Սիրուշօ

Jump to navigation Jump to search
Սիրանուշ Յարութիւնեան
Sirusho Harutyunyan at Eurovision 2008 8.jpg
Ծնած է 7 Յունուար 1987
Ծննդավայր Երեւան
Քաղաքացիութիւն Flag of Armenia.svg Հայաստան
Ազգութիւն Հայ
Ուսումնավայր Երեւանի Պետական Համալսարան
Ժանրեր փոփ երաժշտութիւն, սոուլ, ժամանակակից R&B, Ժամանակակից ժողովրդական երաժշտութիւն, Հայկական Երաժշտութիւն, Ռոմանս եւ փոփ֊ֆոլք
Մասնագիտութիւն երգչուհի, Հեղինակ ու կատարող
Պարգեւներ եւ
մրցանակներ
Հայաստանի Հանրապետութեան Վաստակաւոր արուեստագէտ
Ծնողներ Սիւզան Մարգարեան, Հրաչեայ Յարութիւնեան
Երեխաներ Ռոպէր Քոչարեան
Կայքէջ sirusho.am

Սիրանուշ Հարութիւնեան (ծնած է 7 Յունուար 1987-ին, Երեւան), յայտնի է որպես Սիրուշոյ, հայ փոփ երգչուհի-երգահան։ Ան սկսած է իր ասպարէզը 7 տարեկանին երգելով Հայաստանի եւ Գանատայի բեմերուն վրայ։ 9 տարեկանին ստացած է իր առաջին երաժշտական մրցանակը «Լուսաբաց» երգին համար։ «Սիրուշոյ» կոչուող առաջին խտասալիկ լույս տեսած է 2000 թուականին, որուն հաջորդեց «Շերամ» ձայնասկաւառակը 2005 թուական]]ին։ Նոյն տարին ան ստացաւ 3 մրցանակ Հայկական ազգային երաժշտական մրցանակաբաշխութեան ընթացքին։ 2007 թուականին լոյս տեսաւ երգչուհիին «Հիմա» կոչուող երրորդ խտասալիկը։

2008 թուականի Մայիսին Սիրուշոն իր «Քելէ Քելէ» երգով ներկայացուց Հայաստանը Եւրատեսիլ 2008 երգի մրցոյթին եւ գրաւեց 4-րդ հորիզոնականը։ 2009 թուականին ան հրապարակեց իր «Erotas» կոչուող յունալեզու երգը, որ բաւականին մեծ արձագանք ունեցաւ Յունաստանի եւ Կիպրոսի մէջ։ Նոյն թուականին երգչուհի Էլէնա Տոմաշնիչի եւ իսրայէլցի երգիչ Բոազ Մաուդայի հետ Սիրուշօն ձայնագրած է «Time to pray» երգը։ Յաջորդ տարի երգչուհին հրապարակած է իր չորրորդ խտասալիկը, որ կոչուած է «Հաւատում եմ»։

2012 թուականի Դեկտեմբերին Սիրուշոն հրապարակած է իր «ՊռեԳոմեշ» երգը, որ հրապարակեց շարք մը առաջնակարգ երգաշարգեր առաջին հորիզոնականները եւ ունեցած է 2 միլիոնէն աւելի դիտում Յութիւպի մէջ։ 2013 թուականի Դեկտեմբերին ան հրապարակած է «See» երգը՝ համագործակցութեամբ յոյն երգիչ Սաքիս Ռուվասի հետ։

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

1987-2004: Մանկութիւնը եւ ասպարէզի սկիզբը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Սիրանուշ Հարութիւնեանը ծնած է 7 Յունուար 1987-ին Երեւանի մէջ[1]։ Անոր հայրը՝ Հրաչեայ Հարութիւնեանը անուանի դերասան խմբաւար է Հայկական Տրամայի Թատրոնին մէջ, ՀՀ Ազգային արուեստագէտ։ Մայրը՝ Սիւզան Մարգարեանը, երգչուհի է, ՀՀ վաստակաւոր արուեստագիտուհի։

