Վասիլի Ամաշուքելի
| Վասիլի Ամաշուքելի վրաց.՝ ვასილ ამაშუკელი | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 14 Մարտ 1886[1] |
| Ծննդավայր | Քութայիս, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն |
| Մահացած է | 1 Դեկտեմբեր 1977 (91 տարեկանին) կամ 2 Դեկտեմբեր 1977[1] (91 տարեկանին) |
| Մահուան վայր | Թիֆլիս, Խորհրդային Միութիւն |
| Քաղաքացիութիւն |
|
| Մասնագիտութիւն | ժապաւէնի բեմադրիչ, հաւաքոյթներու ընթացքին զուարճացնող անձ և կինեմատոգրաֆ |
Վասիլի Ամաշուքելի (14 Մարտ 1886[1], Քութայիս, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն - 1 Դեկտեմբեր 1977 կամ 2 Դեկտեմբեր 1977[1], Թիֆլիս, Խորհրդային Միութիւն), վրացի կինոբեմադրիչ։ Վրացական կինոարուեստի առաջին գործիչներէն մէկը։ Վրացական ԽՍՀ ժողովրդական արուեստագէտ (1974)։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քութայիսի մէջ սորված է Վասիլ Թամարաշվիլիի Արուեստի դպրոցին մէջ։ 1908 թուականին Մոսկուայի մէջ աւարտած է ֆրանսական «Գոմոն» կինոընկերութեան կազմակերպած դասընթացը։ Առաջինն է, որ Վրաստանի նկարահանած է վաւերագրական ֆիլմեր։
Վասիլի Ամաշուքելին որպէս կինոմեխանիկ, աշխատած է Պաքուի մէջ։ 1907 թուականին Վասիլի Ամաշուքելի, Պաքուի մէջ նկարահանած է նաւթի արդիւնաբերութիւնը եւ նուիրած քանի մը ֆիլմեր՝ «Ածխի տեղափոխումը», «Աշխատանքը նաւթահորերուն մէջ» եւ «Նաւթի հանումը»։ Նոյն թուականին ան նկարահանած է նաեւ «Պաքուի շուկաներու տիպերը» վավերագրական կարճ ֆիլմն ու «Ծովափին զբոսնելիս» ֆիլմը (չէ պահպանուած)։ Պահպանուած է 15 Մայիս 1908-ով թուագրուած փաստաթուղթ մը, որով տպարանի տնօրէնը կը դիմէ Ամաշուքելիի՝ խնդրելով տպարանի աշխատողներուն թոյլ տալ անվճար ներկայ գտնուիլ կինոցուցադրութիւններուն։ Այդ օրը կը նշուի որպէս Վրաստանի կինեմատոգրաֆիայի «ծննդեան օր»[2]։
1900-1912 թուականներուն Վասիլի Ամուշաքելին նկարահանած է շարք մը ֆիլմեր՝ «Nakhet tqveni sakhe», «Քութայիսի բնապատկերներ», «Քութայիսի այգին» (1911 թուական) եւ «Ակակի Ծերեթելիի ճամփորդութիւնը դէպի Ռաճա-Լեչխ» (1912 թուական)։ Վերջինս Վասիլի Ամաշուքելիի նկարահանած միակ լիամետրաժ ֆիլմն է[3]։ Անոր մէջ, կը ներկայացուի Ակակի Ծերեթելիի ճանապարհորդութիւնը դէպի Իմերեթի լեռնային շրջանները։ Կան վկայութիւններ, որ Ծերեթելին գործուն մասնակցութիւն ունեցած է ֆիլմի ստեղծման մէջ եւ բարձր գնահատած է զայն[4]։ Ֆիլմի՝ 1500 մեթր երկարութիւն ունեցող կինոժապաւէնէն՝ պահպանուած է միայն 400 մեթրը[5]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი — 2001.
- ↑ Дэви Бердзенишвили, Достояние человечества
- ↑ Проблемы и надежды столетнего грузинского кино[permanent dead link]
- ↑ Взаимосвязь искусств в культуре Грузии
- ↑ «Лиана Хоштария, «По следам первого кинопутешествия», Вечерний Тбилиси, № 18 15 - 17 февраля 2003»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-03-05-ին։ արտագրուած է՝ 2015-10-17
| ||||||