Փլանք
Փլանք կամ Shock-ը մարմնի կարեւոր անդամներու բնախօսական գործունէութիւններու (Physiologic) խանգարումն է, տկարացումը, եւ փլուզումը:
Խմբաւորում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Փլանքը կը յառաջանայ տարբեր խմբաւորումներով՝ նկատի առնելով իւրաքանչիւրին ախտապատճառը: Կան չորս տեսակ փլանքներ, որոնք են հետեւեալները.
- Ենթածաւալային Փլանք (Hypovolemic Shock)
- Նեխային Փլանք (Septic Shock)
- Նեարդածին Փլանք (Neurogenic Shock)
- Գերզգայնութեան Հակադարձութեան Փլանք (Anaphylactic Shock)
Ախտապատճառներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Փլանքի իւրաքանչիւր խմբաւորումը կը յառաջանայ տարբեր տեսակի ախտապատճառներով:
Ենթածաւալային Փլանք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ենթածաւալային փլանքը կը յատկանշուի ներանօթային ծաւալի նուազումով: Անոր ախտապաճտառներն են հետեւեալները.
Սիրտի Հիւանդութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սրտի տարբեր հիւանդութիւններու պատճառով արիւնը բնական կերպով չի հասնիր մարմնին տարբեր անդամներուն, եւ հետեւաբար բաւարար չափով թթուակին եւ սննդանիւթ չեն հասնիր այս անդամներուն: Սրտի հիւանդութիւններն են հետեւեալները.
- Սիրտի փորոքներու զարկերակային լայնացում
- Սիրտի փականներու անբնական վիճակ եւ գործելակերպ
- Սիրտի մայր զարկերակի յառաջացած նեղացում
- Սիրտի անկանոն եւ արագ զարկ
- Սիրտկի կանք եւ Սիրտի կաթուած՝ որ կը յայտնուի սրտի պսակաձեւ զարկերակներու խցումով
Բացայայտ Արիւնահոսութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բացայայտ արիւնահոսութեան պատճառներն են հետեւեալները.
- Վիրաբուժական գործողութեան ընթացքին պատահական վնաս
- Ստամոքսային խոց
- Մայր զարկերակի սահմանափակ լայնացում
- Արիւնահոսութեան հիւանդութիւններ
- Մեծ զարկերակներու վնաս-հարուած, օրինակ՝ քնային (carotid) եւ ազդրային (femoral) զարկերակներու վնաս
Թաքուն Արիւնահոսութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թաքուն արիւնահոսութեան պատճառներն են հետեւեալները.
- Արտա-արգանդային յղութեան (Ectopic pregnancy) ընթացքին պատահած արիւնահոսութիւն
- Փայծաղի պայթում (spleen rupture)
Ջրանուազում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ջրանուազումի պատճառներն են հետեւեալները.
- Ջուրի անբաւարար սպառում
- Փորհարութիւն
- Փսխունք
- Մորթի մեծածաւալ այրուածք
- Գերքրտնութիւն եւ արեւահարութիւն
- Շաքարախտի պատճառով առատ միզարձակութիւն եւ երիկամային որոշ հիւանդութիւններ, որոնց պատճառով տեղի կ՛ունենայ մեծ քանակով միզարձակում
Նեխային Փլանք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Նեխային փլանքը կը յառաջանաը հետեւեալ պատճառներով.
Մարմնական զանազան Բորբոքումի հիւանդութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մարմնական զանազան բորբոքումի հիւանդութիւնները ընդհանրապէս կը զարգանան մանրէական (bacterial) եւ ժահրային (viral) բրոբոքումներով: Յատկանշական են հետեւեալ հիւանդութիւնները.
