Jump to content

Տմիթրի Ուզնաձէ

Տիմիթրի Ուզնաձէ
վրաց.՝ დიმიტრი ნიკოლოზის ძე უზნაძე
Ծննդեան անուն վրաց.՝ დიმიტრი უზნაძე
Ծնած է 20 Դեկտեմբեր 1886
Ծննդավայր Իմերեթի մարզ
Մահացած է 12 Հոկտեմբեր 1950 (63 տարեկան)
Մահուան վայր Թիֆլիս, Խորհրդային Միութիւն[1]
Քաղաքացիութիւն Վրաստան
Ուսումնավայր Լայփցիկի Համալսարան
Հալլե-Վիտենբերգի համալսարան?
Խարկովի ազգային համալսարան
Մասնագիտութիւն փիլիսոփայ, համալսարանի պարոն եւ հոգեբան
Աշխատավայր Թիֆլիսի Պետական Համալսարան
Անդամութիւն Վրաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիա

Տիմիթրի Նիկոլայի Ուզնաձէ (վրաց.՝ დიმიტრი უზნაძე, 20 Դեկտեմբեր 1886 Սաքարա (ներկայիս՝ Զեստափոնի շրջանը, Վրաստան) — 12 Հոկտեմբեր 1950, Թպիլիսի), վրացի խորհրդային հոգեբան եւ փիլիսոփայ։ Մշակած է դիրքորոշման ընդհանուր հոգեբանական տեսութիւնը։

Տիմիթրի Ուզնաձէ ծնած է 1886 թուականին Դեկտեմբեր 20-ին Սաքարա գիւղին մէջ։ 1905 թուականի յեղափոխութեանը մասնակցելու պատճառով հեռացուած է դպրոցէն։ Նոյն թուականին մեկնած է Զուիյցարիա, ապա Գերմանիա։ Կրթութիւնը ստացած է Լայպցիկի (1909) ու Խարկվի մէջ (1913): Հայրենիք վերադառնալէն ետք՝ 1915-1917 թուականներուն, զբաղուած է մանկաւարժական գործունեութեամբ[2]: Թիբիլիսիի պետական համալսարանի հիմնադիրներէն մէկն է ու այդ համալսարանի պարոն է (1918): Այնտեղ ստեղծած է հոգեբանութեան բաժին։ Վրաստանի Գիտութիւններու ակադէմիայի հոգեբանութեան տնօրէնն է[3] եւ Վրաստանի ԳԱ ակադէմիկոս (1941): 1946 թուականին ստացած է Վրաստանի գիտութիւններու վաստակաւոր գործչի տիտղոսը[2]:

Տիմիթրի Ուզնաձէ մահացած է 1950 թուականի Հոկտեմբեր 12-ին Թիբիլիսի մէջ։ Թաղուած է Թիբիլիսիի պետական համալսարանի բակին մէջ[2]:

Աշխատութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Տիմիթրի Ուզնաձէ հեղինակած է «Դիրքորոշման հոգեբանութեան հիմնական դրոյթները» (1961) եւ «Դիրքորոշման հոգեբանութեան փորձարարական հիմունքներ» (1966) ախատութիւնները, որոնք կը ներկայացուին ու կը հիմնաւորուին դիրքորոշման՝ որպէս սուբյեկտի ու օբյեկտի միջեւ եղած սահմանի հասկացութիւնը։ Ի յայտ գալով սուբյեկտի պահանջմունքի ու անոր բաւարարման օբյեկտիւ իրաւիճակի հակադրութեան պայմաններուն՝ դիրքորոշումը, ըստ Ուզնաձէի, սուբյեկտի ամբողջական, չտարբերակուած վիճակ է, որ կը նախորդէ իրականութիւնը։

  • Die metaphysische Weltanschauung W. Ssolowiows mit orientierendem Überblick seiner Erkenntnistheorie, Halle/Saale, 1909.
  • Ընդհանուր հոգեբանութիւն, 1940 (վերահրատարակվել է 2004 թուականին):
  • Դիրքորոշման հոգեբանութեան փորձարարական հիմունքներ, 1949:
  • Психологические исследования. — М., 1966.

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. Узнадзе Дмитрий Николаевич // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Georgy Ketchuashvili2։ «Dimitri Uznadze (1886–1950)»։ PROSPECTS: the quarterly review of comparative education vol. 24, no.3/4, 1994, p. 687–701։ UNESCO: International Bureau of Education։ արտագրուած է՝ 2010-01-31 
  3. «History of I. Javakhishvili Tbilisi State University (TSU)»։ Tbilisi State University։ արտագրուած է՝ 2010-01-31 

Արտաքին յղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]