Վարազդատ Գազանճեան
| Վարազդատ Գազանճեան | |
|---|---|
| Ծնած է | 18 Մարտ 1879[1] |
| Ծննդավայր | Երզնկա, Էրզրումի վիլայէթ, Օսմանեան Կայսրութիւն[2] |
| Մահացած է | 19 Հոկտեմբեր 1974[1] (95 տարեկանին) |
| Մահուան վայր | Բելմոնտ, Միտըլսէքս Գաւառ, Մասսաչուսէթս, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[2] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Հարուըրտ Համալսարան և Harvard School of Dental Medicine? |
| Մասնագիտութիւն | պլաստիկ վիրաբույժ և վիրաբուժ |
| Աշխատավայր | Հարուըրտ Համալսարան |
Վարազդատ Գազանճեան (անգլերէն՝ Varaztad Kazanjian18 Մարտ 1879, Երզնկա - 19 Հոկտեմբեր 1974, Պոսթըն), հայազգի վիրաբոյժ։ «Փլասթիք վիրաբուժութեան հայր»ը։ Հարուըրտ համալսարանի փլասթիք վիրաբուժութեան առաջին փրոֆէսօր։[3][4][5]
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Վարազդատ Գազանճեանը ծնած է Երզնկա, 1879 թուականին[6]։ 1879-ին (հաւանաբար աւելի ուշ տարիքի) յաճախած է Սեբաստիոյ ֆրանսական Յիսուսեան միաբանութեան դպրոցը, այնուհետեւ տեղափոխուած է Սամսոն, ուր աշխատած է եղբօրը հետ, իսկ յետոյ՝ փոստային ծառայութեան մէջ[7]։ Փախչելով Համիտեան ջարդերէն՝ 1895-ի Հոկտեմբերին մեկնած է ԱՄՆ, հաստատուած՝ Մասաչուսեց նահանգի Ուուսթըր քաղաքը եւ աշխատած՝ մետաղալարի գործարանի մը մէջ[8]։
1900-ին, ստանալով ԱՄՆ քաղաքացիութիւն, Գազանճեանը 1902-1905 թուականներուն ուսանած է Հարվըրտի համալսարանին մէջ[9], իսկ 1921-ին արժանացած է դոկտորի աստիճանի։ 1915-1919 թուականներուն եղած է Հարվըրտի համալսարանի բժշկական բաժանմունքի ծնոտներու եւ դէմքի գլխաւոր վիրաբոյժը։
Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներուն կամաւորաբար միացած է Հարվըրտի բժշկական զօրախումբին[10]։ Հոն ան բուժած է խրամատներու մէջ տուժածներուն ծանր վնասուածքները՝ ծնոտի, քիթի, այտերու, ինչպէս նաեւ փամփուշտներէ ու նռնակներէ վնասուած գանկեր[11]։ Աշխատելով Ֆրանսայի ռազմադաշտերու ինքնաշէն հիւանդանոցներու հասարակ պայմաններուն մէջ՝ Գազանճեանը ցուցաբերած է մարդկային հոգատարութիւն եւ բժշկական նորարարական մեթոտներ, որով ալ սկիզբ առած է իր ասպարէզը՝ իբրեւ պլաստիկ վիրաբուժութեան արդի փորձառութեան հիմնադիր։ 1916-ին Գազանճեանը ստացած է մայորի կոչում:
Ասպարէզ[12]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գազանճեան եղած է Հարվըրտի համալսարանի Բերանի կլինիկական վիրաբուժութեան փրոֆեսէօր 1922-էն 1941 թուականներուն, երբ անուանուեցաւ Հարվըրտի Պլաստիկ վիրաբուժութեան առաջին փրոֆեսէօրը։ Բացի այդ, Տոքթ. Գազանճեանը եղած է Պլաստիկ վիրաբոյժներու ամերիկեան միութեան, Դիմածնօտային վիրաբուժութեան ամերիկեան ընկերութեան եւ Նիւ Ինկլընտի Պլաստիկ եւ վերակառուցողական վիրաբուժութեան ընկերութեան նախագահը։
