Սեպուհ Աբգարեան
| Սեպուհ Աբգարեան | |
|---|---|
| Ծնած է | 12 Յունիս 1930 |
| Ծննդավայր | Կիպրոս |
| Մահացած է | 5 Օգոստոս 2014 (84 տարեկանին) |
| Մահուան վայր | Նիկոսիա, Կիպրոս |
| Քաղաքացիութիւն |
|
| Մասնագիտութիւն | երգահան, խմբավար և ռադիոհաղորդավար |
Սեպուհ Աբգարեան (12 Յունիս 1930, Կիպրոս - 5 Օգոստոս 2014, Նիկոսիա, Կիպրոս), հայազգի երգահան, երգիչ, խմբավար, ձայնասփիւռի հաղորդավար, «Գոհար» սիմֆոնիկ նուագախումբի եւ երգչախումբի խմբավար, գեղարուեստական ղեկավար:
Կենսագրութիւն եւ Ստեղծագործական Կեանք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Կիպրոս, Նիկոսիա քաղաքը: Հայրը ծնունդով Սասունցի էր։ Ընտանիքը տեղափոխուած է Պէյրութ, ուրտեղ ուսանած է Էդուարդ Տարոնեանի եւ Բարսեղ Կանաչեանի մօտ: Ան միշտ երախտագիտութեամբ կը յիշէր իր ուսուցիչները, որոնք մէծ ազդեցութիւն ձգած են անոր ձեւաւորման եւ կայացման վրայ։ Երբ 13 տարեկան էր, ընտանիքը տեղափոխուած է Հալէպ, ուրտէղ 1954 թուականին աւարտած է Մելգոնեան Հայկական Վարժարանը, իսկ այնուհետեւ ուսումը շարունակած է Փարիզ[1]: Փարիզի ուսումէն ետք վերադարձած է Կիպրոս եւ աշխատած է վարժարանի մէջ:
Երկու այլ հայերու հետ Կիպրոսի հեռահաղորդակցութեան միութեան մէջ հիմնած է հայկական ձայնասփիւռի հաղորդում, ուր աշխատած է շուրջ 46 տարի: Միաժամանակ աշխատած է Մելգոնեան վարժարանը՝ որպէս երգչախումբի խմբավար[2]:
Հեղինակն է շարք մը երգերու, կամերային, սիմֆոնիկ երաժշտութիւններու, «օրաթորիօ»ներու որոնք կատարուած են աշխարհի շարք մը երկիրներու մէջ՝ Թոքիօ, Փարիզ, Կիպրոս, Լիբանան, ԱՄՆ[3]: Սեպուհ Աբգարեանի ամենամեծ ձեռքբերումը «Գոհար» սիմֆոնիկ նուագախումբի եւ երգչախումբի ղեկավարումն էր, որ իր համերգներով հանդէս եկած է Հայաստանի եւ սփիւռքի բազմաթիւ գաղթօջախներէն ներս: Ան վերոյիշեալ համոյթը ղեկարավարած է հիմնադրման օրէն մինչեւ իր կեանքին վերջը[4]:

Կարծիքներ Սեպուհ Աբգարեանի մասին
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]| Սեպուհ Աբգարեանը Մեծութիւն է մեր իրականութեան մէջ, ափսոս քիթ բացահայտուած: - Դաւիթ Սարիբեկեան |
| Չեմ վախնար ըսելու՝ հայ ազգային երգի շատ-շատ կորած ու անտեսուած նմուշներ, խմբավարի ու «Գոհարի» շնորհիւ վերամշակուեցին ու ներկայացուեցան հանրութեան: - Սոնա Շարաֆեան, երգչախումբի անդամ |
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Наталия Халатян. Браво, маэстро Сепух Абгарян Archived 2015-05-11 at the Wayback Machine. - Голос Армении 25.09.2014
- ↑ [permanent dead link] ՍԵՊՈՒՀ ԱԲԳԱՐՅԱՆ
- ↑ «Энциклопедия фонда Хайазг»
- ↑ «БРАВО, МАЭСТРО СЕПУХ АБГАРЯН»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2015-05-11-ին։ արտագրուած է՝ 2016-03-01 Archived 2015-05-11 at the Wayback Machine.
- ↑ «Մահացել է «Գոհար» նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սեպուհ Աբգարյանը»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2015-10-24-ին։ արտագրուած է՝ 2016-03-01 Archived 2015-10-24 at the Wayback Machine.
- ↑ http://www.artsakank.com.cy/am/news/interview/2009/interview-sabouh-apkarian Archived 2015-09-23 at the Wayback Machine. ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ԳՈՀԱՐԻ ԽՄԲԱՎԱՐ ԵՒ ԳԵՂԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ ԱԲԳԱՐԵԱՆԻ ՀԵՏ