- Թոքատապ
- Ուղեղաթաղանդաբորբ (meningitis)
- Որդանման ելունի-կոյր աղիքի սուր բորբոքում (appendicitis)
- Շարոյրի սուր բորբոքում (pancreatitis)
Մորթի մեծածաւալ այրուածք եւ բորբոքում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մորթի մեծածաւալ այրուածքի եւ բորբոքումներու ընթացքին, մարմինի զանազան անդամներու մանր զարկերակները կը խցուին՝ հոն կազմուած ախտաբանական փոքր խցիկներով (thrombi):
Այլ պատճառներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հիւանդանոց գտնուող հիւանդներուն՝ մանրէական վարակումներու պատճառով
- Շաքարախտաւորներ
- Լեարդի փճացում (liver cirrhosis)
- Արեան ճերմակ գնդիկներու չափազանց նուազում՝ խլիրդային դարմանումի ընթացքին
Նեարդածին Փլանք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Նեարդածին փլանքը տեղի կ՛ունենայ կեդրոնաջղային դրութեան (CNS-Central Nervous System) զանազան տեսակի հարուածներով եւ վնասներով: Յատկանշական դեր ունի մանաւանդ ողնայարի եւ ողնածուծի հարուած-վնասը, որուն պատճառով արեան կուտակում տեղի կ՛ունենայ սրունքներու եւ ոտքերուն մէջ, եւ ինչպէս նաեւ զարկերակային ճնշումի նուազում:
Գերզգայնութեան Հակադարձութեան Փլանք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գերզգայնութեան հակադարձութեան փլանքը հետեւանքն է կարգ մը նիւթերու դէմ մարմնին ունեցած գերզգայնութեան, որոնցմէ են հետեւեալները.
- Որոշ դեղեր
- Պատուաստներ
- Խայթոցներ
- Կարգ մը սննդանիւթեր, օրինակ՝ պիստակ, հաւկիթ եւ ծովային կերակուրներ
- Արեան փոխներարկման անհամատեղելիութիւն
Այս ախտապատճառներուն գոյութեան պատճառով՝ մարմնին մէջ կ՛արտադրուին histamine եւ այլ նիւթեր, որոնք կը կծկեն թոքացնցուղներու պատերուն բարակ մկանները եւ ցնցուղներու նեղացում կ՛առաջացնեն:
Ախտանշաններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ենթածաւալային Փլանք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ենթածաւալային փլանքի ախտանշաններն են հետեւեալները.
- Մորթի զարկերակիկներու նեղացում (vasoconstriction)
- Մարմնի ջերմութեան նուազում եւ մսկոտութիւն
- Ոտքերու եւ ձեռքերու մորթի տժգնութիւն, պաղութիւն եւ կպչութիւն (clammy)
- Եղունցներու, ականջի բլթակներու եւ քիթի կապտութիւն
- Սրտի արագ եւ տկար զարկ
- Արագ շնչառութիւն եւ շնչահեղձութիւն
- Զարկերակային ճնշումի նուազում
- Նողկանք եւ փսխունք
- Ծարաւի զգացում
- Շուարած վիճակ
- Անհանդարտութիւն եւ ջղագրգռութիւն
- Մահաքուն (Coma)
Արեան կորուտի պատճառով յառաջացած ախտանշանները կը հիմնուած կորսուած արեան քանակի հիման վրայ:
- Արեան 20 տոկոսի կորուստով տեսնուած ախտանշաններեն են՝
- Պաղի զգացում
- Ոտքի կեցած վիճակով զարկերակային ճնշումի եւ սրտի զարկի նուազում
- Պաղ եւ կպչուն մորթ
- Խիտ մէզ
- Արեան 20-40 տոկոսի կորուստով տեսնուած ախտանշաններն են՝
- Ծարաւ
- Խիզի ենթամորթային զարկերակներու անյայտացում
- Մէզի նուազում
- Արեան 40 սոկոսէն աւելի կորուստով տեսնուած ախտանշաններն են՝
- րագ եւ խորունկ շնչառութիւն
- Սրտի անկանոն եւ տկար զարկ
- սրտի անբաւարար աշխատանք
- Սրտի կանգ
Նեարդածին Փլանք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Նեարդածին փլանքի ախտանշաններն են հետեւեալները.
- Սրտի զարկի եւ զարկերակային ճնշումի նուազում
- Գլխացաւ
- Մորթի չորութիւն
- Ջերմութիւն
- Ուղեղային կամ ողնածուծային հարուածի ջղայնական փոփոխութիւններ
Գերզգայնութեան Հակադարձութեան Փլանք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գերզգայնութեան հակադարձութեան փլանքի պարագային, բոլոր այլ ախտանշաններուն կողքին գոյութիւն ունին նաեւ այլ ախտանշաններ, որոնցմէ ե հետեւեալները.