Ան նաեւ անդամ (Fellow) էր Ամերիկեան վիրաբոյժներու քոլէճին, Ամերիկեան ակնաբուժութեան եւ քիթ-կոկորդ-ականջաբանութեան ակադեմիային, Ամերիկեան ատամնաբոյժներու քոլէճին, ինչպէս նաեւ Պլաստիկ վիրաբուժութեան ամերիկեան խորհուրդի վկայեալ անդամ։ 1966-ին Լոնտոնի մէջ ան կարգուեցաւ Պլաստիկ վիրաբոյժներու բրիտանական միութեան պատուաւոր անդամ, իսկ 1967-ին՝ Կլասքոյի Բժիշկներու եւ վիրաբոյժներու թագաւորական քոլէճի պատուաւոր անդամ։ Ան նաեւ պատուաւոր անդամ էր Մասաչուսեցի ատամնաբուժական ընկերութեան, Պլաստիկ եւ վերակառուցողական վիրաբուժութեան ամերիկեան ընկերութեան եւ Բերանի վիրաբուժութեան ակադեմիային։
Պարգեւներ Եւ Ճանաչումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ան արժանացած է քանի մը մրցանակներու, որոնց շարքին է Միացեալ Թագաւորութեան Ճորճ Ե. թագաւորին կողմէ շնորհուած Սուրբ Միքայէլի եւ Սուրբ Գէորգի շքանշանը: 1951-ին անոր շնորհուեցաւ Պլաստիկ եւ վերակառուցողական վիրաբոյժներու ամերիկեան ընկերութեան Պատուաւոր մրցանակը:[13]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 (unspecified title) — BIU Santé.
- 1 2 Prabook — 2018.
- ↑ DiCanio Margaret (2002)։ Memory fragments from the Armenian genocide : a mosaic of shared heritage։ New York: Mystery and Suspense Press։ էջ 89։ ISBN 0595238653
- ↑ Coon Carleton S. (2013)։ Caravan - The Story of Middle East։ Read Books Ltd։ ISBN 1446547078։ «Dr. Varaztad Kazanjian of Boston is the father of plastic surgery»
- ↑ Adalian Rouben Paul (2010)։ Historical dictionary of Armenia (2nd հրտրկթն․)։ Lanham, MD: Scarecrow Press։ էջ 378։ ISBN 0810874504
- ↑ Adalian Rouben Paul (2010)։ Historical dictionary of Armenia։ Historical dictionaries of Europe (2nd ed հրտրկթն․)։ Lanham, Md: Scarecrow Press։ ISBN 978-0-8108-6096-4
- ↑ Kazanjian, Varaztad Hovhannes, (18 March 1879–19 Oct. 1974), oral and plastic surgeon; retired; Professor Emeritus of Plastic Surgery, Harvard, USA, 1947; Senior Consulting Surgeon: Massachusetts Eye and Ear Infirmary; Massachusetts General Hospital; Boston City Hospital; New England Deaconess Hospital; Mount Auburn Hospital; Beth Israel Hospital and others, Oxford University Press, 2007-12-01, https://doi.org/10.1093/ww/9780199540884.013.u156271, վերցված է 2026-03-05
- ↑ Adalian Rouben Paul (2010)։ Historical dictionary of Armenia։ Historical dictionaries of Europe (2nd ed հրտրկթն․)։ Lanham, MD: Scarecrow Press։ ISBN 978-0-8108-7450-3
- ↑ Hyson, John M.; Whitehorne, Joseph W. A.; Greenwood, John T. (2008). A history of dentistry in the US Army to World War II. Falls Church, Va.: Office of the Surgeon General, United States Army. էջ 494. ISBN 0160821592.
- ↑ Converse, John Marquis (1975 թ․ ապրիլ). «Obiturary». Plastic & Reconstructive Surgery. 55 (4): 524–5.
- ↑ Adalian, Rouben Paul (2010). Historical dictionary of Armenia (2nd ed.). Lanham, MD: Scarecrow Press. էջ 378. ISBN 0810874504.
- ↑ (անգլերեն) Varaztad Kazanjian, 2026-01-10, https://en.wikipedia.org/w/index.php?title=Varaztad_Kazanjian&oldid=1332142940, վերցված է 2026-03-05
- ↑ Converse John Marquis (April 1975)։ «Obiturary»։ Plastic & Reconstructive Surgery 55 (4): 524–5