Վասիլի Քանտինսքի
Վասիլի Քանտինսքի (ռուս.՝ Васи́лий Васи́льевич Канди́нский), (ծնած է 16 Դեկտեմբեր 1866, Մոսկուա, մահացած է 13 Դեկտեմբեր 1944, Նեոյի-սիւր-Սեն, Ֆրանսա), ռուս նկարիչ, կրաֆիք, արուեստի տեսաբան, ապսթրակցիոնիզմի հիմնադիրներէն է։
Քանտինսքիի հայրական ընտանիքը Սիպերիայէն էր[7], մօրենական ընտանիքը՝ Մոսկուայէն։
Քանտինսքիին առաջին մտադրութիւնը երաժշտութիւն եղած էր։ Բայց 20 տարեկանին կ'ընդունուի Մոսկուայի համալսարանը ուսանելու իրաւունքով՝ տնտեսագիտութիւն։ Այդ ընթացքին առաջին անգամ կը ծանօթանայ հին ռուսական արուեստին հետ։
1895 թուականին, 29 տարեկան Քանտինսքին առաջին անգամ կը տեսնէ ֆրանսացի իմփրեսիոնիստներուն մէկ ցուցահանդէսը, որը վճռորոշ կ'ըլլայ անոր կեանքին մէջ։ Ան կը ձգէ իրաւաբանի մասնագիտութիւնը եւ կը մեկնի Միւնխեն, նկարչութիւն ուսանելու նպատակով։ Միւնիխի ակադեմիային մէջ, աշակերտ կ'ըլլայ Ֆրանց Ֆօն Շտուկիին:
- 1902 կ'այցելէ Փարիզ
- 1902-1903 Ձմեռը Թունէսի մէջ
- 1906 թուականին կու գայ Սեւր, Փարիզի մօտ, ուր կը մնայ մէկ տարի
- 1907 կը մեկնի Պերլին, մի քանի ամսուան համար
- 1908 կը վերադառնայ Միւնիխ
Արուեստի Աշխարհէն, Աճուրդի Վաճառատուներու Տարուան (2012) մեծագոյն վաճառքները եղած են Վասիլի Քանտինսքիի գործերէն[8]
Պատկերաշար[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- ↑ Кандинский Василий Васильевич // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.artnet.com/artists/wassily-kandinsky/
- ↑ http://www.hist.msu.ru/departments/8839/research/publications/detail.php?ELEMENT_ID=16187
- ↑ https://www.nytimes.com/2001/08/12/arts/art-architecture-a-saboteur-wielding-explosive-colors-and-images.html
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ https://www.tate.org.uk/art/art-terms/a/abstraction-creation
- ↑ Հերբերտ Ռիդ, Արդի նկարչութեան համառօտ պատմութիւն, 2002, Երեւան, Սարգիս Խաչենց հրատ. էջ 119
- ↑ http://www.aztagdaily.com/archives/99156
|