Սիրուշօն մանկութենէն իր առաջին քայլերը առած է դէպի երգ եւ երաժշտութիւն[2]։ 7 տարեկանին ան սկսաւ գրել իր առաջին երգերը, իսկ արդէն 9 տարեկանին ան «Լուսաբաց» երգի համար ստացաւ Հայկական ազգային երաժշտական մրցանակ։ Ան իր առաջին խտասալիկը որ կոչուած է «Սիրուշո» հրապարակած է 13 տարեկանին։

2008-2009: Եվրատեսիլ երգի մրցոյթ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

2008 թուականին Սիրուշօն ստացաւ իր 4-րդ «Լավագոյն երգչուհի» տիտղոսը Ազգային երաժշտական մրցանակաբաշխութեան շրջանակներուն մէջ։ Նոյն տարուայ Մայիսին ան ներկայացուց Հայաստանը Եվրատեսիլ 2008 երգի մրցույթին իր «Քելե Քելե» երգով։ Երգը գրուած էր Սիրուշօյի եւ Գանատահայ երգահան եւ արտակարգող Դեր-Հովայի կողմից։ Մրցոյթի եզրափակիչին քվէարկութեան արդիւնքին Սիրուշօն գրաւեց 4-րդ հորիզոնականը՝ հավաքելով 199 կէտ[3]։

2009 թուականի Ապրիլին երգչուհին ներկայացուց իր հունալեզու «Erotas» երգը։ Երգի երաժշտութիւնը գրած է երգիչ Հայկոն, իսկ խօսքերու հեղինակն է՝ Նաթալիա Գերմանուն։ Երգը յայտնի դարձավ ոչ միայն Հայաստանին մէջ, այլ նաեւ Յունաստանի եւ Կիպրոսի մէջ։ 2009-ին Սիրուշօն ձայնագրեց երգ մը Եվրատեսիլ 2008-ի մասնակիցներ Բոազ Մաուդայի և Էլէնա Տոմաշնիչի հետ միասին։ Երգին անունն է “Time to pray”, որուն խօսքերու հեղինակն է Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը։

2010-2012: «Հավատում եմ» Եւ «ՊռեԳոմեշ»[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

2010 թուականի Փետրուարին Սիրուշօն հրավիրուած էր Մալթա՝ որպես հատուկ հիւր, որտեղ իր այցելութեան ընթացքին մասնակցեցաւ Եվրատեսիլ 2010 երգի մրցույթին Մալթայի ազգային ընտրութեան։ 2010-ի Մայիս ամսուն կայացաւ երգչուհիին «Հաւատում եմ» կոչուող չորրորդ խտասալիկէն մաս մը[4]։ Խտասալիկը փոփ եւ R&B ժանրերուն մեջ է, որ ներառուած է «Erotas», «Հաւատում եմ», «Time to pray» եւ մի քանի այլ մեծ հաջողութիւն ունեցած երգեր։

2010-ին Սիրուշօն գրեց «Судьба Зима» կոչվող երգը յայտնի ռուս երգիչ Գրիգորի Լեպսի համար։

2011 թուականին երգչուհին ձայնագրեց իր «I like it» երգը[5][6]։ Նոյն տարուայ Դեկտեմբերին ան հատուկ հիւր էր Երեւանի մէջ տեղի ունեցած Մանկական Եվրատեսիլ երգի մրցոյթին։

2012 թուականի Դեկտեմբերին երգչուհին ոգշնչուելով Կոմիտասի «Լոռվա գութան» ստեղծագործութեամբ, ներկայացուց իր «ՊռեԳոմեշ» երգը[7], որ դարձաւ շատ յայտնի եւ երկար ժամանակ գրաւեց առաջնակարգ երգաշարգերուն առաջին հորիզոնականները։

2013-ներկայ։ Ասպարէզի շարունակութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

2013 թուականի Հոկտեմբերին ամերիկեան «W» ամսագիրը Սիրուշօյին ընդգրկեց իր «6 ոչ-ամերիկացի տաղանդներ» ցանկին մէջ[8]։ Նոյն տարուայ Դեկտեմբերին յոյն երգիչ Սաքիս Ռուվասի հետ ան թողարկեց «See» երգը[9]։

