Ստեփան Էլմաս

Jump to navigation Jump to search
Ստեփան Էլմասեան (Էլմաս)
Stefan Elmas 1887 Ignaz Eigner.png
Ծնած է 24 Դեկտեմբեր 1864
Ծննդավայր Զմիւռնիա
Վախճանած է 11 Օգոստոս 1937
Մահուան վայր Ժընեւ, Զուիցերիա
Քաղաքացիութիւն Flag of Switzerland.svg Զուիցերիա
Ազգութիւն Հայ
Ուսումնավայր Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան
Մասնագիտութիւն Դաշնակահար, երգահան
Կայքէջ stephanelmas.org

Ստեփան Գէորգ Էլմաս (24 Դեկտեմբեր 1864, Զմիւռնիա - 11 Օգոստոս 1937, Ժընեւ), հայ դաշնակահար, երգահան։

1879-ին Վայմարին մէջ աշակերտած է Ֆերենց Լիստին, ապա Վիեննաի մէջ Ա. Դորիին և Ֆ. Քրիմին։ Առաջին անգամ ելույթ ունեցած է 1885-ին Վիեննայի մէջ իր ստեղծագործութիւններէն կազմուած հայտագրով (այդ թվում՝ Ֆրենց Լիստին ձոնած 6 էտիուդ, 1882): 1912-էն ապրած է Ժնևին մէջ։ Մինչև 1929-ը համերգներով հանդես է եկել Ֆրանսայի, Գերմանիոյ, Անգլիոյ Աւստրիոյ, Իտալիոյ մէջ։ Գրած է նոկտիուրններ, վալսեր, մազուրկաներ բարկարոլներ, պրելյուդներ և այլն։ Երկերը հրատարակած է Լայպցիգի Շտեյնգրեբեր և այլ հրատարակչութիւններ։ 1925-ին Երեւան ուղարկած էր իր ստեղծագործութիւններէն երկուական օրինակ[1]:

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած է Օսմանեան կայսրութեան Զմիուռնիա (այժմ՝ Իզմիր) քաղաքին մէջ, հարուստ գործարարներու ընտանիքի մէջ։ Փոքրիկ տղայի հրաշամանուկ ըլլալը շուտ նկատուած է. ան սկսած է դաշնամուրի դասեր առնել և գրել դաշնամուրային կարճ ստեղծագործութիւններ տեղական երաժշտութեան ուսուցիչի՝ պարոն Մոզեերի հոգածութեան տակ։ Արդեն տասներեք տարեկան հասակում երիտասարդ վիրտուոզը կատարել է Լիստի ողջ դաշնամուրային երկացանկը։

1879 թուականի հուլիսին, ուսուցչի խրախուսանքով, սակայն հակառակ ընտանիքի ցանկության, Ստեփան Էլմասը մեկնել է Վայմար (Գերմանիա)՝ հույս ունենալով ունկնդրության արժանանալ Ֆերենց Լիստի մոտ։ Այստեղ նրան հաջողվել է հանդիպել մեծ վարպետին։ Լիստն Էլմասին խորհուրդ է տվել մեկնել Ավստրիա և աշխատել Վիեննայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Անտոն Դոորի և ականավոր կոմպոզիտոր ու եկեղեցական երաժիշտ Ֆրանց Քրեմի հետ։

Վիեննայում տասնյոթամյա Ստեփանը զբաղվել է դաշնամուրի ուսումնառությամբ և կոմպոզիցիայով։ Անոր Վիեննայի դեբյուտը կայացել է 1885 թվականին՝ բազմաթիվ դրվատանքների արժանանալով մամուլում։ Էլմասը շարունակել է ստեղծագործել, գրել բազմաթիվ բնութագրական ստեղծագործություններ, այդ թվում՝ վալսեր, մազուրկաներ, նոկտյուրններ և էքսպրոմտներ։ Իր Վեց էտյուդը (1881) նա նվիրել է Ֆերենց Լիստին, իսկ մի շարք ստեղծագործություններ՝ Վիկտոր Հյուգոյին:

