Քիմ Քարտաշեան

Քիմպերլի Նոել Քարտաշեան
անգլերէն՝ Kim Kardashian
Ծննդեան անուն անգլերէն՝ Kimberly Noel Kardashian
Ծնած է 21 Հոկտեմբեր 1980
Ծննդավայր  ԱՄՆ Լոս Անճելըս, Քալիֆորնիա, ԱՄՆ
Քաղաքացիութիւն  United States
Ազգութիւն Հայերը Ամերիկայի Միացեալ Նահանգներուն մէջ
Մայրենի լեզու ամերիկեան անգլերէն
Կրօնք Հայ Առաքելական Եկեղեցի
Ուսումնավայր Marsiling Secondary School?
Marymount High School?
Ուիլյամ Ֆլոյդի ավագ դպրոց?
Մասնագիտութիւն հեռուստատեսային դէմք, մոտել
Կուսակցութիւն Ժողովրդավարական Կուսակցութիւն
Ամուսին Տէյմըն Թոմաս (2000–2004)
Քրիս Համֆրիզ (2011–2013)
Քանյէ Ուեսթ (2014-այժմ)
Ծնողներ Ռոպըրթ Քարտաշեան
(հայր)
Քրիս Ճեննըր
(մայր)
Երեխաներ 1
Կայքէջ skknbykim.com(անգլերէն)
Ստորագրութիւն

Քիմպերլի Նոել Քարտաշեան Ուեսթ (անգլերէն՝ Kimberly Noel Kardashian West, ծնած՝ 21 Հոկտեմբեր, 1980), ամերիկահայ հեռուստատեսային դէմք, մոտել եւ դերասանուհի։ «Պարեր աստղերի հետ» հաղորդման յոթերորդ եթերաշրջանի եւ «Քարտաշեաններու ընտանիքը» (Keeping Up with the Kardashians) ռիալիթի շօ-ի մասնակից։

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Քիմպերլի Նոել Քարտաշեանը ծնած է 21 Հոկտեմբեր 1980-ին Լոս Անճելըսի մէջ, Քալիֆորնիա[1]։ Հոր կողմէն ան ունի հայկական արմատներ[2], իսկ մոր կողմէն՝ շոտլանտական, հոլանտական եւ անգլիական արմատներ[3]։ Քիմին հայրը իրաւաբան Ռոպըրթ Քարտաշեանն է, իսկ մայրը՝ հեռուստատեսային դէմք Քրիս Ճեննըրն է, որ այժմ Քիմին տնօրէնն է։ Քիմին մայրը Ռոպըրթ Քարտաշեանէն բաժնուած է 1991 թուականին եւ ամուսնացած է յայտնի մարզիկ Պրուս Ճեննըրի հետ[4]։ Ռոպըրթ Քարտաշեանը մահացած է 30 Սեպտեմբեր 2003-ին։

Քիմը ունի երկու քոյր՝ Քլօուին եւ Քորթնին եւ մէկ եղբայր Ռոպը[5]։ Ան նաեւ ունի երկու խորթ քոյր՝ Քենտըլ եւ Քայլի Ճեննըրները[6]։

Ասպարէզ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

«Keeping Up With the Kardashians» հեռուստատեսային ծրագիրներուն աստղերէն մէկն է իր երկու քոյրերը, մայրը, եղբայրը, երկու խորթ քոյրերը, եւ խորթ հայրը[7]։

Քարտաշեանը «Dancing With The Stars» հեռուստատեսային ծրագիրներու եոթներորդ եթերաշրջանին 13 մասնակիցներէն մէկն էր[8]։

1 Յուլիս 2010-ին Մատամ Թուսոյի թանգարանին մէջ տեղադրուած է Քարտաշեանին մոմէ արձանը[9]։

Անձնական կեանք[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Քարտաշեանը առաջին անգամ ամուսնացած է պասքէթպոլիստ Քրիս Համֆրիզի հետ[10], սակայն ամուսնութիւնէն 72 օր ետք բաժնուած են[11]։ Քրիսի հետ բաժանումից հետո նա սկսել է հանդիպել ռեփեր Քանյե Ուեսթի հետ[12]։ Քրիսի հետ բաժանումէն ետք ան սկսած է հանդիպիլ երգիչ Քանյէ Ուեսթին հետ։ Մայիս 2014-ին անոնք ամուսնացան Ֆլորենսի մէջ, Իտալիա։ Անոնք ունին մէկ դուստր[13][14]։

Այցելութիւնը Հայաստան[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

8 Ապրիլ 2015-ին Քիմը, Քանյէն, իրենց դուստրը եւ Քլօուի Քարտաշեանը ժամանած են Հայաստան, Երեւան[15]։ Երեւան այցելութեան ընթացքին անոնք եղած են շարք մը վայրերու մէջ, ինչպէս՝ Քասքատ եւ Մայր Հայաստան հուշահամալիրներուն մէջ[16][17]։ Երեւանի մէջ քոյրերը կառավարութեան շէնքին մէջ հանդիպում ունեցած են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամեանին հետ[18], իսկ հաջորդ օրը այցելած են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, որտեղ ծաղիկներ դրած են անմար կրակին մոտ[19]։ Երեւանէն բացի անոնք նաեւ այցելութիւն ունեցած են Գառնիի հեթանոսական տաճար, Գեղարդի վանք եւ Գյումրի[20][21]։ Իւրաքանչիւր վայր անոնց այցելութեան մասին քոյրերը գրած են սոցիալական ցանցերու իրենց էջերուն վրայ, իսկ միջազգային հեղինակաւոր լրատուամիջոցները անդրադարձած են անոնց՝ իւրաքանչիւր անդրադարձին գրելով Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի մասին[22]։ Անոնք Հայաստանէն մեկնած են 12 Ապրիլին գիշերը[23], որմէ ժամեր առաջ Քանյէ Ուեսթը անվճար համերգ տուած է Կարապի լիճին մէջ[24]։

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. «Kimberly Noel Kardashian, Born 10/21/1980 in California»։ California Birth Index։ արտագրուած է՝ August 17, 2013 
  2. Vanessa Barford (January 8, 2013)։ «Kim Kardashian: How do Armenians feel about her fame?»։ BBC։ արտագրուած է՝ July 2, 2014 
  3. Kim Kardashian (June 11, 2008)։ «Monuments And Momentous Times In Monte Carlo»։ KimKardashian.Celebuzz.com։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ July 8, 2011-ին։ արտագրուած է՝ August 17, 2013 
  4. Stephanie Hallett (February 18, 2012)։ «Kris Jenner, Bruce Jenner's Marriage: 10 Things You Didn't Know»։ The Huffington Post (AOL)։ արտագրուած է՝ August 17, 2013 
  5. Nick Sagimbeni (January 9, 2013)։ «Kourtney, Kim, Khloe, Robert, Kylie and Kendall Kardashian»։ Los Angeles Times (Tribune Company)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ September 21, 2013-ին։ արտագրուած է՝ August 17, 2013 
  6. Jeff Mayish (May 1, 2013)։ «Ex-nanny to the Kardashians reveals Kris Jenner's temper and an O. J. Simpson trial kidnap scare»։ Daily News (Mortimer Zuckerman)։ արտագրուած է՝ August 17, 2013 
  7. Kimberly Nordyke (November 13, 2007)։ «'Kardashians' earns its keep»։ The Hollywood Reporter (Prometheus Global Media)։ արտագրուած է՝ August 17, 2013 
  8. Derrik J. Lang (October 1, 2008)։ «Kim Kardashian kicked off 'Dancing With the Stars'»։ USA Today (Gannett Company)։ արտագրուած է՝ August 17, 2013 
  9. Klopsis Nick (July 2, 2010)։ «Seeing double! Kim Kardashian Unveils Wax Statue Lookalike at Madam Tussauds in Times Square»։ New York Daily News։ արտագրուած է՝ August 30, 2010 
  10. Garcia Jennifer (օգոստոսի 20, 2011)։ «Kim Kardashian and Kris Humphries Are Married!»։ արտագրուած է՝ օգոստոսի 21, 2011 
  11. Jennifer Garcia, Mike Fleeman (October 31, 2011)։ «Kim Kardashian Files for Divorce from Kris Humphries»։ People։ արտագրուած է՝ July 2, 2014 
  12. Marcus Stephanie (December 7, 2012)։ «Kim Kardashian Calls Kanye West Her Family»։ The Huffington Post։ արտագրուած է՝ December 8, 2012 
  13. Nessif Bruna (June 4, 2013)։ «Kim Kardashian Expecting a Baby Girl! Kanye West and E! Star to Have Daughter»։ E! News։ արտագրուած է՝ June 2, 2013 
  14. Garcia Jennifer, Dyball Rennie (June 20, 2013)։ «Kim Kardashian's Baby Name: Finally Revealed!»։ [People։ արտագրուած է՝ հունիսի 21, 2013 
  15. «Քիմ Քարդաշյան. «Ես շատ երջանիկ եմ» (տեսանյութ)»։ a1plus.am։ Ապրիլի 8, 2015։ արտագրուած է՝ Ապրիլի 8, 2015 
  16. «Քարդաշյան քույրերը ճաշում են Կասկադի ռեստորաններից մեկում (ֆոտո)»։ style.news.am։ Ապրիլի 9, 2015։ արտագրուած է՝ Ապրիլի 26, 2015 
  17. «Քիմ եւ Քլոե Քարդաշյանների այցը «Մայր Հայաստան» հուշարձան. տեսանյութ»։ style.news.am։ Ապրիլի 9, 2015։ արտագրուած է՝ Ապրիլի 26, 2015 
  18. «Քիմ ու Քլոի Քարդաշյանների հանդիպումը վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ»։ PanARMENIAN։ Ապրիլի 9, 2015։ արտագրուած է՝ Ապրիլի 26, 2015 
  19. «Քարդաշյանները Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք են մատուցել ցեղասպանության զոհերին»։ Արմենպրես։ Ապրիլի 10, 2015։ արտագրուած է՝ Ապրիլի 26, 2015 
  20. «Մայրաքաղաքի տեսարժան վայրերին ծանոթանալուց հետո Քարդաշյանները մեկնեցին Գառնի-Գեղարդ (լուսանկարներ)»։ Թերթ.am։ Ապրիլի 9, 2015։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-03-04-ին։ արտագրուած է՝ Ապրիլի 26, 2015 
  21. «Քարդաշյանները հասան Գյումրի եւ զայրացրեցին Շիրակի թեմի առաջնորդին»։ lragir.am։ Ապրիլի 11, 2015։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2015-07-12-ին։ արտագրուած է՝ Ապրիլի 26, 2015 
  22. «Միջազգային մամուլը՝ Ծիծեռնակաբերդ Քիմ Քարդաշյանի այցի մասին (ֆոտո)»։ armlur.am։ Ապրիլի 11, 2015։ արտագրուած է՝ Ապրիլի 26, 2015 
  23. «Քարդաշյանները խիստ դրական լիցքերով հեռացան Հայաստանից»։ mediapres.net։ Ապրիլի 13, 2015։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-03-04-ին։ արտագրուած է՝ Ապրիլի 26, 2015 
  24. «Քանյե Ուեսթի ու իր երկրպագուների խելահեղ ցատկը դեպի Կարապի լիճ (տեսանյութ)»։ haynews.am։ Ապրիլի 13, 2015։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2017-09-22-ին։ արտագրուած է՝ Ապրիլի 26, 2015