Jump to content

Վիգէն Խեչումեան

Վիգէն Խեչումեան
Ծնած է 15 Դեկտեմբեր 1916(1916-12-15)[1][2]
Ծննդավայր Երեւան, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[1][2]
Մահացած է 17 Ապրիլ 1975(1975-04-17)[1][2] (58 տարեկանին)
Մահուան վայր Երեւան, Խորհրդային Միութիւն[1][2]
Քաղաքացիութիւն  Ռուսական Կայսրութիւն և  Խորհրդային Միութիւն
Ազգութիւն Հայ[1]
Ուսումնավայր Երեւանի Պետական Համալսարանի Պատմութեան Բաժանմունք[1]
Մասնագիտութիւն գրագէտ և թարգմանիչ
Աշխատավայր Մատենադարան[1] և Նորք[1]
Անդամութիւն Խորհրդային Հայաստանի Գրողներու Միութիւն
Կուսակցութիւն Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն[1]

Վիգէն Խեչումեան (15 Դեկտեմբեր 1916(1916-12-15)[1][2], Երեւան, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[1][2] - 17 Ապրիլ 1975(1975-04-17)[1][2], Երեւան, Խորհրդային Միութիւն[1][2]), հայ արձակագիր։

Կենսագրական գիծեր

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած է Երեւան։ 1938-1940ին աշխառած է Մատենադարանին մէջ։ 1940 թուականին աւարտած է Երեւանի պետական համալսարանի պատմութեան ճիւղը։

1940-1943ին ծառայած է խորհրդային բանակին մէջ ու մասնակցած՝ երկրորդ համաշխարհային պատերազմին։

1943-1956ին Մատենադարանի ձեռագրատան վարիչը եղած է։ Յետագային աշխատած է «Սովետական գրականութիւն» ամսագiրին մէջ իբրեւ փոխ-խմբագիր։

Աշխատութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Երկար տարիներ մշտական շփման մէջ եղած ըլլալով մեր հին ձեռագիրներուն հետ, Խեչումեան իր ընթերցումներն ու գիտելիքները օգտագործած է գրականութեան մէջ, ու թէեւ գրած է արդի նիւթերով գործեր, իր ամենէն յաջող գիրքերը նուիրուած են մեր միջնադարեան ժամանակներուն. «Իմ գրելիքը օր ու գիշերների մի զրոյց է հայոց հին գրչագիր մատեանների հետ, այդ գրքերի մասին մի գիրք գրոց… Այդ գրքերը երէկացած տարիների սրտաբաց նամակներ են` ուղղուած գալիքի եկուորներին»:

Խեչումեանի առաջին պատմուածքը լոյս տեսած է 1939-ին։ Իր ամենէն կարեւոր գործերը կը նկատուին․

  • «Զուարթնոց» պատմավէպը (1945),
  • «Գիրք պանդխտութեան» պատմուածքներու հատորը (1959),
  • «Գիրք լինելութեան» (1966) եւ «Գիրք մաքառման» (1968) վէպերը։
  • Յետմահու լոյս տեսած է «Գիրք գրոց» ակնարկներու ժողովածոն (1978)[3]։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
  2. 1 2 3 4 5 6 7 8 Հայկական համառոտ հանրագիտարանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
  3. «ՎԻԳԷՆ ԽԵՉՈՒՄԵԱՆ (ծնունդ՝ 15 Դեկտեմբեր, 1916)»։ Armenian Prelacy (en-US)։ 2023-12-14։ արտագրուած է՝ 2024-01-22
Այս յօդուածի նախնական տարբերակը կամ անկէ մաս մը վերցուած է Հայկական Սովետական Հանրագիտարանէն, որուն նիւթերը հրատարակուած են` Քրիէյթիվ Քամմընզ Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։