն կը յաղթէ Սպանական Ֆորմիւլա 1, 15-5-2016(անգլերէն)
- ↑ statsf1.com․ Ֆորմիւլա 1 - վիճակագրութիւններ(անգլերէն)
- ↑ GRAND PRIX 247-Ֆեթել․ կը հաւատամ թէ ունինք լաւագոյն ինքնաշարժը, 29-8-2017(անգլերէն)
- ↑ Le Monde. 13 Հոկտեմբեր 2003,այքլ Շոմախեր կը գերազանցէ Խուան Մանուէլ Ֆանճիոյին(ֆր.)
- ↑ Սիլվըրսթոն թանգարան. 27 Մայիս 2021(անգլերէն)
- ↑ FIA եւ Ֆորմիւլա 1․ պաշտօնական հարթակ(անգլերէն)
- ↑ Ֆորմիւլա 1․ պաշտօնական կայքէջ(անգլերէն)
- ↑ Ազդակ օրաթերթ - «Ֆորմիւլա-1». Ո՞վ Պիտի Ըլլայ Մերսետեսի Վարորդը, Մարզական էջ, Ապրիլ 18, 2024