Սթամնա (լեռ)
Արտաքին տեսք
Սթամնա | |
---|---|
Տեսակ | լեռ |
Երկիր | Յունաստան |
Վարչատարածքային միաւոր | Տրամա նահանգ |
Վայր | Յունաստան |
Լեռնաշղթայ | Քուլա լեռնաշղթայ |
Բարձրագոյն գագաթ | Փսիլոմա (1739 մ․) |
Սթամնա (յուն․՝Στάμνα)․ հիւսիսային Յունաստանի լեռ։ Բարձրագոյն կէտն է 1739մ․։ Կը գտնուի Յունաստանի եւ Պուլկարիոյ սահմանագծին մօտ։ Լերան վրայ կը գտնուի Սթամնայի Անտառը, որ կը յատկանշուի ուժգին հոսանքներուն եւ ջրվէժներուն աղմուկով։
Տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սթամնա լեռը կը գտնուի Տրամա նահանգը, յունապուլկարական սահմաններուն մօտ եւ կեդրոնական Ռոտոփիին մաս կը կազմէ։ Քուլա լեռնաշղթային հիւսիս-արեւմտեան ծայրամասն է։ Ֆրաքթօ լեռէն զայն կը բաժնէ Ֆարասինօ գետը՝ Նեսթոս գետին հարկատուներէն։
Բարձրագոյն գագաթն է Փսիլոմա (1739մ․)։ Կը յաջորդեն Քիթրինովունի (1709մ․), Մանտրա Քրեմինարի (1659մ․), Քիդրինի Տեքսամենի (1644մ․), Սթամնա (1616մ․), Վարվարա (1547մ․), Ղիտոթոփոս (1535մ․), Թրիս Քորիֆես (1519մ․), Սղուրոթոփի (1517մ․), եւայլն։
Բնակավայրեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սթամնայի լանջին կը գտնուին հետեւեալ բնակավայրերը․-
- Փրասինատա․
- Սիլի․
- Վունոփլայեա․
- Տիամեսօ․
- Օքսիա․
- Փեւքի։
Տե՛ս նաեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ ecofinder - Յայտնաբերելով կեդրոնական Ռոտոփիին անտառները, 13-11-2010
- ↑ «Պտտելով Ռոտոփին, Կոյս անտառը, Ֆրաքթօ, Սթամնա, եւայլն - Սփիրոս Քացիմալիս»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2014-08-02-ին։ արտագրուած է՝ 2023-06-26