Վահան Քիւրքճեան
| Վահան Քիւրքճեան | |
|---|---|
| Ծնած է | 1863[1] |
| Ծննդավայր | Հալէպ |
| Մահացած է | 1961[1] |
| Մահուան վայր | Նիւ Եորք, Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Պոսթընի համալսարան և Բոստոնի համալսարանի իրավունքի դպրոց? |
| Մասնագիտութիւն | գրագէտ և պատմաբան |
Վահան Մ. Քիւրքճեան (1863[1], Հալէպ - 1961[1], Նիւ Եորք, Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ) Հայ գրագէտ, հնագէտ, ուսուցիչ, եւ համայնքապետ:
1904 թուականին Քահիրէի մէջ կը հրատարակէ Լուսաբեր (անգլ.՝ The Morning Star), որուն մէջ ինքն ու ուրիշ մտաւորականներ կոչ կ'ուղղեն հայերու միասնակամութեան: Գաղափարը իրականացաւ ՀԲԸՄ-ի հիմնադրութեամբ:
1907 թուականին կը գաղթէ ԱՄՆ եւ կ'ուսանի իրաւաբանութիւն Պոսթընի Համալսարանէն ներս: Երկու տարի ետք, նաեւ Պոսթընի մէջ, կը հիմնէ առաջին ՀԲԸՄի մասնաճիւղը: Ան կը ստանցնէ կազմակերպութեան տնօրինութեան դերը մինչեւ հանգստեան կոչումը, 1939 թուականին:
Քիւրքճեան յաճախ ներդրում կ'ունենար հայկական թերթերու մէջ, եւ հրատարակած է բազմաթիւ գիրքեր, որոնցմէ ամէնէն ճանչցուածն է History of Armenia (հայ.՝ Հայաստանի Պատմութին) գիրքը:
Գիրքը հրատարակուած է երկու անգամ՝
- Armenian General Benevolent Union of America, 1964
- Indo-European Publishing, 2008, 978-1-60444-012-6
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- History of Armenia by Vahan M. Kurkjian
- ՌԱԿ-ի կայքէջին վրայ Archived 2016-03-03 at the Wayback Machine.