Վիգէն Գրիգորեան
Վիգէն Գրիգորեան | |
---|---|
Ծնած է | 8 Օգոստոս 1951 |
Ծննդավայր | Տող գիւղ, Հադրութի շրջան, Ազրպէյճանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
Մահացած է | 1993 |
Մահուան վայր | Լեռնային Ղարաբաղ |
Ուսումնավայր | Ազրպէյճանի Պետական Մանկավարժական Համալսարան |
Մասնագիտութիւն | քաղաքական գործիչ |
Վիգէն Գրիգորեան (Տողի Վիգէն, 8 Օգոստոս 1951, Տող գիւղ, Հադրութի շրջան, Ազրպէյճանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն - 1993, Լեռնային Ղարաբաղ), Արցախեան պատերազմի աշխոյժ մասնակիցներէն մին։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Հադրութ շրջանի Տող գիւղը:
Գիւղի միջնակարգ դպրոցը աւարտելէ ետք, 1972 թուականին աւարտած է Պաքուի Պետական Մանկավարժական համալսարանը, ապա աշխատած է Տողի միջնակարգ դպրոցին մէջ, իբրեւ Հայոց լեզուի ուսուցիչ:
1988 եղած է Հադրութի շրջանի ամենաաշխուժ գործիչներէն մէկը:
1991 թուականին Վիգէն կազմաւորած է «Վրէժ» կամաւորական ջոկատը[1], որ մեծ դեր կատարած է Հադրութի եւ շրջակայ շրջաններու հայ բնակչութեան պաշտպանութեան գործին մէջ:
1991-ին ընտրուած է ԼՂՀ Գերագոյն Խորհուրդի պատգամաւոր: Պաշտպանական բանակի կազմակերպումէն ետք, Տողի գումարտակի կազմին մէջ, իբրեւ գումարտակի շտապի պետ, մասնակցած է Հադրութի եւ Վարանդայի (Ֆիզուլի) ինքնապաշտպանական եւ ազատագրական գործողութիւններուն:
Նահատակուած է 5 Ապրիլ 1993-ին: Ամուսնացած էր, երեք զաւակի հայր[2]։
Պարգեւներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Յետմահու պարքեւատրուած է ԼՂՀ «Մարտական Խաչ» II աստիճանի շքանշանով[1]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 «Վիգէն Գրիգորեան «Վրէժ»»։ Radio YAN - Armenian Radio Station (en-US)։ 2012-04-09։ արտագրուած է՝ 2022-04-07
- ↑ «Գրիգորեան Վիգէն Սամուէլի»։ www.nankr.am։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2022-07-30-ին։ արտագրուած է՝ 2022-04-07