Սեդրակ Առաքելեան
Սեդրակ Առաքելեան | |
|---|---|
![]() | |
| Ծնած է | 29 Դեկտեմբեր 1884[1] |
| Ծննդավայր | Ճահուկ, Նախիջևանի գավառ, Երեւանի նահանգ, Ռուսական Կայսրութիւն[1] |
| Մահացած է | 6 Մարտ 1942[2][1] (57 տարեկանին) |
| Մահուան վայր | Երեւան, Խորհրդային Միութիւն[1] |
| Ազգութիւն | Հայ[1] |
| Քաղաքացիութիւն |
Ռուսական Կայսրութիւն |
| Կրթութիւն | Մոսկուայի նկարչութեան, քանդակագործութեան եւ ճարտարապետութեան ուսումնարան[1] |
| Մասնագիտութնիւն | գեղանկարիչ |
| Ուսուցիչ | Եղիշէ Թադեւոսեան[1] |
| Պարգեւներ | Հայկական ԽՍՀ արուեստի վաստակաւոր գործիչ[1] |
| Աշխատավայր | Փանոս Թէրլեմէզեանի անուան գեղարուեստի ուսումնարան |
| Զաւակներ | Առաքել Առաքելեան |
| Սեդրակ Առաքելեան Ուիքիդարանում | |
| Sedrak Arakelyan Ուիքիպահեստում | |
Առաքելեան Սեդրակ (29 Դեկտեմբեր 1884[1], Ճահուկ, Նախիջևանի գավառ, Երեւանի նահանգ, Ռուսական Կայսրութիւն[1] - 6 Մարտ 1942[2][1], Երեւան, Խորհրդային Միութիւն[1]), Խ. Հայաստանի նշանաւոր նկարիչներէն մին, աշակերտած Մոսկուայի Ակադեմիայի մէջ 1908-1917 շրջանին իրեն վարպետ ունենալով Կոստանդին Կորովին, Արխիպով եւ Սերգէ Իվանով: 1921-ին Առաքելեան իր նկարները կը ցուցադրէ Կ. Պոլսոյ մէջ:
«Առաքելեանի գործերն ընդգրկում են երկու շրջան, կը գրէ Ա. Երեմեան: «Առաջին շրջանում նա վրձինել է գլխաւորապէս գիւղացիական կեանքից: Այդ է պատճառը, որ նրա նկարների գրայ դուք չէք տեսնում կարմիր կտուր: Այդպէս է. օրինակ «Ցորեն եւ ծեծում»: Ջահակ գիւղի պատկերն է դա, ուր արտայայտուած է ցորեն ծեծելու պրօցէսը. «Հին Նախիջեւանի շուկան»: Լուրջ կօմպօզիցիա է դա, ուր ցոլանում է արեւելքի փոշոտ շուկայի կօլօթիտը: Ունի նաեւ մի շարք էգիւտներ «Ձորագէսից», ուր արտայայտել է աների խմբաւորումները, որոնք մեծ քաղաքի գծերի տպաւորութիւնն են թողում: Կամ «Նախիջեւանի օձի սար»: Եգիպտական բուրգերի նման ցցուել է սարը եւ մի ամբողջական կապոյտ թանկագին հսկայ քարի տպաւորութիւնն է թողնում:
«Երկրորդ շրջանում Առաքելեանն իր սիւժէտը վերցրել է գլխաւորապէս Երեւանի եւ առանձնապէս Սեւանի տեսարաններից: Այդ տպաւորութիւնների մէջ արտայայտել է նա Երեւանի հին եւ նոր կեանքը եւ Սեւանի խորհրդաւոր լռութիւնն ու վսեմութիւնը: Այդ նկարներից յիշատակենք «Աստղալի գիշեր Երեւանում», «Երեւանի ուրախ աշնանային առաւօտը», «Գարունը Երեւանում», «Սեւանայ լճի ափին», «Գիշերը Սեւանում» եւլն.:
Առաքելեանը վարպետ է նաեւ գլուխներ նկարելու մէջ, որոնցմէ տալիս է նա ո՛չ թէ բնականը, այլ իր տպաւորութիւնը, այն է անհատի յատկանշական բնորոշ ապրումները: Այդպէս է օրինակ, «Տպաւորութիւնը թատրոնում» նկարը... Առհասարակ, Առաքելեանը պոէտ նկարիչ է: Ունի համարձակ վրձին եւ ինքնուրոյն ոճ:
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայ Հանրագիտակ, Հ. Մկրտիչ Վարդ. Պոտուրեան, 1938, Պուքրէշ, Հատոր Բ., էջ 216:
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 Аракелян Седрак Аракелович // Большая советская энциклопедия: [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
