Վահրամ Թաթիկեան
Վահրամ Թաթիկեան | |
---|---|
Ծնած է | 14 Նոյեմբեր 1949 |
Ծննդավայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
Մահացած է | 16 Դեկտեմբեր 2019 (70 տարեկանին) |
Մահուան վայր | Ծաղկաձոր, Կոտայքի մարզ, Հայաստան |
Քաղաքացիութիւն | Հայաստան |
Մասնագիտութիւն | բանաստեղծ |
Վահրամ Թաթիկեան (14 Նոյեմբեր 1949, Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն - 16 Դեկտեմբեր 2019, Ծաղկաձոր, Կոտայքի մարզ, Հայաստան), բանաստեղծ, արձակագիր, երգիչ-երգահան։
Կեանք եւ գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թաթիկեան ծնած է 1949-ին՝ Երեւան, մտաւորականներու ընտանիքի մէջ: Ան արձակագիր Շահէն Թաթիկեանի եւ արձակագիր, լրագրող Շաքէ Վարսեանի որդին է:
Աւարտած է Երեւանի պետական համալսարանի պատմութեան հիմնարկի հնագիտութեան բաժինը` մասնագիտանալով հայ արուեստի պատմութեան մէջ:
1974 թուականէն աշխատած է Հայաստանի հանրապետութեան գիտութիւններու ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) արուեստի հիմնարկին մէջ:
Գորգագիտութեան նուիրուած բազմաթիւ գիտական յօդուածներու եւ հրապարակումներու հեղինակ է, ինչպէս նաեւ աւելի քան քսան գորգերու էսքիզներու, որոնք գործուած ու պահուած են տարբեր հաւաքածոներու մէջ:
Հեղինակած է հարիւրաւոր երգեր ու տարբեր լուսանկարներ[1]:
1977 թուականին դարձած է Հայաստանի գրողներու միութեան (ՀԳՄ) անդամ[2]:
Թաթիկեան 1988 թուականին մասնակցած է արցախեան շարժման:
Երկեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1981 թուականին հրատարակուած են անոր․
- «Հայկական գորգարուեստ»,
- «Քառասուն երգ կամ երկու համերգ ձեզ համար» գիրքերը[3]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Մեր Կորուստները. Մահացաւ Գրող Եւ Երգիչ Վահրամ Թաթիկեան»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2019-12-18։ արտագրուած է՝ 2020-10-27
- ↑ «ՎԱՀՐԱՄ ԹԱԹԻԿԵԱՆ « Հայաստանի Գրողների Միութիւն»։ արտագրուած է՝ 2020-10-27
- ↑ Gohar։ «Մահացել է բանաստեղծ Վահրամ Թաթիկեանը»։ yerevan.today (hy-am)։ արտագրուած է՝ 2020-10-27