Քարլոս Սայադեան
Քարլոս Սայադեան | |
---|---|
Ծնած է | 17 Փետրուար 1948 (76 տարեկան) |
Ծննդավայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
Քաղաքացիութիւն | Հայաստան |
Ուսումնավայր |
Հայկական պետական մանկավարժական համալսարան (1969), Յակոբ Կոճոյեանի անուան գեղարուեստի դպրոց Փանոս Թէրլեմէզեանի անուան գեղարուեստի ուսումնարան Երեւանի Պետական Գեղարուեստաթատերական հիմնարկ |
Մասնագիտութիւն | գեղանկարիչ |
Անդամութիւն | Հայաստանի Նկարիչներու Միութիւն |
Կայքէջ | carlossayadyan.com |
Քարլոս Սայադեան (17 Փետրուար 1948, Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն), հայ գեղանկարիչ։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Երեւան։ Երեւանի մէջ կատարելագործած իր արուեստը: 1959 -1964 թուականներուն սորված է Յակոբ Կոջոյեանի Անուան Գեղարուեստի դպրոցը։ 1968 թուականին աւարտած է Երեւանի Գեղարուեստի Ուսումնարանը, 1975 թուականին՝ Երեւանի Գեղարուեստա-թատերական Հիմնարկը։
1979 թուականէն Հայաստանի Նկարիչներու Միութեան անդամ է։
Ցուցահանդէսներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Անհատական ցուցահանդէսներով հանդէս եկած է Երեւանի, Մոսկուայի, Ամերիկայի, Ծոցի շրջանի եւ Եւրոպայի տարբեր քաղաքներուն մէջ:
Անոր գործերը կը ցուցադրուին Հայաստանի, Մոսկուայի, Ռումանիոյ, Իտալիոյ, Յունաստանի, Լիւքսամպուրկի եւ Փարիզի թանգարաններուն մէջ[1]:
Լիբանանի մէջ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արուեստագէտը Լիբանանի մէջ իր առաջին անհատական ցուցահանդէսով, 20, Փետրուար 2014-ին, ներկայացուցած է տարբեր չափերով 38 գործեր` իւղաներկ եւ փասթել[2]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, 2-րդ հատոր, Երեւան, 2007։
- ↑ «Այսօր Բացումը Կը Կատարուի Վաստակաւոր Արուեստագէտ Քարլոս Սայադեանի Ցուցահանդէսին - Aztag Daily»։ archive.aztagdaily.com։ արտագրուած է՝ 2024-08-07