Սահակ Գրաթլեան

Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Սահակ Գրաթլեան
Ծնած է 1867
Ծննդավայր Սեբաստիա, Սեբաստիոյ նահանգ
Մահացած է 1915
Մահուան պատճառ Հայոց Ցեղասպանութիւն
Ազգութիւն հայ
Մասնագիտութիւն բժիշկ
Աշխատավայր Սեբաստիոյի ազգային հիւանդանոց

Սահակ Գրաթլեան (1867, Սեբաստիա, Սեբաստիոյ նահանգ - 1915), հայ դեղագործ, Հնչակեան կուսակցութեան անդամ։

Ծնած է 1867 թուականին Սեբաստիոյ նահանգի կեդրոն՝ Սեբաստիա քաղաքին մէջ։ Ստացած է դեղագործական կրթութիւն եւ աշխատած է որպէս դեղագործ։ Սեբաստիոյ մէջ ունեցած է սեփական «Գրաթլեան» դեղատունը, ուր աշխատած է դեղագործ Գրիգոր Թաթարեանը։

1880-1905 թուականներուն, 25 տարի, աշխատած է որպէս Սեբաստիոյ ազգային հիւանդանոցի դեղագործ եւ մեծ աշխատանք կատարած է հիւանդանոցի դեղատան ու բուժարանի կազմաւորման համար։

Սահակ Գրաթլեան վայելած է քաղաքի բնակչութեան յարգանքն ու վստահութիւնը, յատկապէս թուրք պաշտօնեաներու շրջանակէն ներս։ Անոր աւելի կը վստահէին, քան որեւէ բժիշկի, եւ կը դիմէին խորհուրդներ ու բուժում ստանալու խնդրանքով։ Եղած է Հնչակեան կուսակցութեան անխոնջ անդամ։

Սպաննուած է 1915 թուականին, Սեբաստիայէն դուրս՝ 48 տարեկան հասակին։

Գրականութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Սթամպուլ, 1919։
  • Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
  • Գուժկան Սեբաստիոյ (Կարապետ Գաբիկեան), Եղեռնապատում Փոքուն Հայոց եւ նորին մեծի մայրաքաղաքին Սեբաստիոյ, Պոսթըն, 1924։
  • Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, Ապրիլ 24, 1985։
  • Յարման Արսէն, Հայերը Օսմանեան առողջապահութեան ծառայութեան մէջ եւ պատմութիւն սուրբ Փրկիչ հայոց հիւանդանոցի (թուրքերէն), Սթամպուլ, 2001։
  • Խաչատրեան Լուսինէ եւ Բաբլումեան Արփինէ (կազմողներ), Ցուցակ Հայոց ցեղասպանութեան զոհերի (1915-1923 թթ.), հ. 2, Խարբերդի նահանգ, Երեւան, 2004։

Աղբիւրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երեւան։