Յարութիւն Աճէմեան
Յարութիւն Աճէմեան | |
|---|---|
| Ծնած է | 18 Դեկտեմբեր 1904[1][2] |
| Ծննդավայր | Պուրսա, Հիւտավենտիկեր նահանգ, Օսմանեան Կայսրութիւն[1][2] |
| Մահացած է | 28 Նոյեմբեր 1963[1][2] (58 տարեկանին) |
| Մահուան վայր | Նիւ Եորք, Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[1][2] |
| Ազգութիւն | Հայ[1][2] |
| Քաղաքացիութիւն |
|
| Կրթութիւն | Մուրատ-Ռափայէլեան Վարժարան[1] և Վենետիկի Գեղարուեստի Ակադեմիա[1] |
| Մասնագիտութնիւն | գեղանկարիչ, մանրանկարիչ և նկարչության ուսուցիչ |
| Ժանր | դիմապատկեր |
| Աշակերտներ | Erik Schmidt? |
| Հայր | Ստեփան Գալֆայան? |
| Յարութիւն Աճէմեան Ուիքիդարանում | |
Յարութիւն (Արիէլ) Ստեփան Աճէմեան (18 Դեկտեմբեր 1904[1][2], Պուրսա, Հիւտավենտիկեր նահանգ, Օսմանեան Կայսրութիւն[1][2] - 28 Նոյեմբեր 1963[1][2], Նիւ Եորք, Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[1][2]), նկարիչ:
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Պրուսա (Թուրքիա)։ Ութը տարեկանին կ'ուղարկուի Վենետիկ, ուր Մխիթարեան միաբանութեան մէջ կը ստանայ նախնական կրթութիւնը։ Զինադադարի (1919) յաջորդ երեք տարիներուն, Վենետիկի Մ. Ռափայէլեան վարժարանին կ'աշակերտէ եւ այդ շրջանին է որ, ցոյց տուած ըլլալով անսովոր կարողութիւն եւ ձիրքեր գծագրութեան-նկարչութեան. Արժանացած է վարժարանին վարչութեան գնահատանքին, որուն առաջարկութեան վրայ Մխիթարեան Ուխտի վարչութիւնն ալ քաջալերած է տաղանդաւոր պատանին եւ յատուկ թռչակով զինք դրած է Վենետիկի Արուեստի Բարձրագոյն հաստատութեան մէջ։ Քսանմէկ տարեկանին 1926-ին աւարտած է Ակադեմիի ընթացքը «Maestro d’Arte»ի վկայականով եւ ոսկի մետալով շրջանաւարտ, եւ երկու տարի ետք՝ 1928-ին, պետական փայլուն քննութենէ մը ետք, հռչակուած է ուսուցչապետ նկարչութեան՝ Իտալիոյ պետական դասախօսի իրաւունքով:
Ստեղծագործական կեանք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աճեմեան ստեղծած է ազգային թեմաներով պատկերներ, բնանկարներ, դիմանկարներ, հոգեւոր ու աշխարհիկ թեմաներով որմնանկարներ՝ Ֆրանսայի, Ամերիկայի Միացեալ Նահանգներու հայկական եւ օտար եկեղեցիներու ու վարժարաններու համար։ Պատկերազարդած է գիրքեր․
- «Շարական»
- «Ջարդը»
- «Հայկական Պանթէոն»
- «Ազգային դաստիարակություն»
- «Հայաստանի փառքը»
Դիմանկարներ ունի՝ «Կանացի դիմանկարը» եւ «Հայ մամիկը» (երկուքն ալ՝ 1938 թուականէն), որոնք կը պահուին Հայաստանի ազգային պատկերասրահին մէջ։ Պատկերազարդած է գիրքեր։ Մահացած է Նոյեմբեր 28, 1963-ին, Նիւ Եորքի մէջ։
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայ Հանրագիտակ, Գիրք Բ., Թիւ 2, Հ. Մկրտիչ Վրդ. Պոտուրեան, 1938, էջ 115։
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 3 4 5 6 7 8 9 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.