Տիրան Երկանեան
Արտաքին տեսք
| Տիրան Երկանեան | |
|---|---|
| Ծնած է | 17 Նոյեմբեր 1891[1] |
| Ծննդավայր | Կարին, Էրզրումի վիլայէթ, Օսմանեան Կայսրութիւն[1] |
| Մահացած է | 25 Մարտ 1963[1] (71 տարեկանին) |
| Մահուան վայր | Երեւան, Խորհրդային Միութիւն[1] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[1] |
| Ուսումնավայր | Ներսիսեան դպրոց[1] և Վխուտեին?[1] |
| Երկեր/Գլխաւոր գործ | Մոսկվա կինոթատրոն[1] և Բնակելի տուն Սինթետիկ կաուչուկի գործարանի? |
| Մասնագիտութիւն | ճարտարապետ |
Տիրան Միսաք Երկանեան (17 Նոյեմբեր 1891[1], Կարին, Էրզրումի վիլայէթ, Օսմանեան Կայսրութիւն[1] - 25 Մարտ 1963[1], Երեւան, Խորհրդային Միութիւն[1]), ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակաւոր շինարար (1962)։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Սորված է Թիֆլիսի Ներսիսեան դպրոցին մէջ, 1912-ին աւարտած է նկարչական դպրոցը, 1928-ին՝ Մոսկուայի Վխուտեին-ը
- Հայաստանի մէջ Պրոլետարական ճարտարապետներու կազմակերպութեան հիմնադիր-անդամներէն է (1929)
- 1944-1952-ններուն Հայպետնախագիծ հիմնարկի քաղաքական կառոյցներու նախագծման բաժինի վարիչ
- 1931-1941-ներուն՝ ԵՊՀ եւ շինարարական դպրոցի դասախօս[2][3]
Ստեղծագործական Ուղի
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Երկանեանի Նախագիծերով կառուցուած են`
- Երեւանի քիմիական գործարանի բնակելի թաղամասը Հանրապետութեան եւ Վարդանանց փողոցներու անկիւնին մէջ, 1934
- Մոսկուա կինոթատրոնը, 1935-1937
- Բժշկական ուսումնարանը Կորիւնի փողոցին մէջ, 1938
- Երեւանի թիւ 6 հիւանդանոցը, 1959
- Սպիտակի շաքարի գործարանը, 1940
- Գիւմրիի տրիկոտաժի ֆաբրիկան, 1946
- Գիւմրիի անկախութեան հրապարակի վարչական շէնքերու համակառոյցը, 1952-1954
- Փարաքարի գինիի գործարանը, 1947
- Ջերմուկի լոգանքի եւ թիւ 1 առողջարանի շէնքերը, 1950
- Կինոթատրոններ՝ Դիլիջանի մէջ, 1939, Ալավերդիի մէջ՝ 1941
Արտաքին Յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ճարտարապետ Տիրան Երկանյան
- Դոլուխանյան Լ. Կ, 2012, Ճարտարապետ Տիրան Երկանյան Archived 2017-05-09 at the Wayback Machine.
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երեւան, 2005
- ↑ Ерканян Тиран Мисакович[permanent dead link]