Փինիոս (Թեսալիա)
Փինիոս | |
---|---|
Πηνειός | |
Բնութագիր | |
Ջրահոսք | |
Ակունք | Փինտոս |
Գետաբերան | Էգէական ծով |
Տեղակայում | |
Փինիոս գետին հոսքը քարտէսին վրայ | |
Երկիր | Յունաստան |
Փինիոս (յուն․՝ Πηνειός (Θεσσαλία)), Թեսալիա շրջանի գետ, Յունաստան։ Կը բխի Փինտոս լենռաշղթայէն եւ կը թափի Էգէական ծովուն մէջ։
Տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գետին երկայնքը 216քլ․ է։ Կը բխի Փինտոս լեռնաշղթայէն եւ կը հոսի դէպի արեւելք։ Հոսքին ընթացքին, գետը կ՛ընդունի արեւմտեան Թեսալիային բոլոր գետակներուն ջուրերը։ Կը ճեղքէ Քալամպաքայի նեղ անցքերը, կը հասնի Թեսալիքօ դաշտը, ուր կը ճեղքէ Թեմպի հովիտը՝ ծանօթ որպէս «Քիլատա թոն Թեմպոն» Κοιλάδα των Τεμπών (Ողիմպոս եւ Օսա լեռներուն միջեւ) եւ կը թափի Էգէական ծովը կազմելով Սթոմիօ բնակավայրին մօտ Փինիոսի Տելթան։ Հովիտին մէջտեղը կը գտնուի Այիա Փարասքեւի եկեղեցին՝ կառուցուած 1910-ին։ Եկեղեցին հասանելի է ոտանցիկ կայմապարան կախուած կամուրջին միջոցով․ կամուրջը կառուցուած է 1960-ին Փաւլոս Միլոնաս ճարտարապետին կողմէ։
Փինիոսին գլխաւոր հարկատուներն են Թիթարիսիոս, Էնիփէաս, Քալեծիս, Լիթէոս։
Պելոպոնեսի մէջ կը հոսի համանուն Փինիոս գետը։
Գետը յունական դիցաբանութեան մէջ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Յունական դիցաբանութեան մէջ, Փինիոս Ովկիանոսին եւ Թիթիային մանչ զաւակը եղած է։