- Քերուըտուք
- Մորթային ցան եւ կարմրութիւն
- Շնչասլոց (Stridor)
- Փոնքտուք
- Քիթի հոսք
- Փորի պրկում եւ ցաւ
- Նողկանք
- Փսխունք
Ախտանշանները կրնան աւելի զարգանալ, որոնցմէ են.
- Շնչահեղձութիւն՝ վերի շնչարական խողովակներու նեղացում-խցում եւ ջրակուտակում (edema)
- Գլխապտոյտ
- Կապտութիւն
- Նուաղում (Syncopy)
- Մարմնական մկանային ցնցումներ
- Մահ
Ախտաճանաչում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Փլանքի ախտաճանաչումի բացայայտօրէն կը տեսնուի իր ախտանշաններով, սակայն անոր կողքին կը կատարուին նաեւ զանազան տեսակի քննութիւններ, որոնցմէ են հետեւեալները.
- Արեան եւ մէզի զանազան տեսակի տարալուծարանային քննութիւններ
- Ուղեղի եւ ողնածուծի նկարումներ
- Սիրտի ու թոքերու մանրամասն քննութիւններ
Դարմանումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Փլանքի դարմանումը կը կատարուի հիւանդանոցին մէջ եւ ունի երկու հանգրուաններ:
Անմիջական եւ շտապ դարմանամիջոցներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ենթածաւալային փլանքի պարագային
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Վերահաստատել սիրտին զարկը եւ ամխատանքը, սրտային վերակենդանաձում կատարելով (cardiac resuscitation).
- Օգնել եւ վերահաստատել շնչառութիւնը՝ կիրարել թթուածինով հարուստ արհեստական շնչառութիւն եւ կատարել ներփողանցում (Intubation) ըստ պահանջքի.
- Արիւնահոսութեան պարագային շտապ կասեցնել զայն.
- Ներարկել ներերակային հեղուկներ եւ արիւն.
- Ծածկոցով ծածկել հիւանդը որպէսզի ան վերագտնէ իր մարմնին բնական ջերմութիւնը:
- Կարգաւորել զարկերակային ճնշումը՝ որոշ դեղերու գործածութեամբ:
Նեխային Փլանքի Դարմանում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Նեխային փլանքի դարմանումը նաեւ կը կարօտի հետեւեալ միջոցներուն.
- Հակամանրէական դեղեր
- Թարախակոյտի բացում եւ մաքրութիւն
- Ներանօթային ծաւալի բարելաւում
- Խտացուած կարմիր գնդիկներու ներարկում
- Արուեստական շնչառութիւն
Գերզգայնութեան Հակադարձութեան Փլանքի Դարմանում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գերզգայնութեան Հակադարձութեան Փլանքի Դարմանումը այլ դարմանամիջոցներէ առաջ կը պարտադրէ հետեւեալ միջոցները.
- Շտապ epinephrine-ի ներմկանային ներմկանային կամ ներերակային սրսկում: Յաճախ շնչահեղձութիւնը առաջին եւ արագօրէն յայտուած ախտանշանն է, որ կը պարտադրէ շտապ epinephrine-ի սրսկում:
- Շնչառական օժանդակութիւն եւ թթուածինի ներարկում.
- Antihistamine-ի եւ cortisone-ի ներարկում.
Նեարդածին Փլանքի Դարմանում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Նեարդածին փլանի շտապ դարմանամիջոցները նոյնանման են վերոյիշեալ դարմանամիջոցներուն:
Հիմնական եւ Ախտապատճառներու Դարմանամիջոց
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Փլանքի իւրաքանչիւր տեսակի համապատասխան դարմանամիջոցը կը կատարուի անոր ախտապատճառները ախտաճանաչելէ ետք:
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Բժիշկին Դ. Խօսքը», Բժիշկ Կարպիս Հապոյեան, Հրտրկ. Կաթողիկոսութեան Հայոց Մեծի Տանն Կիլիկիոյ, Անթիլիաս-Լիբանան, 12 Մայիս 2014, էջ 74-78: