«Յարութիւն Աճէմեան» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
No edit summary
Չ →‎Աղբիւրներ: clean up, replaced: [[Կատեգորիա: → [[Ստորոգութիւն: (3) using AWB
Տող 22. Տող 22.


{{DEFAULTSORT:Աճէմեան, Յարութիւն}}
{{DEFAULTSORT:Աճէմեան, Յարութիւն}}
[[Ստորոգութիւն:18 Դեկտեմբերի ծնածներ]]

[[Ստորոգութիւն:28 Նոյեմբերի մահացածներ]]
[[Կատեգորիա:18 Դեկտեմբերի ծնածներ]]
[[Ստորոգութիւն:Հայ նկարիչներ]]
[[Կատեգորիա:28 Նոյեմբերի մահացածներ]]
[[Կատեգորիա:Հայ նկարիչներ]]

18:22, 16 Սեպտեմբեր 2019-ի տարբերակ

Յարութիւն Աճէմեան
Ծնած է 18 Դեկտեմբեր 1904(1904-12-18)[1][2]
Ծննդավայր Պուրսա, Հիւտավենտիկեր նահանգ, Օսմանեան Կայսրութիւն[1][2]
Մահացած է 28 Նոյեմբեր 1963(1963-11-28)[1][2] (58 տարեկանին)
Մահուան վայր Նիւ Եորք, Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[1][2]
Քաղաքացիութիւն  Իտալիա
 Իտալիոյ Թագաւորութիւն
Ազգութիւն Հայ[1][2]
Ուսումնավայր Մուրատ-Ռափայէլեան Վարժարան[1]
Վենետիկի Գեղարուեստի Ակադեմիա[1]
Տեսակ դիմապատկեր
Մասնագիտութիւն գեղանկարիչ, մանրանկարիչ, նկարչության ուսուցիչ
Ծնողներ հայր՝ Ստեփան Գալֆայան?

Յարութիւն (Արիէլ) Ստեփան Աճէմեան (18 Դեկտեմբեր 1904(1904-12-18)[1][2], Պուրսա, Հիւտավենտիկեր նահանգ, Օսմանեան Կայսրութիւն[1][2] - 28 Նոյեմբեր 1963(1963-11-28)[1][2], Նիւ Եորք, Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[1][2]), նկարիչ:

Ճարտարապետ, քանդակագործ Ստեփան Գալֆայեանի զաւակն է։

Կենսագրութիւն

Ծնած է Պրուսա (Թուրքիա)։ Ութը տարեկանին կ'ուղարկուի Վենետիկ, ուր Մխիթարեան միաբանութեան մէջ կը ստանայ նախնական կրթութիւնը։ Զինադադարի (1919) յաջորդ երեք տարիներուն, Վենետիկի Մ. Ռափայէլեան վարժարանին կ'աշակերտէ եւ այդ շրջանին է որ, ցոյց տուած ըլլալով անսովոր կարողութիւն եւ ձիրքեր գծագրութեան-նկարչութեան. Արժանացած է վարժարանին վարչութեան գնահատանքին, որուն առաջարկութեան վրայ Մխիթարեան Ուխտի վարչութիւնն ալ քաջալերած է տաղանդաւոր պատանին եւ յատուկ թռչակով զինք դրած է Վենետկոյ Արուեստի Բարձրագոյն հաստատութեան մէջ: Քսանըմէկ տարեկանին 1926-ին աւարտած է Ակադեմիի ընթացքը «Maestro d’Arte»ի վկայականով եւ ոսկի մետալով շրջանաւարտ, եւ երկու տարի վերջ 1928-ին պետական փայլուն քննութիւնէ մը վերջ՝ հռչակուած է ուսուցչապետ նկարչութեան՝ Իտալիոյ պետական դասախօսի իրաւունքով:

Ստեղծագործական կեանք

Աճեմեան ստեղծած է ազգային թեմաներով պատկերներ, բնանկարներ, դիմանկարներ, հոգեւոր ու աշխարհիկ թեմաներով որմնանկարներ՝ Ֆրանսայի, Ամերիկայի Միացեալ Նահանգներու հայկական եւ օտար եկեղեցիներու ու վարժարաններու համար։ Պատկերազարդած է գիրքեր․

  • «Շարական»
  • «Ջարդը»
  • «Հայկական Պանթէոն»
  • «Ազգային դաստիարակություն»
  • «Հայաստանի փառքը»

Ունի դիմանկարներ՝ «Կանացի դիմանկարը» և «Հայ մամիկը»[2] (երկուսն էլ՝ 1938) պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում։ Պատկերազարդել է գրքեր։ Մահացել է նոյեմբերի 28-ին, Նյու Յորքում։

Աղբիւրներ

  • Հայ Հանրագիտակ, Գիրք Բ., Թիւ 2, Հ. Մկրտիչ Վրդ. Պոտուրեան, 1938, էջ 115։
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հայկական համառոտ հանրագիտարանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.