Ֆրաքթօ (լեռ)
Ֆրաքթօ | |
---|---|
Ֆրաքթօ լեր եւ անտառը | |
Տեսակ | լեռ |
Երկիր | Յունաստան |
Վարչատարածքային միաւոր | Տրամա նահանգ |
Վայր | Յունաստան |
Լեռնաշղթայ | Ռոտոփի լեռնաշղթայ |
Բարձրագոյն գագաթ | Տելիպոսքա (1953 մ․) |
Ֆրաքթօ (յուն․՝Φρακτό)․ հիւսիսային Յունաստանի լեռ։ Բարձրագոյն կէտն է 1953մ․։ Կը գտնուի Յունաստանի եւ Պուլկարիոյ սահմանագծին մօտ։ Անոր հարաւային մասին կը գտնուի Ֆրաքթոյի Կոյս Անտառը, Յունաստանի միակ կոյս անտառը, եւ Եւրոպայի հազուագիւտներէն։
Տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ֆրաքթօ լեռը կը գտնուի Տրամա նահանգը, յունապուլկարական սահմաններուն մօտ եւ կեդրոնական Ռոտոփիին մաս կը կազմէ․ անոր բարձրագոյն կէտն է։ Արեւմուտքէն Էլաթիա լեռէն զայն կը բաժնէ Մեղալօ Ռեմա գետը, իսկ հարաւ-արեւելքէն Սթամնա լեռէն զայն կը բաժնէ Ֆարասինօ գետը։
Բարձրագոյն գագաթն էՏելիպոսքա (1953 մ․)։ Կը յաջորդեն Իփսոմա (1876մ․), Լիքոլաքա (1850մ․), Քափսալաքի (1829մ․), Ռահի (1817մ․), Մաքրուլօ (1752մ․), Մնիմա Փարասքեւա (1640մ․), եւայլն։
Բուսական եւ կենդանական աշխարհ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ֆրաքթօ լերան հարաւային մասին կը գտնուի Ֆրաքթոյի Կոյս Անտառը, որ Յունաստանի միակ կոյս անտառն է, եւ Եւրոպայի հազուագիւտներէն։
Լերան վրայ կայ նաեւ «Աղրիողիտային կիրճը» (բառացի թարգմանութեամբ՝ վայրի նոխազին կիրճը), որ քարայծներու կարեւոր կենսավայր մըն է։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ջրվէժներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ֆարասինօ գետին ամենածանօթ ջրվէժներն են․-
- Ահլատորեմաթօ Ա․, 7մ․ բարձրութիւն․
- Ահլատորեմաթօ Բ․, 13մ․ բարձրութիւն․
- Ահլատորեմաթօ Գ․, 70մ․ բարձրութիւն․
- Ահլատորեմաթօ Դ․, 40մ․ բարձրութիւն․
- Ահլատորեմաթօ Ե․, 70մ․ բարձրութիւն։
Անբնակելի բնակավայրեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ֆրաքթօ լերան լանջերուն կը գտնուին ներկայիս անբնակ բնակավայրերը․-
- Թերմիա
- Փեւքոլոֆոս
- Քալիվիա Խածիխրիստու
- Քալիվիա Խածիսփիրու
- Քրուսովօ