Վահան Վարդանեան (բժիշկ)
Ծնած է | անհայտ |
---|---|
Ծննդավայր | Հայաստան, Զվառա, Արեւմտեան Հայաստան |
Մահացած է | 1915 |
Մահուան պատճառ | Հայոց ցեղասպանութիւն |
Կրթութիւն | դեղագործ |
Մասնագիտութիւն | բժիշկ |
Աշխատավայր | Սեբաստիա |
Կուսակցութիւն | Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն |
Վահան Դաւիթի Վարդանեան, արեւմտահայ բժիշկ, Հայոց Ցեղասպանութեան զոհ։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Վահան Վարդանեան, ըստ տարբեր տուեալներու՝ ծնած է 1877, 1880 կամ 1882 թուականին, Սեբաստիոյ նահանգի Սեբաստիոյ գաւառի Տիւրիկ գաւառակի՝ Զմառա աւանին մէջ, բժիշկ Պաղտասար Վարդանեանի եղբայրն է։
1907 թուականին աւարտած է Պէյրութի Սեն Ժոզեֆ ֆրանսական համալսարանի դեղագործական բաժինը։ Սեբաստիոյ մէջ ունեցած է սեփական դեղատուն եւ դեղագործ աշխատած։ Ամուսնացած է ու եղած ընտանիքի տէր։ Եղած է Սեբաստիոյ ՀՅԴ Կեդրոնական կոմիտէի կարկառուն դէմքերէն։
1915 թ.–ի Մարտին կամ Ապրիլին ձերբակալուած են դեղագործ Վահանը, Մշեցի Մարտիրոսը, Յովհաննէս Փոլատեանը եւ ուրիշներ։ Մի քանի օր անց, Սեբաստիայէն դուրս, գաղթի ճամբուն վրայ, Մաշարլար Երի վայրին մէջ, Սեբաստիոյ արիւնարբու նահանգապետ Մուամմերին հրահանգով՝ թուրք ոստիկան-զինուորներու ձեռքով, ընտանիքի անդամներու եւ ընկերներու հետ սրախողխող է արվել՝ մօտ 35 տարեկան հասակին։
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
- Համբարձումեան Վահան, Գիւղաշխարհ, Փարիզ, 1927։
- Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
- Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, Ապրիլ 24, 1985։
- Հայրապետեան Վանիկ, Էջեր Հայաստանի դեղագործութեան պատմութիւնից, Երեւան, 1990։
- Համբարձումեան Վահան, Գիւղաշխարհ, Երեւան, 2000։
- Յարման Արսէն, Հայերը օսմանեան առողջապահութեան ծառայութեան մէջ եւ պատմութիւն սուրբ Փրկիչ հայոց հիւանդանոցի (թուրքերէն), Սթամպուլ, 2001։
- Խաչատրեան Լ., Բաբլումեան Ա., Ցուցակ հայոց ցեղասպանութեան զոհերի (1915 - 1923 թթ.), գիրք 1, Սեբաստիոյ նահանգ, Երեւան, 2004։
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Յարութիւն Մինասեան, Օսմանեան կայսրութիւնում Թուրքիայի Հանրապետութիւնում բռնաճնշումների եւ ցեղասպանութեան ենթարկուած հայ բժիշկներ, Երեւան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։