Լիւքսամպուրկ
Լիւքսամպուրկ | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Կը ներառնէ | Դիկիրխ?, Grevenmacher District?, Լյուքսեմբուրգ?, Canton of Capellen?, Canton of Clervaux?, Canton of Diekirch?, Canton of Echternach?, Canton of Esch-sur-Alzette?, Canton of Grevenmacher?, Լյուքսեմբուրգ?, Canton of Mersch?, Canton of Redange?, Canton of Remich?, Canton of Vianden? եւ Canton of Wiltz? | ||||
Պետական լեզու | լյուքսեմբուրգերեն?, Ֆրանսերէն եւ գերմաներէն | ||||
Մայրաքաղաք | Լյուքսեմբուրգ? | ||||
Օրէնսդիր մարմին | Chamber of Deputies? | ||||
Երկրի ղեկավար | Հենրի Ալբերտ? | ||||
Կառավարութեան ղեկավար | Քսավյե Բետել? | ||||
Ազգաբնակչութիւն | 672 050 մարդ (1 Յունուար 2024) | ||||
Օրհներգ | Լյուքսեմբուրգի օրհներգ? | ||||
Հիմնադրուած է | 1815 թ. | ||||
Արժոյթ |
Եւրօ | ||||
Ժամային համակարգ | UTC+1 | ||||
Հեռաձայնային համակարգ | +352 | ||||
Համացանցի յղում | .lu? | ||||
Մարդկային ներուժի զարգացման թիւ | 0,93[1] | ||||
luxembourg.public.lu(ֆր.)(անգլերէն)(գերմ.) |
Լիւքսամպուրկ (ֆրանս. Luxembourg, գերմ. Luxemburg), Լիւքսամպուրկի Մեծ Դքսութիւն (Grand-Duche de Luxembourg), պետութիւն Արեւմտեան Եւրոպայի մէջ։ Սահմանակից է Ֆրանսայի, Պելճիքային եւ Գերմանիոյ։ Տարածութիւնը 2,6 հզ. քմ2 է, բնակչութիւնը՝ 526,510[2] (2015)։ Մայրաքաղաքը՝ Լիւքսամպուրկ։ Վարչականօրէն կը բաժնուի 3 շրջաններու։
Պատմական Ակնարկ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հռոմէական կայսրութեան ընթացքին, Լիւքսամպուրկ ներառուած է Պելճիքա-Փրիմա ծայրագաւառին մէջ, իսկ վաղ միջնադարուն՝ Ֆրանսական թագաւորութեան կազմին մէջ։ Ժ.դարէն սկսեալ, Լիւքսամպուրկի տարածքը եղած է Լիւքսամպուրկի կոմսութեան, իսկ ԺԴ. դարէն՝ Լիւքսամպուրկի դքսութեան բաղկացուցիչ մասը։ ԺԶ. դարուն, Նիտըրլենտական ազնուական յեղափոխութենէն ետք մնացած է սպանական Նիտըրլենտի, իսկ 1714-էն՝ Աւստրիական Նիտըրլենտի կազմին մէջ։ 1794-ին Լիւքսամպուրկ նուաճած է Ֆրանսան։ 1814-1815 թուականներուն Վիեննայի քոնկրեսի որոշումով կազմուած է Լիւքսամպուրկի դքսութիւնը՝ Գերմանական միութեան կազմին մէջ, բայց կառավարած է Նիտըրլենտի թագաւորը՝ անձնական միապետական կարգով (վերջինս դադրած է 1890-ին)։ Լիւքսամպուրկի սահմանները հաստատուած են 1839-ին՝ Պելճիքա-Նիտըրլենտական պայմանագիրով։ 1842-ին Լիւքսամպուրկ միացած է Գերմանական մաքսային միութեան։ Վերջինիս վերացումէն (1866) ետք, տէրութիւններու 1867-ի Լոնտոնի վեհաժողովին, Լիւքսամպուրկ կը յայտարարուի «ընդմիշտ չէզոք» պետութիւն։ Առաջին համաշխարհային պատերազմին Լիւքսամպուրկը գրաւած են գերմանական զօրքերը։ 10 Մայիս 1940-ին Լիւքսամպուրկ գրաւած է ֆաշիստական Գերմանիան։ Լիւքսամպուրկ ազատագրուած է Փետրուար 1945-ին։ 1948-ին Լիւքսամպուրկի սահմանադրութենէն հանած է անոր չէզոքութեան մասին յօդուածը։ Լիւքսամպուրկ 1949-ին մտած է Հիւսիս-Ատլանտեան դաշնագիրի կազմակերպութեան (ՆԱՏՕ) մէջ։ Լիւքսամպուրկ Ածուխի եւ պողպատի եւրոպական միաւորման (1951-էն), Եւրոպական տնտեսական համագործակցութեան (1957-էն) մասնակից է։ Յետպատերազմեան տարիներուն Լիւքսամպուրկը կառավարող շրջանները կը վարեն ԱՄՆ-ի, Ֆրանսայի եւ Գերմանիոյ հետ տնտեսական եւ քաղաքական միութիւնը ամրապնդելու ընթացք։ Լիւքսամպուրկի յառաջադիմական ուժերը, Լիւքսամպուրկի կոմկուսի գլխաւորութեամբ, գործօն պայքար կը մղեն խաղաղութեան, եւրոպական անվտանգութեան ամրապնդման, Լիւքսամպուրկի աւանդական չէզոքութեան քաղաքականութեան վերադարձնելու, աշխատաւորներու ընկերային ու դեմոկրատական իրաւունքները։
Պետական Համակարգ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լիւքսամպուրկ սահմանադրական միապետութիւն է։ Գործող սահմանադրութիւնը ընդունուած է 1868-ին (բազմիցս փոփոխութեան ենթարկուած)։ Պետութեան գլուխը՝ մեծ դուքսն է, որ միանձնեայ կ'իրականացնէ գործադիր իշխանութիւնը։ Ան նաեւ կը ղեկավարէ զինուած ուժերը։ Բարձրագոյն օրէնսդիր մարմինը միապալատ խորհրդարանն է։ Ընտրական իրաւունք ունին 18 տարեկանը լրացուցած բոլոր քաղաքացիները։ Պետութեան գործադիր մարմինը կառավարութիւնն է։ Կառավարումը վարչական շրջաններուն մէջ կ'իրականացնեն բարձրաստիճան պաշտօնեաներ (commissar), գաւառներուն մէջ՝ քաղաքապետեր (Bürgermeister)։ Դատական համակարգը կ'ընդգրկէ՝ Գերագոյն դատարանը, հաշտարար դատաւորները, իրաւական հարցերով զբաղող խորհրդակցական մարմինն ու վարչական բարձրագոյն դատարանը (Պետական խորհուրդ)։
Բնութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լիւքսամպուրկի հիւսիսը կը զբաղեցնեն Արտեններու եւ Հռենոսեան թերթաքարային լեռներու ճիւղաւորումները (400-500 մեթր բարձրութեամբ)։ Հարաւը՝ կը գտնուին բարձրադիր հարթավայրեր (300-400 մեթր)՝ հարուստ երկաթի հանքաքարով, թերթաքարով, կրաքարով եւ հանքային աղբիւրներով։
Կլիմայ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կլիման բարեխառն է, անցումային՝ ծովայինէն ցամաքայինի։ իւնուարին միջին ջերմաստիճանը 0°C-էն 2°C է, իւլիսին՝ 17°C, տարեկան տեղումները՝ 700-850 մմ։
Ներքին ջուրեր եւ հողեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գետային ցանցը խիտ է, կը պատկանի Մոզել գետի աւազանին։ Կը գերակշռեն գորշ անտառային հողերը։ Տարածքին 1/3-ը կը զբաղեցնեն անտառները։
Տնտեսութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լիւքսամպուրկ զարգացած գործարանային երկիր մըն է, ուր կը տիրապետէ արտասահմանեան դրամագլուխը (ֆրանսական, Պելճիքական եւ այլն)։ Համախառն Ներքին Արդիւնքի աւելի քան 87,7%-ը (2014) կու տայ Սպասարկման ոլորտը[3]։
Արդիւնաբերութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արդիւնաբերութիւնը կու տայ համախառն ներքին արդիւնքին շուրջ 12%-ը։ Արդիւնաբերութեան բնորոշ են համակեդրոնացման բարձր աստիճանը եւ արտադրանքի մեծ չափերու հասնող արտահանութիւնը։ Մետալուրգիայի մէջ կ'օգտագործուին ինչպէս տեղական, այնպէս ալ ներմուծուող երկաթի հանքաքարը (գլխաւորաբար Ֆրանսայէն), քարածուխը եւ կոքսը (Գերմանիայէն)։ Մետալուրգիական գլխաւոր կոմբինատները տեղաբաշխուած են հանքահորերու մօտ եւ Լիւքսամպուրկի արուարձաններուն մէջ։ Կան, Մեքենաշինական, քիմիական, սնունդի,սիմենթի եւ խեցեգործական արդիւնաբերութեան ձեռնարկութիւններ։
Գիւղատնտեսութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գիւղատնտեսութիւնը կու տայ համախառն ներքին արդիւնքին շուրջ 0.3%-ը։ Կը մշակեն ցորեն, գարի, վարսակ, գետնախնձոր, ճակնդեղ։ Հովիտներուն մէջ զարգացած է պտղաբուծութիւնը եւ խաղողագործութիւնը։
Փոխադրամիջոցներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Երկաթուղիին երկարութիւնը 275 քմ է: Լիւքսամպուրկի փոխադրական համակարգը ամբողջութեամբ ելեկտրոնային է։ Լիւքսամպուրկէն կ'անցնին անդրեւրոպական երկաթուղիները։ Ճամբաներուն երկայնքը 2,899 քմ է։ Կը նաւարկեն Մոգել գետին վրայ։
Արտաքին Առեւտուր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կ'արտահանեն պողպատեայ գլաններ, ֆոսֆորային պարարտանիւթ, սիմենթ, փայտանիւթ, ելեկտրականութիւն, կը ներմուծեն՝ քարածուխ, կոքս, երկաթի հանքաքար, մեքենաներ եւ սարքաւորումներ, նաւթամթերքներ, հիւսուածեղէն եւ հացահատիկ։ Դրամական միաւորը Եւրօ-ն է։
Բնակչութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բնակչութեան 1960-2024 թուականների վիճակագրություն | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
|
|
|
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Human Development Report — Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր, 2022.
- ↑ «Լիւքսամպուրկի բնակչութիւնը 2015-ին»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-03-20-ին։ արտագրուած է՝ 2021-08-09
- ↑ «Լիւքսամպուրկի Տնտեսութիւն»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2015-11-17-ին։ արտագրուած է՝ 2021-08-12
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 4,17 4,18 4,19 4,20 4,21 4,22 4,23 4,24 4,25 4,26 4,27 4,28 4,29 4,30 4,31 4,32 4,33 4,34 4,35 4,36 4,37 4,38 4,39 4,40 4,41 4,42 4,43 4,44 4,45 4,46 4,47 4,48 4,49 4,50 4,51 4,52 4,53 Համաշխարհային բանկի տվյալների բազա — Համաշխարհային Դրամատուն.
- ↑ Համաշխարհային բանկի տվյալների բազա — Համաշխարհային Դրամատուն.
- ↑ https://statistiques.public.lu/fr/actualites/population/population/2020/04/20200401/index.html
- ↑ https://statistiques.public.lu/fr/actualites/population/population/2021/04/20210401/index.html
- ↑ https://statistiques.public.lu/fr/actualites/population/population/2022/04/20220411.html