2014 թուականի Ապրիլ ամսուն տեղի ունեցած է Համաշխարհային Երաժշտական Մրցանակաբաշխութիւնը (World Music Awards), որուն կը մասնակցին աշխարհի լաւագոյն արուեստագէտները։ Այդտեղ Սիրուշօն ներկայացուած էր երեք տարբեր անուանակարգերուն մէջ որպես Եւրոպական արուեստագէտ՝ «Լավագոյն երգչուհի», «Լավագոյն երգ» («ՊռեԳոմեշ»), «Լավագոյն տեսահոլովակ» («ՊռեԳոմեշ»)։

2014 թուականի Մայիսի 11-ին՝ Գալիֆորնիայի մէջ, տեղի ունեցաւ World Armenian Entertainment Awards 2013 մրցանակաբաշխութիւնը, որտեղ Սիրուշօն արժանացավ "Queen of Armenian pop Music" մրցանակին։

2014 թուականի Յուլիս 19-ին՝ ԱՄՆ-ին մէջ, լոյս աշխարհ եկավ Սիրուշօյի եւ Լեւոն Քոչարեանի անդրանիկ զաւակը։

2014 թուականի Նոյեմբեր 9-ին Լոս Անջելեսի NOKIA թատրոնին մէջ տեղի ունեցաւ Սիրուշօյի մենահամերգը։

Նոյն թուականին տեղի ունեցավ Սիրուշօյին եւ մէկ այլ հայազգի երգիչ Յարութ Փամպուքճեանի «Տարիներ» երգի եւ տեսահոլովակի նախաբանը։

2015 թուականի Մարտին Սիրուշօն վերադարձավ Հայաստան եւ սկսաւ աշխատիլ իր նոր երգի ու տեսահոլովակի վրայ։ Ընդամենը 2 շաբաթուան ընթացքին պատրաստ էր անոր նոր երգն ու տեսահոլովակը՝ «Կգա մի օր» («Where were you»)։ Երգը եւ տեսահոլովակը նուիրուած են հայոց ցեղասպանութեան 100 ամեակին։

Սկավառակագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ձայնասկաւառակներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • «Սիրուշո» (2000)
  • «Շերամ» (2005)
  • «Հիմա» (2007)
  • «Հավատում եմ» (2010)

Մեներգեր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • 2005 - «Շորորա»
  • 2005 - «Սերը մեր»
  • 2006 - «Մայրիկ»
  • 2006 - «Հեռանում եմ»
  • 2007 - «Հիմա»
  • 2007 - «Արժանի է»
  • 2007 - «Մեզ ոչինչ չի բաժանի»
  • 2008 – «Քելե-Քելե»
  • 2009 - «Erotas»
  • 2009 - «Time to pray»
  • 2010 - «Հավատում եմ»
  • 2011 - «I like it»
  • 2012 - «ՊռեԳոմեշ»
  • 2013 - «See»
  • 2014 - «Տարիներ»
  • 2014 - «Անտարբեր Աշխարհ»
  • 2015 - «Where were you (Կգա մի օր)»

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. «Այսօր Սիրուշոյի ծննդյան օրն է»։ ArmStar։ hy։ 7 January 2013։ արտագրուած է՝ 2013 թ․ դեկտեմբերի 29 
  2. «Սիրուշո [Sirusho]» (հայերեն)։ AV Production։ արտագրուած է՝ 2013 թ․ դեկտեմբերի 28 
  3. Մարսել Բեզենկոնի մրցանակ Շվեդիայի կողմից
  4. Սիրուշո. Հավատում եմ, տեսահոլովակի պրեմիերա esctoday. 2014.05.17
  5. «SIRUSHO NEW ! - I Like It (Official Music Video) HD 2011»։ YouTube։ 11 November 2011։ արտագրուած է՝ 2013 թ․ դեկտեմբերի 29 
  6. SIRUSHO NEW ! - I Like It (Official Music Video) HD 2011 YouTube. 2011.11.11
  7. «Sirusho presented her new song –"PreGomesh"»։ 1in.am։ 10 December 2012։ արտագրուած է՝ 2013 թ․ դեկտեմբերի 29 
  8. McGarry Kevin (29 October 2013)։ «6 Un-American Idols: The Beyoncé of Brazil, the Gaga of Serbia»։ W։ արտագրուած է՝ 2013 թ․ դեկտեմբերի 29 
  9. Սիրուշոն և Սակիսը ձայնագրում են "See" երգը