Էլմասը կապ պահպանած է Լիստի հետ և հաճախակի խորհուրդ հարցրել նրանից։ 1886 թուականին նա կարճ ժամանակով վերադարձել է հայրենի Զմյուռնիա՝ մասնակցելու հոր հուղարկավորությանը, սակայն վերադարձել է վիեննա՝ համոզուած լինելով, որ Եւրոպան շատ ավելի բան կտա իրեն։ 1887փետրուարի 24-ին նա մի փայլուն համերգ է ունեցել Վիեննայի Բյոսենդորֆեր համերգասրահում։ Դրան հետևել է հագեցած համերգային գրաֆիկ, որն Էլմասին գեղարվեստական հաղթարշավ է բերել Ֆրանսայի, Անգլիոյ, Գերմանիոյ, Ավստրիոյ և Իտալիոյ մէջ։ Ան կատարած է սեփական ստեղծագործութիւնները, բայց նաև հանդես եկած է Բեթհոուենի, Շոբենի և Շումանի գործերու կատարումներով։

Իր ուղևորութիւններու ընթացքին Էլմասը մոտիկէն ծանօթացած է, ի թիւս այլոց, ռուս գոմբոզիթոր, դաշնակահար Անտոն Ռուբինշտեյնի, ֆրանսական երգահան Ժյուլ Մասնեի և ֆրանսիացի դաշնակահար Ժոզեֆ-Էդուար Ռիսլեի հետ։ 1912 թուականին ան մշտական բնակութիւն հաստատած է Ժնևի մէջ (Շւէտ), ուր շարունակել է ստեղծագործել, ուսուցանել և նուագել։ Ժամանակի ընթացքին Էլմասի լսողութիւնը ծանրացած է, և ան դարձած է տեսակ մը դառնացած ճգնաւոր՝ կտրելով իրեն աշխարհէն։

Ան ընկերացած է Էմե Ռապենի (1868-1956)՝ շուեյցարացի անթև նկարչուհիի հետ, որ անոր հոգը տարած է և սփոփած այդ դժուար ժամանակներուն։ Էլմասին նաև ճաճախ կը հուզեն 1915 թուականի օսմանեան թուրքերու կատարած հայոց ցեղասպանութեան ողբերգական իրադարձութիւնները։ Բարեբախտաբար անոր ընտանիքը կրցած է փախուստ տալ Աթենք 1922 թուականի Զմիուռնիայի Մեծ հրդեհից հետո, որուն յաջորդած են քաղաքի թրքական բռնազաւթումը։

Ստեփան Էլմասն իր հիշողութիւնները թելադրեց երիտասարդ լրագրող Հակոբ-Գրիգորին։ Գոմբոզիթորը մահացած է Ժնևի մէջ և թաղուած քաղաքի Պլենպալե գերեզմանոցին մէջ։ Անոր դաշնամուրը, ձեռագրերի և այլ հիշատակների հետ միասին, այժմ կը պահուի Հայաստանի Եղիշէ Չարենցի անուան գրականութեան և արուեստի թանգարանին մէջ։

Էլմասը ստեղծագործած է արագ և բաւական հեշտութեամբ։ Թերևս ասով կը բացատրուի այն, թե ինչու ան երբեմն բաւարար չափով չէ վերանայած իր ստեղծագործութիւնները։ Սակայն նրա երկերից շատերը բարձր որակի են, իսկ նրա թերևս ամենահաջող գործերը նրբաճաշակ և ոճային սալոնային պիեսներն են։ Այս գործերը կարծես ստեղծուած ըլլալը աւելի կանուխ ժամանակներով. Էլմասի ստեղծագործութիւնները միտուած են դեպի անցեալը, աւելի վաղ շրջանի, ռոմանդիգ գոմբոզիթորներիուոճը, քան դժվարին ժամանակները, որոնք ձևավորում էին երաժշտական աշխարհը նոր հարյուրամյակի սկզբում։

Ստեփան Էլմաս հիմնադրամը, որ ստեղծուած է 1988 թուականին Ալեքսանդր Սիրանոսեանի գեղարուեստական տնօրինութեամբ, նպատակ ունի տարածել հայ գոմբոզիթորի ժառանգութիւնը։ Վերջերս գոմբոզիթորի ստեղծագործութիւնները վերածնունդ ապրած են դաշնակահար Արմեն Բաբախանյանի ջանքերի շնորհիւ։

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. ՀՍՀ, հատոր 4, էջ 36-37: