Քիլիս
| Քաղաք | |
|---|---|
| Քիլիս | |
| արաբերէն՝ كِلِّز | |
|
| |
| Երկիր |
|
| Ներքին բաժանում | Karapınar? |
| Տարածութիւն | 610 քմ² |
| ԲԾՄ | 632 մեթր |
| Բնակչութիւն | 112 187 մարդ (2022) |
| Փոստային ցուցանիշ | 79000 |
| Շրջագայութեան պետ-համարագիր | 79 |
| Պաշտօնական կայքէջ | Lua error in Մոդուլ:Wikidata at line 1072: attempt to call field 'formatUrlSingle' (a nil value). |
Քիլիս, դաշտային Կիլիկիոյ այս քաղաքը կը գտնուի սուրիական Հալէպ քաղաքէն 60քմ հիւսիս՝ Հալէպի եւ Այնթապի ճիշտ մէջտեղը[2]: Հնագոյն ժամանակներէն ի վեր եղած է հայաբնակ:
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մինչեւ 1915 ունէր 5250 հայ առաքելական, 327 հայ կաթողիկէ եւ 342 հայ բողոքական բնակչութիւն, որուն կը պատկանէին տնտեսական, առողջապահական, կրթական լծակները: Հայերը գլխաւորաբար զբաղած են արհեստներով, առեւտուրով, ձիթապտուղի իւղի արդիւնահանմամբ:
Ընդարձակ արտեր ու այգիներ ունի Քիլիս, եւ կ՚արտադրէ ցորեն, գարի, ոսպ, սիսեռ, բամբակ, շուշմայ, չամիչ, գինի, օղի եւ ձէթ[2]։
Հայերու տեղահանութիւնն սկսաւ 1915 թուականի Յունիս 28-ին: Սահմանամերձ ըլլալուն պատճառով հայերը ենթարկուեցան համեմատաբար «մեղմ» եղեռնի՝ նահատակուեցաւ «ընդամէնը» 1500 հոգի:
Տէր-Զօր աքսորուածները ամբողջովին ջարդուեցան, մնացեալը տեղահանութենէն վերադարձան, սակայն 1921-ի ֆրանս-թրքական պայմանագիրի կնքումէն ետք, երբ Քիլիս անցաւ Թուրքիոյ, հայերն ստիպուած գաղթեցին Հալէպ:
Իսկ 1925-ի թրքական իշխանութիւնները պայթեցուցին 1873-ի օծուած Ս. Յովհաննէս հոյակերտ եկեղեցին, ինչով վերացաւ հայութեան վերջին հետքը[3]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ GEOnet Names Server — 2018.
- 1 2 «Տեղեկագիր այրիախնամ յանձնաժողովի - Է. Քիլիս»։ digilib.aua.am։ արտագրուած է՝ 2023-03-25
- ↑ «Արեւմտեան Հայաստան․ Քիլիս»։ Western Armenia TV (wa-WA)։ 2023-02-18։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2023-03-24-ին։ արտագրուած է՝ 2023-03-25